ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 հունիսի 2019 թվականի N 757-Ա
ՏԻԳՐԱՆ ԱՎԻՆՅԱՆԻՆ ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով՝
1. Կայուն զարգացման բարձր մակարդակի քաղաքական ֆորում 2019-ին և մի շարք այլ հանդիպումների մասնակցելու նպատակով՝ փոխվարչապետ Տիգրան Ավինյանին 2019 թվականի հուլիսի 13-22-ը ներառյալ գործուղել Ամերիկայի Միացյալ Նահանգներ, մասնավորապես, հուլիսի 13-18-ը՝ Նյու Յորք, իսկ հուլիսի 18-22-ը՝ Բոստոն:
(1-ին կետը լրաց. 09.07.19 N 910-Ա)
2. Տիգրան Ավինյանի՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներ գործուղման հետ կապված բոլոր փաստացի ծախսերըուղղ. կատարել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Փոխվարչապետ Տիգրան Ավինյանին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել Ամերիկայի Միացյալ Նահանգներ գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|