Գլխավոր տեղեկություն
Номер
N 547-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (16.05.2019-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
15.05.2019
Подписан
ՀՀ փոխվարչապետ
Дата подписания
15.05.2019
Дата вступления в силу
16.05.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

15 մայիսի 2019 թվականի N 547-Ա

 

ՀՐԱՉՅԱ ԱՇՈՒՂՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի N 1910-Ն որոշման N 6 հավելվածի 2-րդ կետով և «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ կետով ՝

1. Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, բեմադրիչ Հրաչյա Աշուղյանի մահվան կապակցությամբ ստեղծել հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ 20-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել համապատասխան առաջարկություն հանձնաժողովի ներկայացրած հուղարկավորման ծախսերի մասին հաշվետվության հիման վրա:

    

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Ավինյան

   

2019 թ. մայիսի 15

Երևան

      

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2019 թ.

մայիսի 15-ի N 547-Ա

որոշման

  

Կ Ա Զ Մ

  

ՀՐԱՉՅԱ ԱՇՈՒՂՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

  

Տ. Գալստյան

- ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ
(հանձնաժողովի նախագահ)

Կ. Բրուտյան

- ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ

Ա. Արզումանյան

- ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ

Ա. Գիլոյան

- ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության աշխատակազմի տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության պետ

Լ. Հակոբյան

- ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ

Տ. Վիրաբյան

- Երևանի քաղաքապետի տեղակալ (համաձայնությամբ)

Վ. Մովսիսյան

- ՀՀ ոստիկանության պետի տեղակալ

Հովնան եպիսկոպոս Հակոբյան

- Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ (համաձայնությամբ)

Ա. Սուքիասյան

- «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ)

Հ. Ղազանչյան

- «Հայաստանի թատերական գործիչների միություն» ՀԿ նախագահ (համաձայնությամբ)

Լ. Արզումանյան

- «Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ» ՊՈԱԿ-ի ռեկտորի պաշտոնակատար (համաձայնությամբ)

Ա. Համբարձումյան

- նկարիչ, բեմանկարիչ (համաձայնությամբ)

Լ. Աշուղյան

- Հ. Աշուղյանի դուստր (համաձայնությամբ)

  

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Ավինյան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան