ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
7 հունիսի 2019 թվականի N 724-Ա
ԳԱԳԻԿ ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ ԲԵԼԳԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`
1. Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի անդամ, Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի նախագահի տեղակալ Գագիկ Գևորգյանին 2019 թվականի հունիսի 17-19-ը գործուղել Բելգիայի Թագավորություն (Բրյուսել)` Ակտիվ ծերացման ինդեքսի վերաբերյալ շահառուների հանդիպմանը մասնակցելու նպատակով:
2. Ընդունել ի գիտություն, որ Գագիկ Գևորգյանի` Բելգիայի Թագավորություն (Բրյուսել) գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են ՄԱԿ-ի Եվրոպայի տնտեսական հանձնաժողովի միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի նախագահին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Գագիկ Գևորգյանի` Բելգիայի Թագավորություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:
Հայաստանի Հանրապետության |
Տ. ԱՎԻՆՅԱՆ |
2019 թ. հունիսի 7 Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|