Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 103
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (05.10.2016-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Принят
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Дата принятия
06.09.2016
Подписан
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Дата подписания
06.09.2016
Дата вступления в силу
05.10.2016

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 ԿՈԼԵԳԻԱ

     

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

         

6 սեպտեմբերի 2016 թվականի

թիվ 103

քաղ. Մոսկվա

   

ԱՌԱՆՁԻՆ ԱՅՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ, ՈՐՈՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎՈՒՄ ԵՆ «ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԵՎ ԴՐԱ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՄԻ ԿՈՂՄԻՑ, ԵՎ ՎԻԵՏՆԱՄԻ ՍՈՑԻԱԼԻՍՏԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ՝ ՄՅՈՒՍ ԿՈՂՄԻՑ, ՄԻՋԵՎ ԱԶԱՏ ԱՌԵՎՏՐԻ ՄԱՍԻՆ» 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 29-Ի ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐ, ԵՎ ԱՅԴ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԻ ՄԵԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

       

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 45-րդ հոդվածի 1-ին կետի, «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 1 հավելվածի 43-րդ կետի 3-րդ ենթակետի հիման վրա և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2016 թվականի մարտի 17-ի թիվ 19 որոշմանը համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2016 թվականի ապրիլի 19-ի թիվ 36 որոշմամբ հաստատված՝ Առանձին այն ապրանքների, որոնց նկատմամբ կիրառվում են «Եվրասիական տնտեսական միության և դրա անդամ պետությունների` մի կողմից, և Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության՝ մյուս կողմից, միջև ազատ առևտրի մասին» 2015 թվականի մայիսի 29-ի համաձայնագրին համապատասխան ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափեր, և այդ դրույքաչափերի մեծությունների ցանկում ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 3906 90 900 9 ծածկագրով դիրքը փոխարինել հետևյալ բովանդակությամբ դիրքերով՝

    

«3906 90 900 2

- - - -

օպտիկական մանրաթելի արտադրության համար 5) 

6,7 5,0 3,3

1,7

0

0

0

0

0

0

3906 90 900 3

- - - -

սուպերաբսորբենտներ՝ տակդիրների արտադրության համար 5)

6,7 5,0 3,3

1,7

0

0

0

0

0

0

3906 90 900 8

- - - -

այլ

6,7 5,0 3,3

1,7

0

0

0

0

0

0»։

      

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Եվրասիական տնտեսական միության և դրա անդամ պետությունների` մի կողմից, և Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության՝ մյուս կողմից, միջև ազատ առևտրի մասին» 2015 թվականի մայիսի 29-ի համաձայնագիրն ուժի մեջ մտնելու օրվանից։

    

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝

Տ. Սարգսյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: