ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 դեկտեմբերի 2017 թվականի |
թիվ 90 |
քաղ. Մոսկվա |
«ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ՄԱԿՆԱՆՇՄԱՆ ՄԱՍԻՆ» ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՈՒՄ (ՄՄ ՏԿ 022/2011) ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի դեկտեմբերի 9-ի թիվ 881 որոշմամբ ընդունված՝ «Սննդամթերքի մակնշման մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 022/2011) 4-րդ հոդվածի 4.11-րդ մասի 1-ին կետում կատարել հետևյալ փոփոխությունները.
ա) առաջին պարբերության մեջ [փոփոխությունը վերաբերում է միայն ռուսերենին],
բ) երկրորդ պարբերությունը փոխարինել հետևյալ բովանդակությամբ պարբերություններով՝
«Ընդ որում, Եվրասիական տնտեսական միության շուկայում արտադրանքի շրջանառության միասնական նշանի կողքին զետեղվում է ԳՁՕ-ների կիրառմամբ ստացված արտադրանքի՝ այդ նշանին ձևով և չափով նույնական մականշվածքը՝ «ԳՁՕ» գրառման տեսքով։
Եթե արտադրողը սննդամթերքի արտադրության ժամանակ չի օգտագործել գենաձևափոխված օրգանիզմներ, ապա սննդամթերքում ԳՁՕ–ի 0,9 տոկոս և դրանից պակաս պարունակությունը համարվում է պատահական կամ տեխնիկապես չվերացվող խառնուրդ, և այդ սննդամթերքը չի դասվում ԳՁՕ պարունակող սննդամթերքների շարքին։ Այդ սննդամթերքի մակնշման ժամանակ ԳՁՕ–ի առկայության մասին տեղեկություններ չեն նշվում։»։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 12 ամիսը լրանալուց հետո:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
Հայաստանի |
Բելառուսի |
Ղազախստանի |
Ղրղզստանի |
Ռուսաստանի |
Վ. Գաբրիելյան |
Վ. Մատյուշևսկի |
Ա. Մամին |
Տ. Աբդիգուլով |
Ի. Շուվալով |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: