ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 մայիսի 2019 թվականի N 261-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 11-Ի N Մ-1067-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՆՈՒՅՆ ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի 2016 թվականի նոյեմբերի 11-ի «Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի (WWF-Armeոia) կողմից իրականացվող «Դիլիջան» ազգային պարկում կովկասյան ազնվացեղ եղջերուի վերաբնակեցում» ծրագրի մասին» N Մ-1067-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման 1-ին կետում «172,561 եվրոյին» բառերը փոխարինել «293,561 եվրոյին» բառերով.
2) որոշմամբ հաստատված ծրագիրը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի (WWF-Armeոia) կողմից «ԶՕՕ ՖԱՈՒՆԱ ԱՐՏ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 00451056) 2019 թվականի փետրվարի 7-ին կնքված` N 02/19-GE0056/DF պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 9 հատ ազնվացեղ եղջերուի ձեռքբերում և Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի «Դիլիջան» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության տարածք տեղափոխման աշխատանքների իրականացում՝ 54,000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1-ին կետում նշված որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Ավինյան |
2019 թ. մայիսի 23 Երևան |
Հավելված ՀՀ փոխվարչապետի 2019 թվականի մայիսի 23-ի N 261-Ա որոշման |
Ծ Ր Ա Գ Ի Ր
«ԴԻԼԻՋԱՆ» ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿՈՒՄ ԿՈՎԿԱՍՅԱՆ ԱԶՆՎԱՑԵՂ ԵՂՋԵՐՈՒԻ ՎԵՐԱԲՆԱԿԵՑՈՒՄ»
1. |
Ծրագրի նպատակը |
Հիմնել կովկասյան ազնվացեղ եղջերուի բազմացման կենտրոն «Դիլիջան» ազգային պարկի 10 հա ցանկապատված տարածքում | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Օգտվել ՀՀ օրենքով սահմանված հարկային արտոնություններից` համաձայն ՀՀ կառավարության 2003 թ. հունվարի 16-ի N 66-Ն որոշման | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
3. |
Բարեգործը |
1. Կովկասի բնության հիմնադրամի (CNF) հայաստանյան ներկայացուցչության հասցե՝ Հայաստան, 0010, Երևան, Վարդանանց փող. փակուղի, 8 շենք Հեռ.՝ +374-60-273010
2. Անդրսահմանային միացյալ քարտուղարություն (TJS) հայաստանյան ներկայացուցչության հասցե՝ Հայաստան, 0019, Երևան, Պռոշյան 11/1 Հեռ.՝ +374-10-588983
3. WWF-Գերմանիա Հասցե՝ Ռեինհարդշտրասե 18, 10117 Բեռլին Հեռ.՝ +49 30 31 17 77 382 | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
4. |
Ծրագիրը կատարողը |
Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մ/ճ (WWF-Հայաստան) Հասցե՝ ք. Երևան, Լյուքսեմբուրգի փ., 7շ., բն. 19 (իրավ.) ք. Երևան, Պռոշյան 1/1 (գործ.) ՀՎՀՀ` 00861992 Հեռ` +374 10 58 89 83 +374 10 54 61 56 Էլ. հասցե` office_am@wwfcaucasus.org | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
ՀՀ, Տավուշի մարզ, «Դիլիջան» ազգային պարկ
Բնագավառ` բնապահպանություն | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
6. |
Ծրագրի բյուջեն |
293,561 (երկու հարյուր իննսուներեք հազար հինգ հարյուր վաթսունմեկ) եվրո, որից 210,500 եվրոն ՝ Անդրսահմանային միացյալ քարտուղարության (TJS) կողմից, 72,561 եվրոն՝ Կովկասի բնության հիմնադրամի (CNF) կողմից 10,500 եվրոն՝ WWF-Գերմանիայի կողմից | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
7. |
Բարեգործություն ստացողը |
«Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
01.11.2016-30.06.2020 | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
| |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
10. |
Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
| |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը |
Կազմակերպական ծախսեր չեն նախատեսվում | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ |
ՀՀ բնապահպանության նախարարություն, «Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն, Բարեգործական ծրագրերի համակարգման խորհրդակցական հանձնաժողով, Կովկասի բնության հիմնադրամի (CNF) Անդրսահմանային միացյալ քարտուղարություն (TJS) | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
● Անդրսահմանային միացյալ քարտուղարություն (TJS) ● Կովկասի բնության հիմնադրամ (CNF) ● WWF-Կովկասյան գրասենյակ` ֆինանսական և տեխնիկական հաշվետվությունների միջոցով ● ՀՀ կառավարության 2003 թ. հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով հաշվետվությունների ներկայացում լիազորված մարմնին ● Ներքին և արտաքին աուդիտի միջոցով ● WWF Գերմանիա |
Հայաստանի Հանրապետության |
Տ. Ավինյան |