Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 131
Տիպ
Որոշում
Тип
Հիմնական ակտ (-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 06.12.2021
Принят
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Дата принятия
03.10.2017
Подписан
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Дата подписания
03.10.2017

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

3 հոկտեմբերի 2017 թվականի

թիվ 131

քաղ. Մոսկվա

 

ԱՅՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻՆ, ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ (ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԵՐԻՆ) ԵՎ (ԿԱՄ) ԲԱՑ ՀՐԱՊԱՐԱԿՆԵՐԻՆ (ԲԱՑ ՀՐԱՊԱՐԱԿՆԵՐԻ ՄԱՍԵՐԻՆ) ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ, ՈՐՈՆՑ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼՈՒ Է ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՀՊԱՆՈՒՄ, ԱՎԱՐՏՎԵԼՈՒ Է «ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱՆՑՈՒՄ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ, ԵՎ (ԿԱՄ) ԱՆՑԿԱՑՎԵԼՈՒ Է ՄԱՔՍԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԼԻԱԶՈՐՎԱԾ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՕՊԵՐԱՏՈՐՆԵՐԻ ՌԵԵՍՏՐՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԵԼՈՒՆ ՀԱՎԱԿՆՈՂ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԻ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻՆ ԵՎ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 433-րդ հոդվածի 3-րդ կետի 4-րդ ենթակետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Հաստատել կից ներկայացվող՝ այն կառույցներին, շինություններին (շինությունների մասերին) և (կամ) բաց հրապարակներին (բաց հրապարակների մասերին) ներկայացվող, որոնց տարածքում իրականացվելու է ապրանքների ժամանակավոր պահպանում, ավարտվելու է «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգի գործողությունը, և (կամ) անցկացվելու է մաքսային հսկողություն, ինչպես նաև լիազորված տնտեսական օպերատորների ռեեստրում ընդգրկվելուն հավակնող իրավաբանական անձի տրանսպորտային միջոցներին և աշխատողներին ներկայացվող պահանջները:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո, սակայն «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» 2017 թվականի ապրիլի 11-ի պայմանագիրն ուժի մեջ մտնելու օրվանից ոչ շուտ:

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ'

Տ. Սարգսյան

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի

2017 թվականի հոկտեմբերի 3-ի

թիվ 131 որոշմամբ

Պաշտոնական հրապարակման օրը՝ 06 դեկտեմբերի 2021 թվական: