Գլխավոր տեղեկություն
Номер
N 733-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (20.06.2019-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2019.06.19/39(1492) Հոդ.519
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
06.06.2019
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
13.06.2019
Дата вступления в силу
20.06.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

6 հունիսի 2019 թվականի N 733-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 15-ի «Տրանսպորտի ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկը և «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերակազմակերպելու մասին» N 1304-Ա որոշման 1.1-ին կետի 2-րդ, 3-րդ ու 4-րդ ենթակետերում և 3-րդ կետի 3-րդ ու 4-րդ ենթակետերում «տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների» բառերը փոխարինել «տարածքային կառավարման և ենթակառուցվածքների» բառերով:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 2-ի «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին» N 1720-Ն որոշման 6-րդ կետում «տրանսպորտի և կապի» բառերը փոխարինել «տարածքային կառավարման և ենթակառուցվածքների» բառերով:

3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի փետրվարի 13-ի «Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների անվանացանկը հաստատելու, ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների պետական կառավարման մարմին սահմանելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հունվարի 10-ի N 112-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 265-Ն որոշման մեջ «տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների» բառերը փոխարինել «տարածքային կառավարման և ենթակառուցվածքների» բառերով:

4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի նոյեմբերի 4-ի «Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների ընթացիկ ամառային և ընթացիկ ձմեռային պահպանման մակարդակների գնահատման ու կատարված աշխատանքների ընդունման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 9-ի N 1942-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1419-Ն որոշմամբ հաստատված կարգի 8-րդ կետի 1-ին ենթակետում «տրանսպորտի և կապի» բառերը փոխարինել «տարածքային կառավարման և ենթակառուցվածքների» բառերով:

5. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունվարի 19-ի «Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներին գովազդի տեղադրման կարգը հաստատելու մասին» N 765-Ն որոշմամբ հաստատված կարգի 4-րդ կետի «ա» ենթակետում «տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների» բառերը փոխարինել «տարածքային կառավարման և ենթակառուցվածքների» բառերով:

6. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության միջպետական և հանրապետական նշանակության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներին հարող տարածքները կառուցապատելու կանոնակարգման միջոցառումների մասին» N 2404-Ն որոշման 8-րդ կետում «տրանսպորտի և կապի» բառերը փոխարինել «տարածքային կառավարման և ենթակառուցվածքների» բառերով:

7. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 31-ի «Հայաստանի Հանրապետությունում ոչ ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննության անցկացման և պարտադիր տեխնիկական զննության փաստաթղթին (կտրոնին) ներկայացվող պահանջները և շրջանառության կարգը հաստատելու մասին» N 350-Ն որոշմամբ հաստատված կարգի ամբողջ տեքստում «տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների» բառերը փոխարինել «տարածքային կառավարման և ենթակառուցվածքների» բառերով:

8. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի փետրվարի 15-ի «Հայաստանի Հանրապետությունում ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննության փաստաթղթին (կտրոնին) ներկայացվող պահանջները և շրջանառության կարգը հաստատելու մասին» N 346-Ն որոշման հավելվածի 2-րդ, 17-րդ, 21-րդ, 24-րդ և 31-րդ կետերում «տրանսպորտի և կապի» բառերը փոխարինել «տարածքային կառավարման և ենթակառուցվածքների» բառերով:

9. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի օգոստոսի 30-ի «Հայաստանի Հանրապետության տարածքից ավտոմոբիլային տրանսպորտով բեռների միջպետական փոխադրումների իրականացման կարգը հաստատելու մասին» N 1226-Ն որոշմամբ հաստատված կարգի 11-րդ և 22-րդ կետերում «տրանսպորտի և կապի» բառերը փոխարինել «տարածքային կառավարման և ենթակառուցվածքների» բառերով:

10. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության տարածքից ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների և ուղեբեռների միջպետական փոխադրումների իրականացման կարգը հաստատելու մասին» N 1587-Ն որոշմամբ հաստատված կարգի 6-րդ և 8-րդ կետերում «տրանսպորտի և կապի» բառերը փոխարինել «տարածքային կառավարման և ենթակառուցվածքների» բառերով:

11. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 10-ի «Հայաստանի Հանրապետությունում հսկիչ սարքերում (թվային տախոգրաֆներում) օգտագործվող քարտերի ձևերը և դրանց տրամադրման կարգը հաստատելու մասին» N 231-Ն որոշմամբ հաստատված կարգի 1-ին կետում «տրանսպորտի և կապի» բառերը փոխարինել «տարածքային կառավարման և ենթակառուցվածքների» բառերով, իսկ 4-րդ կետում «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի Հայաստանի Հանրապետության տրանսպորտային տեսչությունն» բառերը՝ «Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը» բառերով:

12. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 30-ի «Միջազգային ավտոճանապարհային փոխադրումներ կատարող տրանսպորտային միջոցների անձնակազմի աշխատանքի մասին» համաձայնագրի պահանջների ապահովման նպատակով Հայաստանի Հանրապետությունում հսկիչ սարքերի (թվային տախոգրաֆ) ներդրման համար իրավասու մարմին ճանաչելու մասին» N 1293-Ա որոշման 1-ին կետում «տրանսպորտի և կապի» բառերը փոխարինել «տարածքային կառավարման և ենթակառուցվածքների» բառերով, իսկ 2-րդ կետում «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի Հայաստանի Հանրապետության տրանսպորտային տեսչությունը» բառերը՝ «Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը» բառերով:

13. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի ապրիլի 17-ի «Լիազոր մարմին ճանաչելու մասին» N 365-Ն որոշման 1-ին կետում «տրանսպորտի և կապի նախարարությունը» բառերը փոխարինել «տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը» բառերով:

14. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի փետրվարի 15-ի «Հայաստանի Հանրապետությունում տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության անցկացման գործունեության լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» N 690-Ն որոշման 2-րդ կետում, որոշմամբ հաստատված կարգի 4-րդ կետում, N 3 ձևում և N 2 հավելվածում «տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների» բառերը փոխարինել «տարածքային կառավարման և ենթակառուցվածքների» բառերով:

15. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 4-ի «Հայաստանի Հանրապետությունում երկաթուղային տրանսպորտի գործունեության կազմակերպման լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» N 1044-Ն որոշման «բ» ենթակետում, որոշմամբ հաստատված կարգի 5-րդ, 6-րդ, 15-րդ կետերում և որոշմամբ հաստատված հավելվածներում և ձևերում «տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների» բառերը փոխարինել «տարածքային կառավարման և ենթակառուցվածքների» բառերով:

16. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 11-ի «Հայաստանի Հանրապետությունում մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպման լիցենզավորման կարգն ու լիցենզիայի ձևը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի մարտի 22-ի N 655-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1471-Ն որոշման 4-րդ կետում, որոշմամբ հաստատված N 1 հավելվածի 14-րդ, 23-րդ կետերում, N 1 ձևում և որոշմամբ հաստատված N 2 հավելվածում «տրանսպորտի և կապի» բառերը փոխարինել «տարածքային կառավարման և ենթակառուցվածքների» բառերով:

17. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի փետրվարի 15-ի «Հայաստանի Հանրապետությունում ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննության անցկացման կարգը հաստատելու մասին» N 344-Ն որոշմամբ հաստատված կարգի 3-րդ, 15-րդ, 24-րդ, 25-րդ կետերում «տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների» բառերը փոխարինել «տարածքային կառավարման և ենթակառուցվածքների» բառերով:

18. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի փետրվարի 15-ի «Հայաստանի Հանրապետությունում տեխնիկական արատորոշման միջոցների օգտագործմամբ տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննության աշխատանքներին ներկայացվող պահանջները սահմանելու մասին» N 345-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 5-րդ կետում «տրանսպորտի և կապի» բառերը փոխարինել «տարածքային կառավարման և ենթակառուցվածքների» բառերով:

19. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

    

2019 թ. հունիսի 13
Երևան

   

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան