Գլխավոր տեղեկություն
Номер
N 357-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (06.04.2019-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
05.04.2019
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
05.04.2019
Дата вступления в силу
06.04.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

5 ապրիլի 2019 թվականի N 357-Ա

 

ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԲԵԼԳԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով՝

1. ՀՀ-ԵՄ Մարդու իրավունքների շուրջ երկխոսության և ՀՀ-ԵՄ արդարադատության, ազատության և անվտանգության հարցերով գործընկերության ենթակոմիտեի տասներորդ նիստերին մասնակցելու նպատակով 2019 թվականի ապրիլի 7-10-ը Բելգիայի Թագավորություն (Բրյուսել) գործուղել պատվիրակություններ՝ համաձայն N N 1 և 2 հավելվածների:

2. Պատվիրակությունների՝ Բելգիայի Թագավորություն (Բրյուսել) գործուղման հետ կապված ծախսերը կատարել՝

1) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանինը, Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանինը, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանինը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի իրավաբանական վարչության պետ Լիլիա Հակոբյանինը, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության միջազգային իրավական համագործակցության վարչության պետի տեղակալ Ալեն Մկրտչյանինը, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության վարչության պետի տեղակալ Կարեն Բիշարյանինը՝ 2019 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

2) Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Ավետ Ադոնցինը, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջազգային կազմակերպությունների վարչության Մարդու իրավունքների և հումանիտար համագործակցության բաժնի պետ Կարինե Սուջյանինը և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության Եվրոպայի վարչության Եվրոպական միության բաժնի կցորդ Մերի Սեփյանինը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջոցների հաշվին.

3) Հայաստանի Հանրապետության ոստիկանության շտաբի միջազգային համագործակցության վարչության միջազգային ոստիկանական համագործակցության բաժնի պետի տեղակալ Նորայր Աբգարյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը հատկացված միջոցների հաշվին։

3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում պատվիրակությունների՝ Բելգիայի Թագավորություն գործուղման արդյունքների վերաբերյալ հաշվետվությունները Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան


2019 թ. ապրիլի 5
Երևան

 

 

 

Հավելված N 1

ՀՀ վարչապետի 2019 թ.

ապրիլի 5-ի N 357
որոշման

 

Կ Ա Զ Մ

 

ՀՀ-ԵՄ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՇՈՒՐՋ ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ 10-ՐԴ ՆԻՍՏԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՂ Հայաստանի Հանրապետության ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

 

 Ա. Ադոնց  - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ (պատվիրակության ղեկավար) (07.04.2019 թ.-9.04.2019 թ.)
   
 Վ. Քոչարյան  - ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ (07.04.2019 թ.-10.04.2019 թ.)
   
 Ժ. Անդրեասյան

 - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ 
(07.04.2019 թ.-9.04.2019 թ.)

   
 Լ. Հակոբյան  - ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ (07.04.2019 թ.-9.04.2019 թ.)
   
 Կ. Բիշարյան  - ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության վարչության պետի տեղակալ (համաձայնությամբ) (07.04.2019 թ.-10.04.2019 թ.)
   
 Կ. Սուջյան  - ՀՀ արտաքին գործերի նախարարության միջազգային կազմակերպությունների վարչության Մարդու իրավունքների բաժնի պետ (07.04.2019 թ.-9.04.2019 թ.)
   
 Ն. Աբգարյան  - ՀՀ ոստիկանության շտաբի միջազգային համագործակցության վարչության միջազգային ոստիկանական համագործակցության բաժնի պետի տեղակալ (07.04.2019 թ.-10.04.2019 թ.)
   
 Մ. Սեփյան  - ՀՀ արտաքին գործերի նախարարության Եվրոպայի վարչության Եվրոպական միության բաժնի կցորդ (07.04.2019 թ.-9.04.2019 թ.)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

 

Հավելված N 2

ՀՀ վարչապետի 2019 թ.

ապրիլի 5-ի N 357
որոշման

 

Կ Ա Զ Մ

 

ՀՀ-ԵՄ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ, ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ԵՆԹԱԿՈՄԻՏԵԻ 10-ՐԴ ՆԻՍՏԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՂ Հայաստանի Հանրապետության ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

 

 Վ. Քոչարյան  - ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ (պատվիրակության ղեկավար) (07.04.2019 թ.-10.04.2019 թ.)
   
 Ա. Ղազարյան

 - ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգրացիոն ծառայության պետ (08.04.2019 թ.-10.04.2019 թ.)

   
 Ա. Մկրտչյան  - ՀՀ արդարադատության նախարարության միջազգային իրավական համագործակցության վարչության պետի տեղակալ (08.04.2019 թ.-10.04.2019 թ.)
   
 Կ. Բիշարյան  - ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության վարչության պետի տեղակալ (համաձայնությամբ) (07.04.2019 թ.-10.04.2019 թ.)
   
 Ն. Աբգարյան  - ՀՀ ոստիկանության շտաբի միջազգային համագործակցության վարչության միջազգային ոստիկանական համագործակցության բաժնի պետի տեղակալ  (07.04.2019 թ.-10.04.2019 թ.)

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան