Գլխավոր տեղեկություն
Номер
N 979-Ա
Տիպ
Որոշում
Тип
Հիմնական ակտ (09.08.2019-23.08.2019)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
01.08.2019
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
08.08.2019
Дата вступления в силу
09.08.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

1 օգոստոսի 2019 թվականի N 979-Ա

 

ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ և 7-րդ մասերով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանն ամրացված՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զորանոցային ֆոնդի հաշվեկշռում հաշվառված՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի քաղաքում տեղակայված «Գյումրի-17» զորամասի հասցեում գտնվող՝ 21,57 հեկտար հատուկ նշանակության հողատարածքը, 9883,9 քառ. մետր ընդհանուր մակերեսով, 7,789,077 դրամ մնացորդային արժեքով կիսաքանդ շինությունները (այսուհետ՝ գույք) հետ վերցնել և ամրացնել Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեին։

2. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահին՝

1) սույն որոշման 1-ին կետով Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեին ամրացված անշարժ գույքը գրանցել Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի համար նախատեսված բյուջետային ծրագրերի ընդհանուր միջոցների հաշվին.

2) Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի հետ համատեղ` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված տարածքի հանձնման-ընդունման և գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման աշխատանքների իրականացումը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

2019 թ. օգոստոսի 8

Երևան