Գլխավոր տեղեկություն
Номер
N 490-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (08.05.2019-28.12.2019)
Статус
Գործում է
Первоисточник
«ՀՀ» օրաթերթ 2008.02.12/26(4363)
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
02.05.2019
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
07.05.2019
Дата вступления в силу
08.05.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

2 մայիսի 2019 թվականի N 490-Ա

 

ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎԱԾ (ՆԵՐՄՈՒԾՎՈՂ) ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐԸ, ՀՈՒՄՔԸ ԵՎ (ԿԱՄ) ՆՅՈՒԹԵՐԸ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ «ԱՐՄՖԻԼՏՐ» ՀԱՅ-ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ՀԱՄԱՏԵՂ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅՏԸ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ ԵՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 17-ի N 1118-Ն որոշման պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Բավարարել «ԱՐՄՖԻԼՏՐ» ՀԱՅ-ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ՀԱՄԱՏԵՂ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար և սահմանված կարգով կիրառել համապատասխան արտոնությունը` համաձայն հավելվածի ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ:

2. Սահմանել, որ սույն որոշման հավելվածում նշված են ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նախնական արժեքները:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. Փաշինյան

 

2019 թ. մայիսի 7

 Երևան

 

 

 Հավելված

 ՀՀ կառավարության 2019 թվականի

 մայիսի 2-ի N 490-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

գերակա ոլորտում ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐի, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐի, հումքի ԵՎ (կամ) նյութերի

NN
ը/կ

ԱՏԳ ԱԱ-ի
ծածկագիրը՝
10 նիշի մակարդակով

Անվանումը

Տեխնիկական բնութագիրը

Չափի միավորը

Քանակը

Ծագման
երկիրը

Արժեքը
(դրամ)

1.

8462299100

Մետաղյա ժապավենից խողովակների պատրաստման ավտոմատ-հիդրավլիկ հաստոց

2 կվտ/ժ,
1.5 x 0.8 x 1.5

հատ

1

Չինաստան

9 700 000

2.

7212503000

Մետաղյա ժապավեն՝ նիկելի ծածկույթով

տրամագիծը՝ 60 սմ, լայնությունը՝ 5.5 սմ, հաստությունը՝ 0.25 մմ

կգ

330

Չինաստան

436 500

3.

7616999008

Ալյումինե կոճ

տրամագիծը՝ 400 մմ, լայնությունը՝ 170 մմ

կգ

640

Չինաստան

970 000

4.

7211290000

Մետաղյա ժապավեն՝ առանց ծածկույթի

տրամագիծը՝ 800 մմ, լայնությունը՝ 65 մմ, հաստությունը՝ 0.3 մմ

կգ

500

Չինաստան

485 000

5.

5402470000

Պոլիէֆիրային թել

թափանցիկ թել՝ 0.3 մմ հաստությամբ

կգ

1 800

Չինաստան

2 619 000

6.

7314190000

Էբոքսիդե ծածկույթով մետաղյա ցանց

տրամագիծը՝ 30 սմ, լայնությունը՝ 120 սմ

կգ

75

Չինաստան

80 025

7.

8609009009

Կոնտեյներ՝ 45 ֆուտ

բարձրությունը՝ 2.7 մ, լայնությունը՝ 2.5 մ, երկարությունը՝ 13.7 մ

հատ

1

Չինաստան

2 182 500

8.

8701209014

 Բեռնատար Mercedes-Benz Actros

ստանդարտ քարշակ՝ 480 ձիաուժ

հատ

1

Գերմանիա

11 405 000

9.

8716400000

Կցորդ KRONE

60 տոննա տարողականությամբ

հատ

1

Գերմանիա

5 305 000

 

Ընդամենը

 

33 183 025

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. Փաշինյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
09.12.2021, N 1994-Ա 10.12.2021, N 490-Ա
26.12.2019, N 1942-Ա 28.12.2019, N 490-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան