Գլխավոր տեղեկություն
Номер
N 591-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (23.05.2019-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
16.05.2019
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
22.05.2019
Дата вступления в силу
23.05.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

        

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

    

16 մայիսի 2019 թվականի N 591-Ա

   

ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

       

 Հիմք ընդունելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 7-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության հաշվեկշռում հաշվառված՝ 2013 թվականի արտադրության, 14910.00 հազ. դրամ սկզբնական արժեքով «Հոնդա Ակորդ Սպորտ» մակնիշի ավտոմեքենան՝ 7109.47 հազ. դրամ մնացորդային արժեքով, հետ վերցնել և ամրացնել Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին:

2. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին և Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահին՝ 15-օրյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, համատեղ ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:

 3. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հետ կապված ծախսերն իրականացվելու են Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի ֆինանսական միջոցների հաշվին:

     

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

2019 թ. մայիսի 22

Երևան