Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 98
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (25.01.2018-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Принят
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդ
Дата принятия
20.12.2017
Подписан
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Дата подписания
20.12.2017
Дата вступления в силу
25.01.2018
 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

  

20 դեկտեմբերի 2017 թվականի

թիվ 98

քաղ. Մոսկվա

 

 

«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ՝ ՆԱՎԹԻ ԵՎ ՆԱՎԹԱՄԹԵՐՔԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՇՈՒԿԱՆԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Հավանություն տալ «Եվրասիական տնտեսական միության՝ նավթի և նավթամթերքի ընդհանուր շուկաների ձևավորման մասին» Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի որոշման նախագծին (կցվում է) և այն ներկայացնել Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի քննարկմանը։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո:

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից՝

Բելառուսի Հանրապետությունից՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ղրղզստանի Հանրապետությունից՝

Ռուսաստանի Դաշնությունից՝

         
 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ

ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

  

20 դեկտեմբերի 2017 թվականի

թիվ

քաղ. Մոսկվա

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ՝ ՆԱՎԹԻ ԵՎ ՆԱՎԹԱՄԹԵՐՔԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՇՈՒԿԱՆԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 84-րդ և 104-րդ հոդվածներին համապատասխան Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդը որոշեց.

1. Հաստատել կից ներկայացվող՝

Եվրասիական տնտեսական միության՝ նավթի և նավթամթերքի ընդհանուր շուկաների ձևավորման ծրագիրը.

Եվրասիական տնտեսական միության՝ նավթի և նավթամթերքի ընդհանուր շուկաների ձևավորմանն ուղղված միջոցառումների պլանը (այսուհետ՝ պլան):

2. Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններին՝ սահմանել պետական իշխանության այն մարմինները, որոնք պատասխանատու են պլանով նախատեսված միջոցառումների իրագործման համար, և դրանց մասին տեղեկատվություն ներկայացնել Եվրասիական տնտեսական հանձնաժողով՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից 30 օրացուցային օրվա ընթացքում:

3. Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններին՝ ապահովել պլանին համապատասխան մշակված ակտերի նախագծերի ուղարկումը Եվրասիական տնտեսական հանձնաժողով:

4. Եվրասիական տնտեսական հանձնաժողովին՝ մինչև 2018 թվականի մայիսի 1-ը հաստատել նավթային ոլորտում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների օրենսդրության և անդամ պետությունների միջև միջազգային պայմանագրերի՝ անդամ պետությունների միջև համեմատական վերլուծություն անցկացնելու համար տեղեկատվություն ներկայացնելու ձևը. պլանով նախատեսված միջոցառումների իրագործման մոնիթորինգ իրականացնել և յուրաքանչյուր տարի Եվրասիական միջկառավարական խորհրդին տեղեկացնել մոնիթորինգի արդյունքների մասին:

5. Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններին՝ մինչև 2018 թվականի հոկտեմբերի 1-ը Եվրասիական տնտեսական հանձնաժողով ուղարկել սույն որոշման 4-րդ կետի երկրորդ պարբերության մեջ նշված ձևով տեղեկատվություն:

 

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից՝

Բելառուսի Հանրապետությունից՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ղրղզստանի Հանրապետությունից՝

Ռուսաստանի Դաշնությունից՝

 

     

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: