Գլխավոր տեղեկություն
Номер
N 442-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (26.04.2019-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ԽՍՀՄԳՍՏ 1988/31(2469)
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
18.04.2019
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
25.04.2019
Дата вступления в силу
26.04.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

18 ապրիլի 2019 թվականի N 442-Ա

 

ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածը, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ և 7-րդ մասերը, ինչպես նաև «Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև տեխնիկական համագործակցության մասին» համաձայնագրի 2-րդ հոդվածի 4-րդ կետի շրջանակներում շարժական գույքի շահագործումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Որպես նվիրաբերություն Հայաստանի Հանրապետությանը ընդունել «Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) «Լեռնային շրջաններում էրոզիայի դեմ ինտեգրված պայքար» ծրագրի շրջանակում ձեռք բերված՝ 12 240 000 դրամ արժողությամբ տրանսպորտային միջոցը, ցանկը՝ համաձայն հավելվածի, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարությանն ամրացնելու պայմանով:

2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարին`

1) մեկամսյա ժամկետում սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված տրանսպորտային միջոցի նվիրաբերության պայմանագրի կնքումը և հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը.

2) սույն կետի 1-ին ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո տասնհինգօրյա ժամկետում ապահովել տրանսպորտային միջոցի պետական գրանցումը և հաշվառումը:

3. Սահմանել, որ նշված տրանսպորտային միջոցի նվիրաբերության պայմանագրի նոտարական վավերացման և պայմանագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման և հաշվառման հետ կապված ծախսերը կկատարվեն Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարության միջոցների հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. Փաշինյան

 

2019 թ. ապրիլի 25

 Երևան

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2019 թվականի
ապրիլի 18-ի N 442-Ա որոշման

 

 Ց Ա Ն Կ

 

ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՄՐԱՑՎՈՂ ՄԵԿ ՄԻԱՎՈՐ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ

NN

Մակնիշը

Պետական համարանիշը

Թողարկման տարեթիվը

Սկզբնական
արժեքը
(դրամ)

Հաշվեկշռային
արժեքը
(դրամ)

1.

Toyota Land Cruiser Prado 2.7l

06T024AM

2014

12 240 000

2 830 524

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. Փաշինյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան