ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 հունիսի 2019 թվականի N 764-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 21-Ի N 276-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասով և 33-րդ հոդվածի 1-ին մասով և համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հունիսի 15-ի N 706-Ն որոշման 1-ին կետով հաստատված բյուջեների կատարման կարգի 58-րդ կետի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի մարտի 21-ի «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով առանձին մարմինների համար նախատեսված հատկացումների հաշվին վարկային քարտային հաշիվներով շրջանառվող միջոցների և կանխիկ ձևով կատարվող ծախսերի չափաքանակները հաստատելու մասին» N 276-Ա որոշման N 1 հավելվածում կատարել փոփոխություններ և լրացումներ՝ համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարին՝ սույն որոշումից բխող` Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1515-Ն որոշման N 12 հավելվածում կատարվող փոփոխությունների մասին որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում տեղեկացնել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2019 թ. հունիսի 24 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2019 թվականիհունիսի 20-ի N 764-Ա որոշման |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 21-Ի N 276-Ա ՈՐՈՇՄԱՆ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ
Բաժինը |
Խումբը |
Դասը |
Բյուջետային գլխավոր կարգադրիչների, ծրագրերի և միջոցառումների անվանումները |
Վարկային քարտային հաշիվներով շրջանառվող միջոցները (հազ. դրամ) |
1 |
2 |
3 |
4 |
5 |
ԸՆԴԱՄԵՆԸ ՉԱՓԱՔԱՆԱԿՆԵՐ |
(12,365.0) | |||
այդ թվում՝ |
||||
01 |
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՆՈՒՅԹԻ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ |
(12,365.0) | ||
այդ թվում՝ |
(12,365.0) | |||
01 |
Օրենսդիր և գործադիր մարմիններ, պետական կառավարում, ֆինանսական և հարկաբյուջետային հարաբերություններ, արտաքին հարաբերություններ |
(12,365.0) | ||
01 |
Օրենսդիր և գործադիր մարմիններ, պետական կառավարում |
(12,365.0) | ||
այդ թվում՝ |
||||
ՀՀ վարչապետի լիազորությունների իրականացման ապահովում |
(37,000.0) | |||
Ծառայությունների՝ ծրագրերի համակարգում |
(37,000.0) | |||
այդ թվում՝ |
||||
ՀՀ վարչապետի աշխատակազմ |
(37,000.0) | |||
Կապի ծառայություններ |
(39,000.0) | |||
Տեղեկատվական ծառայություններ |
2,000.0 | |||
ՀՀ վարչապետի աշխատակազմի տեխնիկական հագեցվածության բարելավում |
23,000.0 | |||
այդ թվում՝ |
||||
ՀՀ վարչապետի աշխատակազմ |
23,000.0 | |||
Վարչական սարքավորումներ |
23,000.0 | |||
Աջակցություն սննդի անվտանգության ապահովման ծրագրերին |
1,400.0 | |||
Սննդամթերքի անվտանգության բնագավառում վերահսկողության իրականացման ծառայություններ |
1,400.0 | |||
այդ թվում՝ |
| |||
ՀՀ վարչապետի աշխատակազմ |
1,400.0 | |||
Կենցաղային և հանրային սննդի նյութեր |
1,400.0 | |||
Տեսչական վերահսկողության ծրագիր |
235.0 | |||
Բնապահպանության ոլորտում անվտանգության ապահովում |
235.0 | |||
այդ թվում՝ |
| |||
ՀՀ վարչապետի աշխատակազմ |
235.0 | |||
Ընդհանուր բնույթի այլ ծառայություններ |
235.0 |
Հայաստանի Հանրապետության |
Է. Աղաջանյան |