Գլխավոր տեղեկություն
Номер
N 456-Ն
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (18.06.2019-02.02.2020)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2018.12.26/32(635).1 Հոդ.286.1
Принят
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
Дата принятия
12.12.2018
Подписан
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի տեղակալ
Дата подписания
12.12.2018
Дата вступления в силу
01.01.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

 12 դեկտեմբերի 2018 թվականի

ք. Երևան

N 456-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԲԱՇԽՄԱՆ ՑԱՆՑԻՆ ԿԱՌՈՒՑՎՈՂ (ՎԵՐԱԿԱՌՈՒՑՎՈՂ) ԿԱՅԱՆԻ ՄԻԱՑՄԱՆ, ԿԱՐԳԱԲԵՐՄԱՆ-ԳՈՐԾԱՐԿՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԱՌԱՔՄԱՆ ԵՎ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԱՌՈՒՎԱՃԱՌՔԻ (ՕՐԵՆՔՈՎ ԳՆՄԱՆ ԵՐԱՇԽԻՔ ՈՒՆԵՑՈՂ ՄԻՆՉԵՎ 30 ՄՎՏ ՏԵՂԱԿԱՅՎԱԾ ՀԶՈՐՈՒԹՅԱՄԲ ԿԱՅԱՆՈՒՄ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱ ԱՐՏԱԴՐՈՂ-ԲԱՇԽՈՂ (ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ՄԱՏԱԿԱՐԱՐ)) ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի «է» կետը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Սահմանել բաշխման ցանցին կառուցվող (վերակառուցվող) կայանի միացման, կարգաբերման-գործարկման աշխատանքների ընթացքում էլեկտրական էներգիայի առաքման և էլեկտրական էներգիայի առուվաճառքի (օրենքով գնման երաշխիք ունեցող մինչև 30 ՄՎտ տեղակայված հզորությամբ կայանում էլեկտրական էներգիա արտադրող-բաշխող (երաշխավորված մատակարար)) պայմանագրի օրինակելի ձևը՝ համաձայն հավելվածի։

2. «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությանը՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից մինչև 2020 թվականի հունվարի 1-ը վերակնքել օրենքով գնման երաշխիք ունեցող մինչև 30 ՄՎտ տեղակայված հզորությամբ կայանում էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա ունեցող անձանց հետ կնքված էլեկտրական էներգիայի առուվաճառքի պայմանագրերը:

(2-րդ կետը փոփ. 05.06.19 N 190-Ն)

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2019 թվականի հունվարի 1-ից։

 

Հայաստանի Հանրապետության հանրային

ծառայությունները կարգավորող

հանձնաժողովի նախագահի տեղակալ՝

Մ. Սողոմոնյան

 

Հավելված

Սահմանված է

Հայաստանի Հանրապետության հանրային

ծառայությունները կարգավորող հանձնաժողովի

2018 թվականի դեկտեմբերի 12-ի

N 456-Ն որոշմամբ

 

Պ Ա Յ Մ Ա Ն Ա Գ Ի Ր

 

ԲԱՇԽՄԱՆ ՑԱՆՑԻՆ ԿԱՌՈՒՑՎՈՂ (ՎԵՐԱԿԱՌՈՒՑՎՈՂ) ԿԱՅԱՆԻ ՄԻԱՑՄԱՆ, ԿԱՐԳԱԲԵՐՄԱՆ-ԳՈՐԾԱՐԿՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԱՌԱՔՄԱՆ ԵՎ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԱՌՈՒՎԱՃԱՌՔԻ

 

(օրենքով գնման երաշխիք ունեցող մինչև 30 ՄՎտ տեղակայված հզորությամբ կայանում էլեկտրական էներգիա արտադրող-բաշխող (երաշխավորված մատակարար))

 

____ ___________ 20__ թվական

ք. _______________

___________________________________________________________________________________,

 (արտադրող ընկերության (անձի) անվանումը (անունը, ազգանունը))

 

այսուհետ` Արտադրող, ի դեմս ___________________________________________________________,

 (պաշտոնը, անունը, ազգանունը)

 

մի կողմից, և էլեկտրական էներգիայի բաշխման և երաշխավորված մատակարարման գործունեության լիցենզիաներ ունեցող

___________________________________________________________________________________,

 (ընկերության անվանումը)

 

այսուհետ` Բաշխող կամ Երաշխավորված մատակարար, ի դեմս

___________________________________________________________________________________,

 (պաշտոնը, անունը, ազգանունը)

 

մյուս կողմից,

համատեղ կոչվելով Կողմեր, իսկ առանձին Կողմ, ղեկավարվելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, Հայաստանի Հանրապետության այլ օրենքներով, սույն պայմանագրով և այլ իրավական ակտերով, կնքեցին սույն պայմանագիրը հետևյալի մասին.

 

1. ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

1. Սույն պայմանագրում օգտագործվող հիմնական հասկացություններն են`

1) Առևտրային կանոններ՝

Հանձնաժողովի կողմից հաստատված Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի առևտրային կանոններ.

2) Արտադրության լիցենզիա՝

Արտադրողին տրամադրված էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության N __ լիցենզիա.

3) Կայան՝

օրենքով էլեկտրական էներգիայի գնման երաշխիք ունեցող ___ ՄՎտ տեղակայվող (տեղակայված) հզորությամբ «______________» կայան.

4) Համակարգի օպերատոր`

էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի ծառայության մատուցման լիցենզիա ունեցող անձ.

5) Հանձնաժողով`

Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով.

6) Հաշվառման կետ՝

Սահմանազատման կամ դրան մոտակա էլեկտրական ցանցի կետ, որում տեղադրված է առևտրային Հաշվառման համալիրը, եթե Ցանցային կանոններով այլ բան սահմանված չէ.

7) Հաշվառման համալիր՝

մեկ միակցության սարքվածքների համախումբ, որը նախատեսված է վերահսկման կամ առևտրային նպատակներով էլեկտրական էներգիայի (հզորության) չափման և հաշվառման համար (, էլեկտրական էներգիայի (հզորության) հաշվիչներ, հոսանքի և լարման տրանսֆորմատորներ իմպուլսային տվիչներ, մոդեմներ, գումարիչներ և դրանց միացնող հաղորդալարեր՝ իրար հետ միացված նախագծով հաստատված սխեմայով).

8) Հաշվառքի սարք՝

սույն պայմանագրում ամրագրված չափագիտական մարմնի կողմից ստուգաչափված էլեկտրական էներգիայի (հզորության) հաշվիչ կամ էլեկտրական էներգիայի (հզորության) հաշվիչի, հոսանքի և լարման չափիչ տրանսֆորմատորների միացությունների համախումբ.

9) Հաշվարկային ամիս`

ժամանակահատված, որի գործողությունը սկսվում է օրացուցային ամսվա առաջին օրվա ժամը 00:00-ին և ավարտվում է վերջին օրվա ժամը 24:00-ին.

10) Հատուկ հաշիվ`

Արտադրողի կողմից առաքված էլեկտրական էներգիայի (հզորության) դիմաց երաշխավորված վճարումների ապահովման համար Բաշխողի կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում գործող առևտրային բանկում (բանկերում) բացված հատուկ հաշիվ (հաշիվներ).

11) Միացման կետ

բաշխման կամ հաղորդման ցանցի ֆիզիկական կետ, որին միանում է Կայանը, իսկ այլ անձի ցանցի միջոցով միանալու դեպքում՝ այդ անձի կայանի՝ բաշխման կամ հաղորդման ցանցին ֆիզիկական միանալու կետ.

12) Շուկայի օպերատոր`

էլեկտրաէներգետիկական շուկայի օպերատորի ծառայությունների մատուցման լիցենզիա ունեցող անձ.

13) Սահմանազատման կետ՝

Կողմերի էլեկտրատեղակայանքների հաշվեկշռային պատկանելության սահման.

14) Տեխնիկական պայմաններ՝

Բաշխողի կողմից Արտադրողին տրամադրված, իսկ 10 ՄՎտ և ավելի տեղակայված հզորությամբ կայանի դեպքում նաև Համակարգի օպերատորի հետ համաձայնեցված՝ բաշխման ցանցին Կայանի միացման պայմաններ (N 1 հավելված).

15) Ցանցային կանոններ՝

Հանձնաժողովի կողմից հաստատված Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական համակարգի ցանցային կանոններ։

 

2. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՌԱՐԿԱՆ

 

2. Սույն պայմանագրի համաձայն`

1) Բաշխողն ապահովում է Արտադրողի կառուցած (վերակառուցած) Կայանի միացումը բաշխման ցանցին.

2) Արտադրողը կարգաբերման-գործարկման աշխատանքների ընթացքում արտադրվող էլեկտրական էներգիան առաքում է Երաշխավորված մատակարարին, իսկ Երաշխավորված մատակարարը` վճարում առաքված էլեկտրական էներգիայի համար.

3) Արտադրողը վաճառում, իսկ Երաշխավորված մատակարարն ամբողջությամբ գնում է Արտադրողի առաքած էլեկտրական էներգիան:

 

3. ԲԱՇԽՄԱՆ ՑԱՆՑԻՆ ՄԻԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԿԱՐԳԱԲԵՐՄԱՆ-ԳՈՐԾԱՐԿՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԱՌԱՔՈՒՄԸ

 

3. Կայանի՝ բաշխման ցանցին միացումն իրականացվում է՝ համաձայն Տեխնիկական պայմանների հիման վրա կազմված նախագծի (միացման սխեմայի):

4. Տեխնիկական պայմանները Բաշխողի կողմից կազմվում են Կայանի միացման (վերակառուցման) աշխատանքները (նոր ցանցի կառուցման և բաշխման ցանցի վերակառուցման, հզորացման, ընդլայնման) Կողմերի համար նվազագույն ծախսումներով իրականացնելու սկզբունքով:

5. Բաշխողի կողմից Տեխնիկական պայմանները տրամադրվում են Արտադրության լիցենզիայով ամրագրված՝ Կայանի կառուցման ժամանակահատվածի չափով, ու երկարաձգվում՝ նշված ժամանակահատվածի երկարաձգման դեպքում՝ այդ ժամկետով և նույն պայմաններով:

6. Այն դեպքում, երբ Կայանը բաշխման ցանցին միացման համար անհրաժեշտ է էլեկտրատեղակայանքների վերակառուցմանն ուղղված փոփոխություններ կատարել բաշխման ցանցում, Արտադրողը Բաշխողին վճարում է միացման վճար, որը հավասար է Կայանը բաշխման ցանցին միացնելու նպատակով բաշխման ցանցում անհրաժեշտ նոր հզորությունների կառուցման, առկա հզորությունների վերակառուցման (այդ թվում՝ նախագծման) ծախսերի հանրագումարին (այսուհետ՝ Միացման վճար):

7. Կայանի Միացման վճարը որոշվում է Բաշխողի կողմից Արտադրողի հետ համաձայնեցված` սույն պայմանագրի N 2 հավելվածով նախատեսված խոշորացված նախահաշվի հիման վրա և ճշգրտվում սույն պայմանագրի 6-րդ կետով նախատեսված աշխատանքների փաստացի արժեքով:

8. Արտադրողը սույն պայմանագրի N 2 հավելվածով նախատեսված խոշորացված նախահաշվի 80 տոկոսը (այսուհետ՝ Կանխավճար) սույն պայմանագրի կնքման պահից ——— ամսվա ընթացքում փոխանցում է Բաշխողի՝ սույն պայմանագրի վավերապայմաններում նշված բանկային հաշվին:

9. Բաշխողը Կայանը բաշխման ցանցին միացման համար անհրաժեշտ իր էլեկտրատեղակայանքների վերակառուցմանն ուղղված աշխատանքները կատարում է Կանխավճարի վճարմանը հաջորդող ________ օրվա ընթացքում (որը չի կարող լինել ավելի ուշ, քան Տեխնիկական պայմանների գործողության ժամկետից 80 աշխատանքային օր առաջ)՝ այդ աշխատանքների ավարտի մասին հնգօրյա ժամկետում տեղեկացնելով Արտադրողին: Արտադրողի կողմից սույն պայմանագրի 8-րդ կետով նախատեսված ժամկետի խախտման դեպքում աշխատանքների կատարման սույն կետով նախատեսված ժամկետը երկարաձգվում է` խախտված ժամկետի չափով։

10. Բաշխողը կատարում է Միացման վճարի վերջնահաշվարկ և սույն պայմանագրի 9-րդ կետով նախատեսված տեղեկացման հետ միաժամանակ Արտադրողին է ներկայացնում դրա վերաբերյալ հաշվարկային փաստաթուղթը՝ Կայանը բաշխման ցանցին միացման համար անհրաժեշտ իր էլեկտրատեղակայանքների վերակառուցմանն ուղղված փաստացի կատարված աշխատանքների արժեքից նվազեցնելով Կանխավճարը:

11. Սույն պայմանագրի 10-րդ կետի համաձայն ներկայացված հաշվարկային փաստաթղթով նախատեսված Միացման վճարը չի կարող գերազանցել սույն պայմանագրի N 2 հավելվածով նախատեսված խոշորացված նախահաշվի 110 տոկոսը:

12. Սույն պայմանագրի 10-րդ կետի համաձայն ներկայացված հաշվարկային փաստաթղթով նախատեսված Միացման վճարի և Կանխավճարի դրական տարբերության դեպքում Արտադրողը Բաշխողին, իսկ բացասական տարբերության դեպքում՝ Բաշխողը՝ Արտադրողին վճարում է նշված տարբերությունը սույն պայմանագրի 16-րդ կետով նախատեսված ժամկետում։

13. Սույն պայմանագրի շրջանակում բաշխման ցանցում վերակառուցված, ինչպես նաև նոր կառուցված հզորությունները հանդիսանում են Բաշխողի սեփականությունը, իսկ տեղադրված Հաշվառման համալիրը, ինչպես նաև բաշխման ցանցի ավտոմատ հաշվառման համակարգին միացման համար անհրաժեշտ սարքավորումներն ու դրանց ծրագրային ապահովման փաթեթները՝ Արտադրողի սեփականությունը:

14. Կայանի կառուցման (վերակառուցման) նախագծի մշակման (փոփոխման) ընթացքում տեխնիկական հարաչափերի փոփոխության դեպքում Արտադրողը նախապես գրավոր տեղեկացնում է դրանց մասին Բաշխողին` անհրաժեշտության դեպքում Տեխնիկական պայմաններում համապատասխան փոփոխություններ կատարելու համար: Բաշխողը փոփոխված Տեխնիկական պայմանները կամ դրանք անփոփոխ թողնելու մասին եզրակացությունը, անհրաժեշտության դեպքում՝ նաև Միացման վճարի փոփոխված չափը՝ համապատասխան հիմնավորումներով Արտադրողին է տրամադրում դիմումն ստանալուց հետո 15 օրվա ընթացքում: Արտադրողի համաձայնության դեպքում կողմերը ղեկավարվում են սույն պայմանագրի 73-րդ կետով, իսկ անհամաձայնության դեպքում՝ Տեխնիկական պայմանները մնում են անփոփոխ կամ սույն պայմանագիրը լուծվում է 75-րդ կետի համաձայն՝ Բաշխողի փաստացի կրած ծախսերի և Կանխավճարի դրական տարբերության հատուցման պայմանով:

15. Այն պարագայում, երբ սույն պայմանագրի 14-րդ կետում նշված ծախսերը պակաս են Կանխավճարից, դրանց տարբերությունը Բաշխողի կողմից վերադարձվում է Արտադրողին վերջինիս կողմից սույն պայմանագիրը լուծելու մասին Բաշխողին պատշաճ տեղեկացնելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում։

16. Արտադրողը Տեխնիկական պայմանների համաձայն՝ Կայանը բաշխման ցանցին միացման համար անհրաժեշտ աշխատանքները (այդ թվում՝ նախագծման և կառուցման) կատարում և փաստացի միացման (լարման տակ դնելու) թույլտվություն (այսուհետ՝ Միացման թույլտվություն) ստանալու նպատակով Բաշխողին է դիմում Տեխնիկական պայմանների գործողության ժամկետից առնվազն 70 աշխատանքային օր առաջ` ներկայացնելով՝

1) Միացման թույլտվության հայտ՝ համաձայն սույն պայմանագրի N 3 հավելվածի.

2) օրենսդրությամբ նախատեսված դեպքերում տեխնիկական վերահսկողություն իրականացնող պետական լիազոր մարմնի կողմից տրված էլեկտրատեղակայանքի գործարկման եզրակացության պատճենը.

3) միացման գործողությունների ծրագիրը.

4) Էլեկտրական էներգիայի (հզորության) հաշվառման համալիրների կամ դրանց առանձին տարրերի տեղակայման և փոխարինման վերաբերյալ արձանագրություն (եռակողմ ակտ)։

17. Բաշխողը սույն պայմանագրի 16-րդ կետում նշված դիմումը ստանալուց 10 աշխատանքային օրվա ընթացքում ստուգում է Արտադրողի կողմից ներկայացված փաստաթղթերի համապատասխանությունը սույն պայմանագրի պահանջներին։

18. 10 ՄՎտ և ավելի տեղակայված հզորությամբ կայանի դեպքում Բաշխողը սույն պայմանագրի 16-րդ կետով նախատեսված փաստաթղթերը սույն պայմանագրի 17-րդ կետում նշված ժամկետում ներկայացնում է նաև Համակարգի օպերատորի համաձայնեցմանը:

19. Համակարգի օպերատորը Բաշխողից սույն պայմանագրի 18-րդ կետում նշված փաստաթղթերը ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնում է Բաշխողին իր համաձայնության կամ հայտնաբերված թերությունների մասին:

20. Բաշխողը սույն պայմանագրի 17-րդ կետում նշված ժամկետում, իսկ 18-րդ կետով նախատեսված դեպքում Համակարգի օպերատորի դիրքորոշումը ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում Արտադրողին տրամադրում է Միացման թույլտվություն (դրական եզրակացության դեպքում) կամ տեղեկացնում՝ հայտնաբերված թերությունների մասին (բացասական եզրակացության դեպքում):

21. Հայտնաբերված թերությունների վերաբերյալ տեղեկացումը ստանալուց հետո ողջամիտ ժամկետում, բայց ոչ ուշ, քան Տեխնիկական պայմանների վերջնաժամկետից 20 աշխատանքային օր առաջ Արտադրողի կողմից դրանք չշտկվելու դեպքում վերջինիս Միացման թույլտվություն չի տրվում:

22. Միացման թույլտվություն ստանալուց 5 աշխատանքային օրվա ընթացքում Արտադրողը գրավոր դիմում է Բաշխողին, իսկ սույն պայմանագրի 18-րդ կետով նախատեսված դեպքում՝ նաև Համակարգի օպերատորին՝ նշելով Կայանը բաշխման ցանցին փաստացի միացնելու (լարման տակ դնելու) նախընտրելի ամսաթիվը:

23. Եթե Արտադրողի կողմից նշված՝ Կայանը բաշխման ցանցին փաստացի միացման (լարման տակ դնելու) նախընտրելի օրը Համակարգի օպերատորի կողմից ընդունելի չէ՝ Էլեկտրաէներգետիկական համակարգի հուսալիության և անվտանգության աշխատանքի ապահովման տեսանկյունից, ապա Համակարգի օպերատորը 3 աշխատանքային օրվա ընթացքում բանակցում է Արտադրողի հետ միացման (լարման տակ դնելու) օրը տեղափոխելու շուրջ, որը չի կարող գերազանցել Արտադրողի նշած նախընտրելի օրվանից 10 աշխատանքային օրը:

24. Կայանի փաստացի միացումը բաշխման ցանցին իրականացվում է համաձայն Տեխնիկական պայմանների հիման վրա կազմված նախագծի (միացման սխեմայի) և Բաշխողի (սույն պայմանագրով նախատեսված դեպքում նաև Համակարգի օպերատորի) հետ համաձայնեցված միացման գործողությունների ծրագրի: Կայանի՝ էլեկտրական ցանցին փաստացի միացման տեխնիկական հարաչափերը ամրագրվում են սույն պայմանագրի N 4 հավելվածում:

25. Կայանի Տեխնիկական պայմաններում և սույն պայմանագրի N 4 հավելվածով ամրագրված տեխնիկական հարաչափերում փոփոխություններ կարող են կատարվել բացառապես Կողմերի փոխադարձ համաձայնության դեպքում։

26. Կայանից բաշխման ցանց էլեկտրական էներգիա առաքելու պահից մինչև Արտադրության լիցենզիայով ամրագրված կառուցման ժամանակահատվածի ավարտը Երաշխավորված մատակարարին առաքված էլեկտրական էներգիան համարվում է կարգաբերման-գործարկման աշխատանքների ընթացքում առաքված էլեկտրական էներգիա, որի հաշվառումն ու դրա դիմաց վճարումն իրականացվում է սույն պայմանագրի 6-րդ գլխի համաձայն՝ հաշվի առնելով սույն պայմանագրի 27-րդ կետով նախատեսված առանձնահատկությունը: Կայանի հզորության մասնակի տեղադրման դեպքում կարգաբերման-գործարկման աշխատանքների ընթացքում առաքված էլեկտրական էներգիա է համարվում Կայանից բաշխման ցանց էլեկտրական էներգիա առաքելու պահից մինչև Արտադրության լիցենզիայով էլեկտրական էներգիայի արտադրության ժամանակահատվածի ամրագրումը Երաշխավորված մատակարարին առաքված էլեկտրական էներգիան:

27. Կարգաբերման-գործարկման աշխատանքների ընթացքում Արտադրողի առաքած էլեկտրական էներգիայի դիմաց վճարումը Երաշխավորված մատակարարը կատարում է Կայանից առաքվող էլեկտրական էներգիայի սակագնի սահմանման մասին առաջին որոշումն ուժի մեջ մտնելուց հետո` մինչև հաջորդ հաշվարկային ամսվա 25-ը՝ Կայանի համար Հանձնաժողովի կողմից սահմանված սակագնով, բայց ոչ ավելի, քան տվյալ հաշվարկային ամսում էլեկտրական էներգիայի հաշվեկշիռը փակող կայանի էլեկտրական էներգիայի սակագնային դրույքը:

 

4. ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԱՌՈՒՎԱՃԱՌՔԸ

 

28. Հանձնաժողովի որոշմամբ ճշգրտված՝ Արտադրության լիցենզիայով ամրագրված կառուցման ժամանակահատվածի ավարտից հետո սույն պայմանագրի համաձայն իրականացվում է էլեկտրական էներգիայի վաճառք։

29. Երաշխավորված մատակարարի կողմից Միացման կետում Արտադրողի առաքած էլեկտրական էներգիան չընդունելու տարեկան առավելագույն տևողությունը, բացառությամբ սույն պայմանագրի 61-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերով նախատեսված դեպքերի, 87,6 ժամ է, որը գերազանցելու դեպքում Կողմերն առաջնորդվում են սույն պայմանագրի 54-րդ կետով:

30. Արտադրողի կողմից Երաշխավորված մատակարարին էլեկտրական էներգիայի վաճառքի սակագինը սահմանում է Հանձնաժողովը: Երաշխավորված մատակարարին էլեկտրական էներգիան կարող է վաճառվել Հանձնաժողովի սահմանած սակագնից ավելի ցածր գնով՝ օրենքով սահմանված կարգով և դեպքերում։ Էլեկտրական էներգիայի վաճառքի գինը ամրագրվում է սույն պայմանագրի N 5 հավելվածում:

31. Հանձնաժողովի կողմից սակագնի փոփոխման դեպքում նոր սակագինը ուժի մեջ է մտնում Հանձնաժողովի սահմանած ժամկետից: Նման դեպքում Կողմերը պարտավոր են համապատասխան փոփոխություններ կատարել սույն պայմանագրի N 5 հավելվածում:

 

5. ԿՈՂՄԵՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

32. Կողմերը ղեկավարվում են «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, Հայաստանի Հանրապետության այլ օրենքներով, սույն պայմանագրով և այլ իրավական ակտերով:

33. Բաշխողը կամ Երաշխավորված մատակարարը պարտավոր է`

1) Տեխնիկական պայմանները մշակել, իսկ դրանցում փոփոխություններ կատարելու անհրաժեշտության դեպքում համապատասխան փոփոխություններ կատարել կամ դրանք անփոփոխ թողնելու մասին եզրակացությունը տրամադրել սույն պայմանագրի 3-րդ գլխի համաձայն.

2) սույն պայմանագրի 9-րդ կետի համաձայն կատարել իր էլեկտրատեղակայանքների վերակառուցման աշխատանքները և այդ աշխատանքների ավարտի մասին տեղեկացնել Արտադրողին.

3) սույն պայմանագրի 10-րդ կետի համաձայն կատարել Միացման վճարի վերջնահաշվարկ և Արտադրողին ներկայացնել Միացման վճարի վերաբերյալ հաշվարկային փաստաթուղթ.

4) սույն պայմանագրով սահմանված կարգով և ժամկետում Արտադրողի բանկային հաշվին վճարել սույն պայմանագրի 10-րդ կետի համաձայն ներկայացված հաշվարկային փաստաթղթով նախատեսված Միացման վճարի և Կանխավճարի բացասական տարբերությունը.

5) սույն պայմանագրի 15-րդ կետի և 36-րդ կետի 1-ին ենթակետի համաձայն Արտադրողին վերադարձնել սույն պայմանագրի 6-րդ կետով նախատեսված աշխատանքների կատարմանն ուղղված Բաշխողի կրած փաստացի ծախսերի և Կանխավճարի բացասական տարբերությունը.

6) Արտադրողին տալ Միացման թույլտվություն կամ տեղեկացնել հայտնաբերված թերությունների մասին՝ սույն պայմանագրի 3-րդ գլխի համաձայն.

7) ապահովել Տեխնիկական պայմանների համաձայն կառուցված (վերակառուցված) Կայանի փաստացի միացումը բաշխման ցանցին սույն պայմանագրի 3-րդ գլխի համաձայն.

8) Արտադրողի կողմից անհրաժեշտ աշխատանքները չկատարելու և սույն պայմանագրի 16-րդ կետի համաձայն Բաշխողին չդիմելու դեպքում՝ Կայանի փաստացի միացումը բաշխման ցանցին իրականացնել Արտադրողի կողմից անհրաժեշտ աշխատանքները կատարելուց և Բաշխողին տեղեկացնելուց հետո սույն պայմանագրի 3-րդ գլխի համաձայն.

9) ընդունել կարգաբերման-գործարկման աշխատանքների ընթացքում առաքված էլեկտրական էներգիան.

10) վճարել կարգաբերման-գործարկման աշխատանքների ընթացքում առաքված էլեկտրական էներգիայի համար` սույն պայմանագրով սահմանված կարգով և ժամկետում.

11) Արտադրողի կողմից Երաշխավորված մատակարարին առաքվող էլեկտրական էներգիայի սակագնի սահմանման վերաբերյալ առաջին որոշումն ուժի մեջ մտնելու պահից տասնհինգ տարվա ընթացքում փոքր հիդրոէլեկտրակայանների դեպքում և էներգիայի վերականգնվող այլ ռեսուրսների (հողմային, արեգակնային, երկրաջերմային և կենսազանգվածի) կիրառմամբ էլեկտրակայանների դեպքում քսան տարվա ընթացքում ամբողջությամբ ընդունել Արտադրողի առաքած էլեկտրական էներգիան սույն պայմանագրի և Ցանցային ու Առևտրային կանոնների համաձայն.

12) ապահովել սույն պայմանագրի 29-րդ կետով նախատեսված տարեկան առավելագույն ցուցանիշը։ Մինչև Հաշվարկային ամսվան հաջորդող ամսվա 6-ը ներառյալ Արտադրողին տրամադրել Հաշվարկային ամսվա ընթացքում Միացման կետում Արտադրողի առաքած էլեկտրական էներգիան չընդունելու վերաբերյալ տեղեկանք՝ ըստ օրերի և օրվա ժամերի.

13) վճարել առաքված էլեկտրական էներգիայի համար` սույն պայմանագրով սահմանված կարգով և ժամկետում.

14) Արտադրողին վճարել տույժ սույն պայմանագրով ամրագրված պարտավորությունների խախտման համար՝ սույն պայմանագրի 8-րդ գլխի համաձայն.

15) ապահովել Հաշվառման համալիրին վերաբերող՝ սույն պայմանագրի 7-րդ գլխով ամրագրված պարտավորությունների կատարումը.

16) ապահովել Արտադրողի և Շուկայի օպերատորի ներկայացուցիչների մուտքն իր տարածք` Հաշվառման համալիրի անհրաժեշտ զննումներ (ստուգումներ) կատարելու համար, եթե այն տեղադրված է իր տարածքում:

34. Բաշխողը կամ Երաշխավորված մատակարարը իրավունք ունի`

1) մերժել Միացման թույլտվության տրամադրումը Արտադրողի կողմից սույն պայմանագրի 16-րդ կետի համաձայն ներկայացման ենթակա փաստաթղթերը սույն պայմանագրի պահանջներին չհամապատասխանելու, ինչպես նաև Արտադրողի կողմից սույն պայմանագրի 21-րդ կետի համաձայն թերությունները չշտկելու դեպքերում.

2) մերժել Կայանի փաստացի միացումը բաշխման ցանցին Արտադրողի կողմից Տեխնիկական պայմանների և Բաշխողի հետ համաձայնեցված միացման գործողությունների ծրագրի խախտման դեպքում.

3) Արտադրողի կողմից սույն պայմանագրով նախատեսված պարտավորությունները չկատարելու դեպքում կիրառել տույժ՝ սույն պայմանագրի 8-րդ գլխի համաձայն.

4) մուտք գործել Արտադրողի տարածք` Հաշվառման համալիրի անհրաժեշտ զննումներ (ստուգումներ) կատարելու համար:

35. Արտադրողը պարտավոր է`

1) սույն պայմանագրով սահմանված կարգով և ժամկետում Բաշխողի բանկային հաշվին վճարել սույն պայմանագրի 10-րդ կետի համաձայն ներկայացված հաշվարկային փաստաթղթով նախատեսված Միացման վճարի և Կանխավճարի դրական տարբերությունը.

2) սույն պայմանագրի 14-րդ կետում նախատեսված դեպքում գրավոր տեղեկացնել Բաշխողին` անհրաժեշտության դեպքում Տեխնիկական պայմաններում համապատասխան փոփոխություններ կատարելու համար.

3) սույն պայմանագրի 20-րդ կետի համաձայն հայտնաբերված թերությունները վերացնել 21-րդ կետում նշված ժամկետում.

4) իր գործունեության ընթացքում չխախտել Տեխնիկական պայմանների հիման վրա կազմված նախագիծը (միացման սխեման) և սույն պայմանագրի N 4 հավելվածով ամրագրված տեխնիկական հարաչափերը՝ փոփոխություններով հանդերձ.

5) ապահովել սույն պայմանագրի N 6 հավելվածով նախատեսված տարեկան չափաքանակի 70 տոկոսից ոչ պակաս քանակի էլեկտրական էներգիայի առաքում բաշխման ցանց.

6) կրել Հաշվառման համալիրի, ինչպես նաև բաշխման ցանցի ավտոմատ հաշվառման համակարգին միացման համար անհրաժեշտ սարքավորումների և ծրագրային ապահովման ձեռքբերման, տեղակայման, փոխարինման և շահագործման (ներառյալ` սպասարկման, նորոգման և պահպանման) ծախսերն ու պատասխանատվությունը.

7) ապահովել Հաշվառման համալիրին վերաբերող՝ սույն պայմանագրի 7-րդ գլխով ամրագրված պարտավորությունների կատարումը.

8) Բաշխողի (Երաշխավորված մատակարարի) և Շուկայի օպերատորի հետ համաձայնեցված կարգով ապահովել վերջիններիս ներկայացուցիչների մուտքն իր տարածք` Հաշվառման համալիրի անհրաժեշտ զննումներ (ստուգումներ) կատարելու համար։

36. Արտադրողն իրավունք ունի`

1) գրավոր պահանջել Բաշխողից վերադարձնել Կանխավճարը՝ վճարման պահից 5 աշխատանքային օրվա ընթացքում: Նշված ժամկետի ավարտից հետո Կանխավճարը վերադարձման ենթակա է միայն սույն պայմանագրի 6-րդ կետով նախատեսված աշխատանքների կատարմանն ուղղված Բաշխողի կրած փաստացի ծախսերի հատուցման պայմանով՝ պահանջի պահից 5 աշխատանքային օրվա ընթացքում.

2) սույն պայմանագրի 14-րդ կետի համաձայն փոփոխված Տեխնիկական պայմանների և Միացման վճարի հետ չհամաձայնելու դեպքում լուծել սույն պայմանագիրը.

3) Բաշխողի կամ Երաշխավորված մատակարարի կողմից սույն պայմանագրով նախատեսված պարտավորությունները չկատարելու պարագայում կիրառել տույժ՝ սույն պայմանագրի 8-րդ գլխի համաձայն.

4) մուտք գործել Բաշխողի կամ Երաշխավորված մատակարարի տարածք` Հաշվառման համալիրի անհրաժեշտ զննումներ (ստուգումներ) կատարելու համար, եթե այն տեղադրված է վերջինիս տարածքում.

5) զիջել, այդ թվում՝ գրավադրելու միջոցով, սույն պայմանագրով ամրագրված իր իրավունքները։

 

6. ԱՌՈՒՎԱՃԱՌՔԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ ԵՎ ՎՃԱՐՈՒՄԸ

 

37. Արտադրողի կողմից Երաշխավորված մատակարարին առաքված էլեկտրական էներգիան հաշվառում է Շուկայի օպերատորը՝ Առևտրային կանոնների համաձայն:

38. Առաքված էլեկտրաէներգիայի հաշվառումը Շուկայի օպերատորը կատարում է Սահմանազատման կետի համար, սույն պայմանագրի N 7 հավելվածում ամրագրված առևտրային (վերահսկիչ) Հաշվառքի սարքերից ստացված տվյալների հիման վրա: Եթե հաշվառման համալիրը տեղադրված է ոչ սահմանազատման կետում, ապա նրանով հաշվառված էլեկտրաէներգիայի քանակին գումարվում կամ այդ քանակից հանվում է հաշվառման կետի և սահմանազատման կետերի միջև էլեկտրատեղակայանքներում առաջացած էլեկտրաէներգիայի տեխնոլոգիական կորուստների մեծությունը, որը հաշվարկվում է սույն պայմանագրի N 11 հավելվածում սահմանված կարգով:

39. Հաշվարկային ամսվա վերջի դրությամբ առևտրային Հաշվառքի սարքերի տվյալների հիման վրա Շուկայի օպերատորը կազմում է վճարման ենթակա էլեկտրական էներգիայի վերաբերյալ ակտը (հավելված N 8) և ներկայացնում Կողմերի ստորագրմանը մինչև Հաշվարկային ամսվան հաջորդող ամսվա 6-ը ներառյալ:

40. Կողմերը, վճարման ենթակա էլեկտրական էներգիայի վերաբերյալ ակտի մասով առարկություն չունենալու դեպքում, մինչև Հաշվարկային ամսվան հաջորդող ամսվա 12-ը ներառյալ ստորագրում են Շուկայի օպերատորի կողմից ներկայացրած վճարման ենթակա էլեկտրական էներգիայի ակտը:

41. Վճարման ենթակա էլեկտրական էներգիայի վերաբերյալ ակտը Կողմերի կողմից ստորագրվելուց հետո մինչև Հաշվարկային ամսվան հաջորդող ամսի 15-ը ներառյալ Արտադրողն իր կողմից առաքված էլեկտրական էներգիայի համար կազմում է հաշվարկային փաստաթուղթ և ներկայացնում Երաշխավորված մատակարարին:

42. Երաշխավորված մատակարարը ստորագրում է (հաստատում է) Արտադրողի կողմից առաքված էլեկտրական էներգիայի համար կազմված հաշվարկային փաստաթուղթը միայն Արտադրողի կողմից վճարման ենթակա էլեկտրական էներգիայի ակտը ստորագրելուց հետո:

43. Երաշխավորված մատակարարը Հաշվարկային ամսվա ընթացքում առաքված էլեկտրական էներգիայի դիմաց վճարումը կատարում է մինչև Հաշվարկային ամսվան հաջորդող ամսվա 25-ը ներառյալ` Հատուկ հաշվից՝ համաձայն Առևտրային կանոնների:

 

7. ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՄԱԼԻՐ

 

44. Հաշվառման համալիրը տեղակայվում է Սահմանազատման կետում (իսկ բավարար հիմնավորմամբ և Շուկայի օպերատորի համաձայնությամբ ոչ Սահմանազատման կետում):

45. Արտադրողն ապահովում է իր Հաշվառման համալիրի համապատասխանությունը (այդ թվում՝ տեղակայմանը և տեղադրմանը ներկայացվող պահանջների մասով) Ցանցային կանոնների պահանջներին:

46. Ընտրված Հաշվառման կետերը, առևտրային ու վերահսկիչ Հաշվառքի սարքերի քանակն ու ճշտության դասերը, ինչպես նաև երկրորդային շղթաները պետք է համապատասխանեն Ցանցային կանոնների պահանջներին և նախագծման փուլում համաձայնեցվեն Շուկայի օպերատորի հետ: Հաշվառման համալիրների տեղաբաշխման ուրվակը և գլխավոր հարաչափերը կցվում են սույն պայմանագրին:

47. Էլեկտրական էներգիայի (հզորության) հաշվառման համալիրների կամ դրանց առանձին տարրերի տեղակայումը և փոխարինումը իրականացնում են Կողմերը՝ Շուկայի օպերատորի մասնակցությամբ՝ կազմելով համապատասխան արձանագրություն (եռակողմ ակտ)՝ համաձայն սույն պայմանագրի N 9 հավելվածի:

48. Հաշվիչների սեղմակաշարերը կամ դրանց տեղակայման արկղերը կնքում է (կնիքները հանում է) Շուկայի օպերատորը՝ Կողմերի մասնակցությամբ, կազմելով համապատասխան արձանագրություն (եռակողմ ակտ): Չափիչ տրանսֆորմատորները (հոսանքի և լարման) կամ դրանց տեղակայման էլեկտրական վահանակների կամ պահարանների դռները կնքում են պայմանագրային Կողմերը՝ Կողմերից որևէ մեկի պահանջի հիման վրա՝ կազմելով երկկողմ արձանագրություն:

49. Հաշվառման համալիրի, կամ դրա առանձին տարրերի փոխարինման ընթացքում Արտադրողն ապահովում է Շուկայի օպերատորի համար ընդունելի այլընտրանքային հաշվառման տվյալների փոխանցումը Շուկայի օպերատորին:

50. Հաշվառման համալիրի ամբողջականության խախտման կամ դրանում որևէ անսարքություն հայտնաբերելու դեպքում, հայտնաբերման պահից մինչև հաջորդ աշխատանքային օրվա ավարտը, Կողմը պարտավոր է այդ մասին տեղեկացնել Շուկայի օպերատորին՝ կատարելով գրառում սարքավորումների թերությունների և անսարքությունների մատյանում, ինչպես նաև ձեռնարկել միջոցներ հնարավորինս սեղմ ժամկետում անսարքությունը վերացնելու կամ սարքավորումը նորով փոխարինելու ուղղությամբ:

51. Հաշվառման համալիրի խափանման դեպքում էլեկտրական էներգիայի (հզորության) առևտրային հաշվառումը Շուկայի օպերատորը կատարում է վերահսկիչ Հաշվառքի սարքերից ստացված տվյալների հիման վրա:

 

8. ԿՈՂՄԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

52. Պայմանագրային պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում Կողմերը պատասխանատվություն են կրում սույն պայմանագրով, Ցանցային կանոններով, Առևտրային կանոններով և օրենքով սահմանված կարգով:

53. Սույն պայմանագրի 33-րդ կետի 6-9-րդ ենթակետերով նախատեսված պարտավորությունների խախտման դեպքում Արտադրողն իրավունք ունի Բաշխողից կամ Երաշխավորված մատակարարից խախտման յուրաքանչյուր օրվա համար պահանջել վճարելու փոխհատուցում՝ Կայանի նախագծային, իսկ Կայանի հզորության մասնակի տեղադրման դեպքում՝ այդ հզորությանը համարժեք արտադրանքի միջին օրական մեծության յուրաքանչյուր կՎտժ-ի համար նման տեսակի կայանների համար Հանձնաժողովի սահմանած սակագնի չափով՝ բայց ոչ ավելի, քան տվյալ հաշվարկային ամսում էլեկտրական էներգիայի հաշվեկշիռը փակող կայանի էլեկտրական էներգիայի սակագնային դրույքը, և ոչ ավելի քան 365 օրվա համար։

54. Երաշխավորված մատակարարի կողմից սույն պայմանագրի 29-րդ կետով ամրագրված տարեկան առավելագույն ցուցանիշի խախտման դեպքում Արտադրողն իրավունք ունի Երաշխավորված մատակարարից պահանջել վճարելու փոխհատուցման վճար՝ խախտման յուրաքանչյուր ժամվա համար Արտադրողի կողմից նախորդ տարվա նույն ամսվա ընթացքում առաքված էլեկտրական էներգիայի մեկ ժամվա միջին քանակի և խախտման ամսվա համար Արտադրողի գործող սակագնի արտադրյալի չափով։ Նախորդ տարվա նույն ամսվա ընթացքում էլեկտրական էներգիա առաքված չլինելու դեպքում մեկ ժամվա միջին քանակ ընդունվում է նախորդ ամսվա ընթացքում առաքված էլեկտրական էներգիայի մեկ ժամվա միջին քանակը, իսկ նախորդ ամսվա ընթացքում էլեկտրական էներգիա առաքված չլինելու դեպքում՝ մեկ ժամվա միջին քանակ ընդունվում է Կայանի նախագծային արտադրանքի միջին ժամային մեծությունը։

55. Սույն պայմանագրի 27-րդ և 43-րդ կետերով նախատեսված վճարման ժամկետի խախտման դեպքում Արտադրողն իրավունք ունի Բաշխողից կամ Երաշխավորված մատակարարից պահանջել վճարելու տույժ` յուրաքանչյուր ուշացված օրվա համար չվճարված գումարի 0.1 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան չվճարված գումարի չափը:

56. Սույն պայմանագրի 12-րդ կետի համաձայն Միացման վճարի և Կանխավճարի տարբերության վճարման ժամկետի խախտման դեպքում Բաշխողն իրավունք ունի Արտադրողից, իսկ Արտադրողը՝ Բաշխողից պահանջել վճարելու տույժ` յուրաքանչյուր ուշացված օրվա համար չվճարված գումարի 0.1 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան չվճարված գումարի չափը։

57. Սույն պայմանագրի 35-րդ կետի 1-ին ենթակետի խախտման դեպքում Բաշխողն իրավունք ունի Արտադրողից, իսկ 36-րդ կետի 1-ին ենթակետի խախտման դեպքում Արտադրողը՝ Բաշխողից պահանջել վճարելու տույժ` յուրաքանչյուր ուշացված օրվա համար չվճարված գումարի 0.1 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան չվճարված գումարի չափը։

58. Արտադրողի կողմից սույն պայմանագրի 35-րդ կետի 5-րդ ենթակետով նախատեսված քանակից պակաս էլեկտրական էներգիա առաքելու դեպքում Երաշխավորված մատակարարն իրավունք ունի Արտադրողից պահանջել վճարելու տույժ՝ պակաս առաքված էլեկտրական էներգիայի յուրաքանչյուր կՎտժ-ի համար տվյալ սակագնային տարվա՝ հաշվեկշիռը փակող կայանի սակագնի և Արտադրողի գործող սակագնի տարբերության չափով, եթե Արտադրողի գործող սակագինը ցածր է հաշվեկշիռը փակող կայանի սակագնից։

59. Տույժ հաշվարկելու դեպքում Կողմի կատարած վճարումներից առաջնահերթ մարվում է մայր գումարը (առկայության դեպքում)՝ ըստ դրա վճարման համար սահմանված ժամկետի վաղեմության, հետո միայն հաշվարկված տույժը:

 

9. ՖՈՐՍ ՄԱԺՈՐԱՅԻՆ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐ

 

60. Կողմերը սույն պայմանագրով սահմանված պարտավորությունների խախտման համար պատասխանատվություն չեն կրում, եթե այն հետևանք է ֆորս մաժորի: Սույն պայմանագրի իմաստով ֆորս մաժոր է համարվում ցանկացած հանգամանք կամ դեպք (դրա հետևանք), որը հանգեցրել է (հանգեցնում կամ կարող է հանգեցնել) պայմանագրային պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման և միաժամանակ բավարարում է հետևյալ պայմաններին՝

1) չի գտնվում Կողմի վերահսկողության ներքո.

2) Կողմը ձեռնարկել է բոլոր անհրաժեշտ միջոցները և ջանքերը (այդ թվում՝ նախազգուշական, այլընտրանքային, օրենսդրությամբ նախատեսված) նշված հանգամանքները (հետևանքները) կանխելու, վերացնելու, մեղմելու կամ դրանցից խուսափելու համար.

3) Տեղեկացրել է մյուս Կողմին իրազեկվելուց հետո հնարավորինս սեղմ ժամկետում, բայց ոչ ուշ, քան այդ մասին իրազեկվելուց հետո 10 օրվա ընթացքում:

61. Սույն պայմանագրի իմաստով, մասնավորապես, ֆորս մաժոր են՝

1) բնական և տեխնածին աղետները, համաճարակները, բնության ուժերի արտասովոր դրսևորումները (այդ թվում՝ ջրհեղեղներ, երկրաշարժեր, փոթորիկներ, պտտահողմեր, կայծակով և ամպրոպով ուղղորդվող հորդառատ անձրևներ, ձնաբքեր, սողանքներ), ատոմային, քիմիական կամ կենսաբանական աղտոտում, գործադուլները, հասարակական անկարգությունները.

2) ապստամբությունները, ահաբեկչությունները, պատերազմները, ներխուժումներ, զինված հակամարտություններ, արտաքին թշնամու գործողություններ կամ շրջափակում, որոնցից յուրաքանչյուրը տեղի է ունենում Հայաստանի տարածքում, կամ ներգրավում է այն, ինչը գոյություն չի ունեցել կամ չէր կարող ողջամտորեն կանխատեսվել սույն պայմանագրի ստորագրման ժամանակ.

3) պետական և տեղական ինքնակառավարման մարմնի կամ այլ իրավասու կազմակերպության ակտը, գործողությունը կամ անգործությունը այն դեպքում, երբ դրա արդյունքում չի տրամադրվել, երկարաձգվել պայմանագրային պարտավորության կատարման համար անհրաժեշտ որևէ թույլտվություն կամ իրավունք կամ խոչընդոտվել է այդ պարտավորության կատարումը, պայմանով, որ Կողմը գործել է համաձայն Հայաստանի Հանրապետության օրենսդրության:

62. Սույն պայմանագրի 61-րդ կետը չի սահմանափակում Կողմի իրավունքը նկարագրվածից բացի այլ արտակարգ և անկանխելի դեպքեր ու հանգամանքներ ի հայտ գալու պարագայում դիմել Հանձնաժողով՝ սույն գլխի պահանջներին բավարարելու դեպքում դրանք ևս ֆորս մաժոր ճանաչելու համար:

 

10. ՏԱՐԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼՈՒԾՈՒՄԸ

 

63. Պայմանագրի հետ կապված Կողմերի միջև ծագած վեճերը լուծվում են բանակցությունների միջոցով, իսկ Կողմերից մեկի գրավոր դիմումի առկայության դեպքում` Հանձնաժողովի միջնորդությամբ:

64. Բանակցությունների միջոցով վեճի լուծման անհնարինության դեպքում Կողմերից մեկի գրավոր պահանջով վեճը հանձնվում է արբիտրաժի լուծմանը՝ սույն պայմանագրի N 10 հավելվածով սահմանված կարգով և պայմաններով:

65. Եթե տարաձայնության առարկան Շուկայի օպերատորի կողմից ներկայացված վճարման ենթակա էլեկտրական էներգիայի վերաբերյալ ակտն է, ապա Շուկայի օպերատորը, Կողմերից մեկի գրավոր դիմումի դեպքում, երեք աշխատանքային օրվա ընթացքում, բայց ոչ ուշ, քան մինչև հաշվարկային ամսվան հաջորդող ամսվա 13-ը ներառյալ, լուծում է տարաձայնությունը՝ անհրաժեշտության դեպքում կազմակերպելով քննարկում շահագրգիռ կողմերի մասնակցությամբ:

66. Եթե սույն պայմանագրի 65-րդ կետում սահմանված ընթացակարգով և ժամկետում հնարավոր չէ լուծել տարաձայնությունը, ապա Կողմերը պարտավոր են ստորագրել նշված ընթացակարգի արդյունքում Շուկայի օպերատորի կողմից ներկայացված վճարման ենթակա էլեկտրական էներգիայի վերաբերյալ ակտը մինչև հաշվարկային ամսվան հաջորդող ամսվա 13-ը ներառյալ, իսկ Երաշխավորված մատակարարը պարտավոր է կատարել վճարումը, որից հետո միայն լուծել տարաձայնությունը: Տարաձայնություն ունեցող Կողմը պարտավոր է վճարման ենթակա էլեկտրական էներգիայի վերաբերյալ ստորագրված ակտին կցել հատուկ կարծիք:

 

11. ԼՐԱՑՈՒՑԻՉ ՊԱՅՄԱՆՆԵՐ

 

67. 10 ՄՎտ և ավելի տեղակայված հզորությամբ կայանի դեպքում Կողմերը պարտավոր են անվերապահորեն կատարել Համակարգի օպերատորի` վերջինիս լիազորությունների սահմաններում տրված կարգադրությունները (հրահանգները), որոնք չեն կարող վերաբերել Արտադրողի կողմից էլեկտրական էներգիայի առաքումների սահմանափակմանը կամ դադարեցմանը:

68. Կողմերը պարտավոր են սույն պայմանագրի պատճենները տրամադրել Շուկայի օպերատորին, իսկ 10 ՄՎտ և ավելի տեղակայված հզորությամբ կայանի դեպքում նաև Համակարգի օպերատորին:

69. Այն պարագայում, երբ Կայանը միանում է (միացված է) հաղորդման ցանցին, սույն պայմանագիրը գործում է միայն կարգաբերման-գործարկման աշխատանքների իրականացմանը վերաբերող և էլեկտրական էներգիայի առուվաճառքի մասով։ Այն պարագայում, երբ սույն պայմանագրի կնքման պահին Կայանը գտնվում է Արտադրության լիցենզիայով ամրագրված արտադրության ժամանակահատվածում, սույն պայմանագիրը գործում է միայն էլեկտրական էներգիայի առուվաճառքի մասով։

70. Կողմերի փոխադարձ համաձայնությամբ սույն պայմանագրի N 11 հավելվածում կարող են սահմանվել այլ պայմաններ, որոնք չեն կարող հակասել սույն պայմանագրին, Հանձնաժողովի և այլ իրավական ակտերին։

 

12. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ, ՓՈՓՈԽՄԱՆ ԵՎ ԼՈՒԾՄԱՆ ԿԱՐԳԸ

 

71. Սույն պայմանագիրն ուժի մեջ է մտնում Հանձնաժողովում գրանցման պահից և գործում է՝

1) Կայանի՝ բաշխման ցանցին միացման վերաբերյալ դրույթների մասով մինչև սույն պայմանագրի 3-րդ գլխի 3-25-րդ կետերով ամրագրված Կայանի՝ բաշխման ցանցին միացմանն առնչվող Կողմերի պարտավորությունների ամբողջական կատարումը.

2) Կայանի՝ կարգաբերման-գործարկման աշխատանքների իրականացմանը վերաբերող դրույթների մասով մինչև սույն պայմանագրի 27-րդ կետով նախատեսված պարտավորության ամբողջական կատարումը.

3) սույն պայմանագրով սահմանված՝ էլեկտրական էներգիայի առուվաճառքին վերաբերող դրույթների մասով մինչև կայանում արտադրվող էլեկտրական էներգիայի՝ օրենքով ամրագրված գնման երաշխիքային ժամկետի ավարտը։

72. Հանձնաժողովի կողմից բաշխման ցանցին կառուցվող (վերակառուցվող) կայանի միացման, կարգաբերման-գործարկման աշխատանքների ընթացքում էլեկտրական էներգիայի առաքման և էլեկտրական էներգիայի առուվաճառքի (օրենքով գնման երաշխիք ունեցող մինչև 30 ՄՎտ տեղակայված հզորությամբ կայանում էլեկտրական էներգիա արտադրող-բաշխող (երաշխավորված մատակարար)) պայմանագրի նոր օրինակելի ձև հաստատվելու կամ գործող օրինակելի ձևում փոփոխություններ կամ լրացումներ կատարվելու դեպքում Կողմերը պարտավոր են Հանձնաժողովի սահմանած ժամկետում կնքել նոր պայմանագիր կամ համապատասխան փոփոխություններ կամ լրացումներ կատարել գործող պայմանագրում:

73. Սույն պայմանագրում Կողմերի փոխադարձ համաձայնությամբ փոփոխություններ կարող են կատարվել գրավոր՝ պայմանով, որ չեն հակասում սույն պայմանագրին, Հանձնաժողովի ընդունած և այլ իրավական ակտերին:

74. Սույն պայմանագրի փոփոխումը կամ դադարումը Կողմերին չի ազատում մինչ այդ պայմանագրով ստանձնած և չկատարված պարտավորությունների կատարումից կամ դրա խախտման համար պատասխանատվությունից:

75. Սույն պայմանագիրը լուծվում է`

1) կողմերի փոխադարձ համաձայնությամբ.

2) Բաշխողի կամ Երաշխավորված մատակարարի կողմից միակողմանի` Արտադրողի կողմից Կանխավճարը սույն պայմանագրի 36-րդ կետի 1-ին ենթակետի համաձայն հետ պահանջելու, ինչպես նաև Արտադրության լիցենզիան ուժը կորցրած ճանաչվելու դեպքում՝ այդ մասին Արտադրողին նախապես տեղեկացնելու պայմանով.

3) Արտադրողի կողմից միակողմանի` այդ մասին Բաշխողին կամ Երաշխավորված մատակարարին նախապես տեղեկացնելու պայմանով.

4) օրենքով նախատեսված այլ դեպքերում:

76. Սույն պայմանագիրը կազմված է 3 օրինակից` մեկական Կողմերի և Հանձնաժողովի համար:

 

13. ԿՈՂՄԵՐԻ ԾԱՆՈՒՑՈՒՄԸ

 

77. Կողմերը պարտավոր են գրությունները, ծանուցումները և այլ փաստաթղթերը միմյանց հանձնել պատշաճ ձևով: Փաստաթղթերը համարվում են պատշաճ ձևով հանձնված, եթե դրանք ուղարկվել են պատվիրված նամակով` սույն պայմանագրով նշված ծանուցման վայրի հասցեով, էլեկտրոնային փոստով՝ սույն պայմանագրի վավերապայմաններում նշված էլեկտրոնային փոստի հասցեով` հանձնման (ստացման) մասին ծանուցմամբ, կամ հանձնվել են առձեռն` ստացականով, ինչպես նաև օրենքով նախատեսված այլ եղանակներով, եթե առանձին դեպքերի համար Առևտրային կամ Ցանցային կանոններով կամ սույն պայմանագրով նախատեսված չէ պատշաճ հանձնման կոնկրետ ձև:

78. Կողմերը պարտավոր են սույն պայմանագրում նշված ծանուցման վավերապայմանների փոփոխության դեպքում այդ մասին գրավոր տեղեկացնել միմյանց այդպիսի փոփոխության պահից 5 աշխատանքային օրվա ընթացքում:

79. Այն դեպքում, երբ Կողմը գրավոր չի տեղեկացրել իր ծանուցման վայրի հասցեի փոփոխության մասին, ապա սույն պայմանագրում նշված ծանուցման վայրով ուղարկված փաստաթուղթը համարվում է պատշաճ ձևով հանձնված:

 

14. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՆԲԱԺԱՆԵԼԻ ՄԱՍ ԿԱԶՄՈՂ ՀԱՎԵԼՎԱԾՆԵՐԻ ՑԱՆԿԸ

 

80. Սույն պայմանագրի անբաժանելի մասը կազմող հավելվածներն են՝

1) կայանը բաշխման ցանցին միացման տեխնիկական պայմաններ՝ N 1 հավելվածը.

2) Միացման վճարի խոշորացված նախահաշիվ՝ N 2 հավելվածը.

3) Բաշխման ցանցին միացման թույլտվության հայտ՝ N 3 հավելվածը.

4) Կայանն էլեկտրական ցանցին միացման տեխնիկական հարաչափեր՝ N 4 հավելվածը.

5) էլեկտրական էներգիայի վաճառքի գնի վերաբերյալ համաձայնագիր՝ N 5 հավելվածը.

6) Կայանից էլեկտրական էներգիայի տարեկան առաքման չափաքանակ՝ N 6 հավելվածը.

7) սահմանազատման, հաշվառման կետերի, առևտրային (վերահսկիչ) հաշվառքի սարքերի վերաբերյալ N 7 հավելվածը.

8) վճարման ենթակա էլեկտրական էներգիայի վերաբերյալ ակտ՝ N 8 հավելվածը.

9) Էլեկտրական էներգիայի (հզորության) հաշվառման համալիրների կամ դրանց առանձին տարրերի տեղակայման և փոխարինման արձանագրություն (ակտ)՝ N 9 հավելվածը.

10) արբիտրաժի վերաբերյալ N 10 հավելվածը.

11) այլ պայմաններ՝ N 11 հավելվածը։

Արտադրող`

գտնվելու վայրը ______________

Հ/հ _________________________

Հեռախոս ___________________

էլեկտրոնային փոստի հասցե _____________________

Ֆաքս __________________

Գործունեության լիցենզիա N

Ղեկավար՝

_______________________________

(ստորագրություն, անուն, ազգանուն)

 

Բաշխող (Երաշխավորված մատակարար)՝

գտնվելու վայրը ______________

Հ/հ _________________________

Հեռախոս ___________________

էլեկտրոնային փոստի հասցե _____________________

Ֆաքս __________________

Գործունեության լիցենզիա N

Ղեկավար՝

_______________________________

(ստորագրություն, անուն, ազգանուն)

 

Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով

 

Գրանցված է «__» _______________ 20__ թվական

Գրանցման N ________

Պատասխանատու (ստորագրություն, անուն, ազգանուն)                 Կ.Տ.

 

Հավելված N 1
Հայաստանի Հանրապետության հանրային
ծառայությունները կարգավորող հանձնաժողովի
2018 թվականի դեկտեմբերի 12-ի
N 456-Ն որոշմամբ
սահմանված պայմանագրի օրինակելի ձևի

 

ԿԱՅԱՆԸ ԲԱՇԽՄԱՆ ՑԱՆՑԻՆ ՄԻԱՑՄԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ

   
   
   

ԲԱՇԽՈՂ

ԱՐՏԱԴՐՈՂ

______________________________________

(պաշտոն, ստորագրություն, անուն, ազգանուն)

_______________________________________

(պաշտոն, ստորագրություն, անուն, ազգանուն)

   

___ __________20__ թվական

___ __________20__ թվական

   
   
   

Համաձայնեցված է՝

 
   

ՀԱՄԱԿԱՐԳԻ ՕՊԵՐԱՏՈՐ

 
   

______________________________________

(պաշտոն, ստորագրություն, անուն, ազգանուն)

 
   
   

___ __________20__ թվական

 
   
   
   

Հավելված N 2
Հայաստանի Հանրապետության հանրային
ծառայությունները կարգավորող հանձնաժողովի
2018 թվականի դեկտեմբերի 12-ի
N 456-Ն որոշմամբ
սահմանված պայմանագրի օրինակելի ձևի

 

ՄԻԱՑՄԱՆ ՎՃԱՐԻ ԽՈՇՈՐԱՑՎԱԾ ՆԱԽԱՀԱՇԻՎ

   

ԲԱՇԽՈՂ

ԱՐՏԱԴՐՈՂ

______________________________________

(պաշտոն, ստորագրություն, անուն, ազգանուն)

______________________________________

(պաշտոն, ստորագրություն, անուն, ազգանուն)

   

___ __________20__ թվական

___ __________20__ թվական

   
   
   

Համաձայնեցված է՝

 
   

ՀԱՄԱԿԱՐԳԻ ՕՊԵՐԱՏՈՐ

 
   

______________________________________

(պաշտոն, ստորագրություն, անուն, ազգանուն)

 
   
   

___ __________20__ թվական

 

Հավելված N 3
Հայաստանի Հանրապետության հանրային
ծառայությունները կարգավորող հանձնաժողովի
2018 թվականի դեկտեմբերի 12-ի
N 456-Ն որոշմամբ
սահմանված պայմանագրի օրինակելի ձևի

 

ԲԱՇԽՄԱՆ ՑԱՆՑԻՆ ՄԻԱՑՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՀԱՅՏ

 

ԱՐՏԱԴՐՈՂ

 
 

______________________________________

(պաշտոն, ստորագրություն, անուն, ազգանուն)

 
 

___ __________20__ թվական

Հավելված N 4
Հայաստանի Հանրապետության հանրային
ծառայությունները կարգավորող հանձնաժողովի
2018 թվականի դեկտեմբերի 12-ի
N 456-Ն որոշմամբ
սահմանված պայմանագրի օրինակելի ձևի

 

ԿԱՅԱՆՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՑԱՆՑԻՆ ՄԻԱՑՄԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՐԱՉԱՓԵՐ

 

ԲԱՇԽՈՂ

ԱՐՏԱԴՐՈՂ

   

______________________________________

(պաշտոն, ստորագրություն, անուն, ազգանուն)

______________________________________

(պաշտոն, ստորագրություն, անուն, ազգանուն)

   

___ __________20__ թվական

___ __________20__ թվական

ՀԱՄԱԿԱՐԳԻ ՕՊԵՐԱՏՈՐ

 

______________________________________

(պաշտոն, ստորագրություն, անուն, ազգանուն)

 
 

___ __________20__ թվական

 

Հավելված N 5
Հայաստանի Հանրապետության հանրային
ծառայությունները կարգավորող հանձնաժողովի
2018 թվականի դեկտեմբերի 12-ի
N 456-Ն որոշմամբ
սահմանված պայմանագրի օրինակելի ձևի

 

Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր

ԷԼԵԿՏՐԱԿԱՆ
ԷՆԵՐԳԻԱՅԻ վաճառքի ԳՆԻ վերաբերյալ

   

Հանձնաժողովի կողմից Արտադրողի կողմից Երաշխավորված մատակարարին առաքվող էլեկտրական էներգիայի սակագինը հետևյալն է.

էլեկտրական էներգիայի սակագին` ___________ դրամ/կՎտժ

Սույն համաձայնագրով Երաշխավորված մատակարարը և Արտադրողը փոխադարձ համաձայնությամբ սահմանում են էլեկտրական էներգիայի հետևյալ գինը.

էլեկտրական էներգիայի գին ___________ դրամ/կՎտժ

Էլեկտրական էներգիայի գինը ուժի մեջ է մտնում 20___ թվականի _________ __-ից և գործում է մինչև Հանձնաժողովի կողմից սահմանված նոր սակագնի ուժի մեջ մտնելը:

ԲԱՇԽՈՂ (ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ՄԱՏԱԿԱՐԱՐ)

ԱՐՏԱԴՐՈՂ

 

______________________________________

(պաշտոն, ստորագրություն, անուն, ազգանուն)

______________________________________

(պաշտոն, ստորագրություն, անուն, ազգանուն)

 

___ __________20__ թվական

___ __________20__ թվական

Հավելված N 6
Հայաստանի Հանրապետության հանրային
ծառայությունները կարգավորող հանձնաժողովի
2018 թվականի դեկտեմբերի 12-ի
N 456-Ն որոշմամբ
սահմանված պայմանագրի օրինակելի ձևի

 

ԿԱՅԱՆԻՑ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՏԱՐԵԿԱՆ ԱՌԱՔՄԱՆ ՉԱՓԱՔԱՆԱԿ

 

 

Էլեկտրական էներգիայի առաքման
չափաքանակներ
(կՎտժ)

   

Հունվար

 

Փետրվար

 

Մարտ

 

Ապրիլ

 

Մայիս

 

Հունիս

 

Հուլիս

 

Օգոստոս

 

Սեպտեմբեր

 

Հոկտեմբեր

 

Նոյեմբեր

 

Դեկտեմբեր

 

ԲԱՇԽՈՂ (ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ՄԱՏԱԿԱՐԱՐ)

ԱՐՏԱԴՐՈՂ

______________________________________

(պաշտոն, ստորագրություն, անուն, ազգանուն)

______________________________________

(պաշտոն, ստորագրություն, անուն, ազգանուն)

 

 

___ __________20__ թվական

___ __________20__ թվական

Համաձայնեցված է

ՀԱՄԱԿԱՐԳԻ ՕՊԵՐԱՏՈՐ

______________________________________

(պաշտոն, ստորագրություն, անուն, ազգանուն)

___ __________20__ թվական

Հավելված N 7
Հայաստանի Հանրապետության հանրային
ծառայությունները կարգավորող հանձնաժողովի
2018 թվականի դեկտեմբերի 12-ի
N 456-Ն որոշմամբ
սահմանված պայմանագրի օրինակելի ձևի

 

ՍԱՀՄԱՆԱԶԱՏՄԱՆ, ՀԱՇՎԱՌՄԱՆ, ԱՌԱՔՄԱՆ ԿԵՏԵՐԻ, ԱՌԵՎՏՐԱՅԻՆ (ՎԵՐԱՀՍԿԻՉ) ՀԱՇՎԱՌՔԻ ՍԱՐՔԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

1. ______________________________________ -ի (Արտադրող) սահմանազատման կետերն են՝

2. ______________________________________ -ի (Արտադրող) առաքման կետերն են`

3. Առևտրային (վերահսկիչ) հաշվառքի կետերն են՝

4. Առևտրային (վերահսկիչ) հաշվիչների, չափիչ տրանսֆորմատորների տվյալներն են՝

 

Տեղա-կայման վայրը

Հաշվիչ

Չափիչ տրանսֆորմատոր

Արտա-դրողի սեփակա-նությունը հանդի-սացող կամ իր կողմից տնօրինվող տարածք-ներում առևտրային հաշվիչների և չափիչ տրանսֆոր-մատորների ամբողջա-կանության պահպան-ման պատաս-խանատու կողմը

Հոսանքի

Լարման

Տեսակը, գործա-րանային համարը, կնիքի տեսակը, համարը

Թույլա-տրելի հոսանքը (Ա)

Անվա-նական լարումը (Վ)

Հաջորդ պլանային ստուգա-չափման ամիսը և տարե-թիվը

Տեսակը, գործա-րանային համարը, կնիքի տեսակը, համարը

Ճշտու-թյան դասը

Տրանսֆոր-մացիայի գործակիցը

Հաջորդ պլանային ստուգա-չափման ամիսը և տարե-թիվը

Տեսակը, գործա-րանային համարը, կնիքի տեսակը, համարը

Ճշտու-թյան դասը

Տրանսֆոր-մացիայի գործակիցը

Հաջորդ պլա-նային ստուգա-չափման ամիսը և տարե-թիվը

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

                           
                           
                           
                           
                           

ԲԱՇԽՈՂ
(ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ՄԱՏԱԿԱՐԱՐ)

ԱՐՏԱԴՐՈՂ

______________________________________

(պաշտոն, ստորագրություն, անուն, ազգանուն)

______________________________________

(պաշտոն, ստորագրություն, անուն, ազգանուն)

___ __________20__ թվական

___ __________20__ թվական

       

Համաձայնեցված է՝

ՇՈՒԿԱՅԻ ՕՊԵՐԱՏՈՐ

______________________________________

(պաշտոն, ստորագրություն, անուն, ազգանուն)

 ___ __________20__ թվական

Հավելված N 8
Հայաստանի Հանրապետության հանրային
ծառայությունները կարգավորող հանձնաժողովի
2018 թվականի դեկտեմբերի 12-ի
N 456-Ն որոշմամբ
սահմանված պայմանագրի օրինակելի ձևի

 

Ա Կ Տ

ՎՃԱՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Երաշխավորված մատակարար __________________________

Արտադրող _____________________________

Հաշվարկային ժամանակաշրջան ___ _______ 20_ թ. մինչև ___ _______ 20_թ.

Ընդամենը առաքված էլեկտրական էներգիայի քանակությունը` _________ կՎտժ

Հիմքը ___________________________________

ԲԱՇԽՈՂ
(ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ՄԱՏԱԿԱՐԱՐ)

ԱՐՏԱԴՐՈՂ

______________________________________

(պաշտոն, ստորագրություն, անուն, ազգանուն)

______________________________________

(պաշտոն, ստորագրություն, անուն, ազգանուն)

___ __________20__ թվական

___ __________20__ թվական

 

Համաձայնեցված է՝

ՇՈՒԿԱՅԻ ՕՊԵՐԱՏՈՐ

______________________________________

(պաշտոն, ստորագրություն, անուն, ազգանուն)

___ __________20__ թվական

 

Հավելված N 9
Հայաստանի Հանրապետության հանրային
ծառայությունները կարգավորող հանձնաժողովի
2018 թվականի դեկտեմբերի 12-ի
N 456-Ն որոշմամբ
սահմանված պայմանագրի օրինակելի ձևի

 

«____» ______________ 20__ թ.

________________

 

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ (ԱԿՏ)

 

ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ (ՀԶՈՐՈՒԹՅԱՆ) ՀԱՇՎԱՌՔԻ ՍԱՐՔԵՐԻ ՏԵՂԱԿԱՅՄԱՆ ԵՎ ՓՈԽԱՐԻՆՄԱՆ

_______________________________________________________________________

(կայանի, ենթակայանի ուղղության անվանումը)

 

Հանված հաշվիչի (ՀՏ, ԼՏ) գործարանային համարը, կնիքի համարը

ՏԻՊԸ (մակնիշը)

ՀԱՇՎԻՉԻ ՑՈՒՑՄՈՒՆՔ

Վերջին ստուգաչափման ամսաթիվը

Նոմինալ հոսանք, Ա

Նոմինալ լարում, Վ

Հոսանքի տրանսֆորմատոր

Լարման տրանսֆորմատոր

ԴՈՂԻՑ

ԴՈՂԻՆ

Գործակից

Ճշտ. դասը

Գործակից

Ճշտ.դասը

   

Tօt.

Tօt.

             

T1

T1

T2

T2

Տեղադրված հաշվիչի (ՀՏ, ԼՏ) գործարանային համարը, կնիքի համարը

ՏԻՊԸ (մակնիշը)

ՀԱՇՎԻՉԻ ՑՈՒՑՄՈՒՆՔ

Հաջորդ պլանային ստուգաչափման ամիսը և տարեթիվը

Նոմինալ հոսանք, Ա

Նոմինալ լարում, Վ

Հոսանքի տրանսֆորմատոր

Լարման տրանսֆորմատոր

ԴՈՂԻՑ

ԴՈՂԻՆ

Գործակից

Ճշտ. դասը

Գործակից

Ճշտ. դասը

   

Tօt.

Tօt.

             

T1

T1

T2

T2

Ծանոթագրություն ________________________________________________________________

_______________________________________________________________________________

_______________________________________________________________________________

 

ԲԱՇԽՈՂ
(ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ՄԱՏԱԿԱՐԱՐ)

ԱՐՏԱԴՐՈՂ

______________________________________

(պաշտոն, ստորագրություն, անուն, ազգանուն)

______________________________________

(պաշտոն, ստորագրություն, անուն, ազգանուն)

___ __________20__ թվական

___ __________20__ թվական

 

Համաձայնեցված է՝

ՇՈՒԿԱՅԻ ՕՊԵՐԱՏՈՐ

______________________________________

(պաշտոն, ստորագրություն, անուն, ազգանուն)

___ __________20__ թվական

 

Հավելված N 10
Հայաստանի Հանրապետության հանրային
ծառայությունները կարգավորող հանձնաժողովի
2018 թվականի դեկտեմբերի 12-ի
N 456-Ն որոշմամբ
սահմանված պայմանագրի օրինակելի ձևի

 

ԱՐԲԻՏՐԱԺԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

1. Բանակցությունների միջոցով վեճի լուծման անհնարինության դեպքում Կողմերից մեկի գրավոր պահանջով վեճը հանձնվում է արբիտրաժի լուծմանը՝ համաձայն Միջազգային առևտրային պալատի Արբիտրաժի Կանոնների («Կանոններ»):

2. Սույն հավելվածով կարող է սահմանվել արբիտրների ընտրության կարգ։

3. Արբիտրաժի անցկացման վայրն է __________:

4. Արբիտրաժի և դրա հետ կապված ամբողջ թղթակցության և փաստաթղթերի լեզուն _____________:

5. Արբիտրաժի արդյունքում կայացված ցանկացած որոշում կամ վճիռ վերջնական է ու պարտադիր Կողմերի համար և ենթակա է հարկադիր կատարման օրենքով սահմանված կարգով:

6. Արբիտրաժի հետ կապված ծախսերը, այդ թվում՝ արբիտրների վարձատրությունը, կատարվում է հետևյալ կերպ՝ ——————————։

7. Սույն պայմանագրի 63-րդ կետով սահմանված վեճերի լուծման դեպքերում կամ արբիտրաժի ընթացքում և նախքան դրանցով որոշում կայացնելը Կողմերը շարունակում են կատարել սույն պայմանագրով ստանձնած իրենց պարտավորությունները:

 ԲԱՇԽՈՂ
(ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ՄԱՏԱԿԱՐԱՐ)

 ԱՐՏԱԴՐՈՂ

   

______________________________________

(պաշտոն, ստորագրություն, անուն, ազգանուն)

______________________________________

(պաշտոն, ստորագրություն, անուն, ազգանուն)

   

___ __________20__ թվական

___ __________20__ թվական

Հավելված N 11
Հայաստանի Հանրապետության հանրային
ծառայությունները կարգավորող հանձնաժողովի
2018 թվականի դեկտեմբերի 12-ի
N 456-Ն որոշմամբ
սահմանված պայմանագրի օրինակելի ձևի

 

ԱՅԼ ՊԱՅՄԱՆՆԵՐ

 

1. Սույն հավելվածում Կողմերի կողմից սահմանվող այլ պայմանները չեն կարող հակասել սույն պայմանագրին, Հանձնաժողովի և այլ իրավական ակտերին:

2. [ ]

 

ԲԱՇԽՈՂ
(ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ՄԱՏԱԿԱՐԱՐ)

ԱՐՏԱԴՐՈՂ

______________________________________

(պաշտոն, ստորագրություն, անուն, ազգանուն)

______________________________________

(պաշտոն, ստորագրություն, անուն, ազգանուն)

 

___ __________20__ թվական

___ __________20__ թվական

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
25.01.2023, N 26-Ն 01.02.2023, N 456-Ն
29.07.2020, N 255-Ն 08.08.2020, N 456-Ն
22.01.2020, N 10-Ն 02.02.2020, N 456-Ն
05.06.2019, N 190-Ն 18.06.2019, N 456-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան