Գլխավոր տեղեկություն
Номер
N 382-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (13.06.2019-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ փոխվարչապետ
Дата принятия
12.06.2019
Подписан
ՀՀ փոխվարչապետ
Дата подписания
12.06.2019
Дата вступления в силу
13.06.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

12 հունիսի 2019 թվականի N 382-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 1-Ի N 54-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՆՈՒՅՆ ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔԻ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի և հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝

1. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2019 թվականի մարտի 1-ի «Հովարդ Կարագյոզյան» բժշկական բարեգործական հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Երեխաների անվճար բժշկական օգնություն» ծրագրի մասին» N 54-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) որոշման 1-ին կետում «369,340,105 դրամ» բառերը փոխարինել «371,610,105 դրամ» բառերով.

2) որոշման 2-րդ կետի 24-րդ ենթակետում «5,115,000 դրամի» բառերը փոխարինել «5,385,000 դրամի» բառերով.

3) որոշման 2-րդ կետի 27-րդ ենթակետում «LT-026/18 պայմանագրում» բառերը փոխարինել «LS-026/18 պայմանագրում» բառերով.

4) որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ «Հովարդ Կարագյոզյան» բժշկական բարեգործական հասարակական կազմակերպության կողմից (ՀՎՀՀ՝ 01533153) «ԳՐԱՆԹ ԹՈՐՆԹՈՆ ԼԻԳԱԼ ԸՆԴ ԹԱՔՍ» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ` 00101634) հետ 2019 թվականի ապրիլի 8-ին կնքված՝ N LS-003/19 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2019 թվականի մայիսի 1-ից մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում իրավաբանական խորհրդատվության ծառայությունների մատուցում` 2,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1-ին կետում նշված որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

 Տ. ԱՎԻՆՅԱՆ

  

2019 թ. հունիսի 12

Երևան

 

Հավելված
ՀՀ փոխվարչապետի 2019 թ.
 հունիսի 12-ի N 382-Ա
որոշման

 

«Հավելված
ՀՀ փոխվարչապետի 2019 թ.

մարտի 1-ի N 54-Ա
որոշման

 

 

«ՀՈՎԱՐԴ ԿԱՐԱԳՅՈԶՅԱՆ» ԲԺՇԿԱԿԱՆ, ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ 2019 թվականի ԸՆԹԱՑՔՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԵՐԵԽԱՆԵՐԻ ԱՆՎՃԱՐ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

 

1.

Ծրագրի նպատակը

Հայաստանի և ԼՂՀ տարբեր մարզերի մինչև 14 տարեկան երեխաների անվճար ատամնաբուժական և ակնաբուժական օգնություն ստանալու հնարավորության ապահովումը

2.

Ծրագրի բարեգործական որակման նպատակը

Ծրագրի շրջանակներում ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով օգտվել հարկային արտոնություններից

3.

Բարեգործը

Հովարդ Կարագյոզյան Հիշատակի Ընկերակցություն (ԱՄՆ – Նյու-Յորք, 381 Պարկ ԱվենյաուՍաութ․

4.

Ծրագիրը կատարողը

«Հովարդ Կարագյոզյան» բժշկական, բարեգործական հասարակական կազմակերպություն, իրավաբանական հասցեն` քաղ. Երևան, Նորքի Այգիներ 180, ՀՎՀՀ-01533153:

5.

Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը

Քաղ. Երևան, ՀՀ Շիրակի, Սյունիքի, Լոռու մարզեր և ԼՂՀ Ստեփանակերտ քաղաքներում առողջապահության բնագավառում

6.

Ծրագրի բյուջեն

Ծրագիրն ամբողջությամբ ֆինանսավորվում է Ամերիկյան Հովարդ Կարագյոզյան Հիշատակի ընկերակցության կողմից համաձայն 03.12.2018 թ. դրամաշնորհային պայմանագրի:
2019 թ․ծրագիր բյուջեն կազմում է 371.610.105,00 դրամ:

7.

Բարեգործություն ստացողը

2018 թ.-ի դրությամբ շահառուներն են Երևանի, Շիրակի, Սյունիքի, Լոռու մարզերի և ԼՂՀ տարածքում բնակվող մինչև 14 տարեկան բոլոր երեխաները, ովքեր կամավոր դիմում են մեր ատամնաբուժական և ակնաբուժական կլինիկաները։ 2018 թ.- ի ընթացքում ատամնաբուժական ծառայությունում գրանցվել է 74.819 այցելություն և ակնաբուժական ծառայությունում` 37.344 այցելություն:

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

Ծրագիրը շարունակական է: Աշխատանքի նշված ծավալներն ու ծախսերը նախատեսված են 2019 թ. հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը ժամկետի համար:

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

Ծրագրի շրջանակներում 2019 թ. նախատեսվում է լիարժեքորեն ապահովել ՀՀ -ում և ԼՂՀ-ում գործող ատամնաբուժական կլինիկաներում հաշվառված 95.429 երեխաների, ինչպես նաև ՀՀ-ում նոր հաշվառվող 11.200-12.000 և ԼՂՀ-ում նոր հաշվառվող 1000-1.300 երեխաների լրիվ ատամնաբուժական սանացիայի անվճար իրականացումը: Հատուկ ուշադրություն է դարձվելու կարիեսի կանխարգելմանը:

Ակնաբուժական 5 կաբինետներում նախատեսվում է հաշվառված 7.256 և ԼՂՀ-ում հաշվառված 705 դիսպանսեր հիվանդների ընթացիկ ակնաբուժական օգնության և կանխարգելիչ միջոցառումների իրականացում, ՀՀ-ում նոր հաշվառվող 1.900-2.300 և ԼՂՀ-ում նոր հաշվառվող 120-150 երեխաների ակնաբուժական մանրակրկիտ հետազոտությունների և բուժման կազմակերպում, ակնոցի անհրաժեշտություն ունեցող ՀՀ-ից 1.200-1480 և ԼՂՀ-ից 90-120 երեխաների անվճար ակնոցներով ապահովում, մշտական դեղորայքային բուժման անհրաժեշտություն ունեցող ՀՀ-ից 800-1.000 և ԼՂՀ-ից 120-170 երեխաների անվճար դեղորայքով և համապատասխան բուժական պրոցեդուրաներով ապահովում:

Ընդհանուր առմամբ 2019 թ. հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը ժամկետի համար նախատեսվում է ՀՀ-ում 90.000-97.000 և ԼՂՀ-ում 9.000-9.500 ատամնաբուժական և ՀՀ-ում 26000-36.000 և ԼՂՀ-ում 2.500-4.000 ակնաբուժական հաճախումների լիարժեք ապահովում: Իրականացնելու ենք ակնաբուժական և ատամնաբուժական սկրինինգ գյուղական վայրերում։

Նշված միջոցառումների իրականացման համար 2019 թ. հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը նախատեսված է ֆինանսական միջոցներ 371.610.105,00 դրամ, իսկ ըստ ուղղությունների բաշխված է հետևյալ ձևով.

   

Գնումներ (բուժ. սարքավորումների, գործիքների, դեղորայքի, ակնոցների և ծախսվող ատամնաբուժական պարագաների մատակարարման համար, բժշկական քարտեր, գրենական և գրասենյակային պիտույքներ, համակարգչային տեխնիկա):

53,250,000

Ճառագայթային անվտանգության, սանիտարական վերահսկողության աշխատանքներ (բուժսարքավորումների չափումներ, բժշկական թափոնների դուրսբերում և ոչնչացում, ռենտգեն ապարատների և կաբինետների դոզաչափում, բուժանձնակազմի պրոֆ.զննում և այլն):

3,000,000

Բուժանձնակազմի վերապատրաստում, փորձի փոխանակում և այդ նպատակներով գործուղումներ

5,450,000

Ծրագիրն իրականացնող վարձու անձնակազմի աշխատավարձ

219,952,200

Վարչական աշխատողների աշխատավարձ

29,757,905

Կոմունալ ծախսեր (4 կլինիկաների էլեկտրաէներգիա, ջուր, հեռախոսավարձ, ինտերնետ, աղբահանություն, գազ, գազի և գազատարի տեխնիկական սպասարկում, հակահրդեհային սպասարկում և այլն)

14,250,000

   

Տրանսպորտային ծախսեր (վառելիքի, ավտոմեքենաների պահեստամասերի ձեռքբերում, տեխնիկական սպասարկում)

3,000,000

Ակնաբուժական և ատամնաբուժական կլինիկաների պահպանության, վերանորոգման և վերակառուցման աշխատանքներ, տնտեսական ապրանքների գնում(կազմակերպական ծախսերի շրջանակներում)

3,000,000

Գրասենյակային ծախսեր (բժշկական և գրասենյակների համակարգչային ծրագրերի սպասարկում, պարագաներ, տեխնիկական սպասարկում և այլն)

3,000,000

Աուդիտ (նախորդ տարվա ֆինանսական հաշվետվությունների) և հաստատումների վճար

3,900,000

Կազմակերպական ծախսերի շրջանակներում կատարվելու է աշխատողների բժշկական ապահովագրություն, շենքերի ու ավտոմեքենաների ապահովագրություն
(չի ակնկալվում օգտվել հարկային արտոնություններից)

14,550,000

Հարկեր,տուրքեր (անշարժ գույքի և փոխադրամիջոցների գույքահարկ և հողի հարկ)

3,000,000

Խորհրդատվական ծառայություններ (կադրերի, հաշվապահական հաշվառման վարման, ՏՏ և այլ իրավաբանական խորհրդատվություն)

15,500,000

   

Ընդամենը

371,610,105

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

2019 թ.հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը ծրագրի իրականացման համար կնքվելու են պայմանագրեր բուժսարքավորումների, հաճախորդների գրանցման համար նախատեսված համակարգչային ծրագրի, համակարգչային տեխնիկայի, գործիքների, դեղորայքի, ակնոցների և ծախսվող ատամնաբուժական պարագաների մատակարարման համար, բժշկական քարտեր, գրենական և գրասենյակային պիտույքներ:

53,250,000

Օգտվելու ենք տարբեր մատակարարող կազմակերպություններից մատուցվող ծառայություններից`

Աուդիտորական ծառայությունների մատուցում (նախորդ տարվա ֆինանսական հաշվետվությունների) - «Գրանթ Թորնթոն» ՓԲԸ

3,750,000

Ավտոմեքենաների տեխնիկական սպասարկում - փոխադրամիջոցների հետ կապված, այլ մատակարարների հետ, վառելիք, ավտոմեքենաների պահեստամասեր տարբեր մատակարարների միջոցով

3,000,000

Էլեկտրաէներգիայի մատակարարում 4 կլինիկաների համար - «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԷԼԵԿՏՐԱՑԱՆՑԵՐ» ՓԲԸ

5,500,000

Բնական գազի մատակարարում, գազատարի տեխնիկական սպասարկում 4 կլինիկաների համար-«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ(«ՀԱՅՌՈՒՍԳԱԶԱՐԴ» ՓԲԸ)

6,500,000

Գազասպառման համակարգի տեխնիկական սպասարկում և կարգաբերում - «Էյ-Ի-Ջի Սերվիս» ՍՊԸ

148,382

Երևանի, Գյումրու և Վանաձորի կլինիկաների շենքերի հակահրդեհային անվտանգության համակարգի տեխնիկական սպասարկում - «ՍՈՍ ՍԻՍԹԵՄՍ» ՍՊԸ

360,000

Հեռախոսակապի և Hi-Liոe Օptic /ինտերնետ/ ծառայության մատուցում 4 կլինիկաների համար -«ՎԵՈՆ ԱՐՄԵՆԻԱ» («ԱՐՄԵՆԹԵԼ») ՓԲԸ, «ՅՈՒՔՈՄ» ՍՊԸ, «ԴԱՅԱՆԱՆԵՏ» ՍՊԸ և այլ օպերատորներ

2,200,000

4 կլինիկաներում ջրամատակարարում և ջրահեռացում իրականացնող կազմակերպության մատուցած ծառայություններ «ՎԵՈԼԻԱ ՋՈՒՐ» ՓԲԸ

600,000

   

Ճառագայթային անվտանգության, սանիտարական վերահսկողության աշխատանքներ (բուժսարքավորումների չափումներ, ռենտգեն ապարատների և կաբինետների դոզաչափում, բուժանձնակազմի պրոֆզննում, բժշկական թափոնների դուրսբերում և ոչնչացում) - <Էկոլոգիա» ՍՊԸ, «Չափագրության ազգային ինստիտուտ» ՓԲԸ, ՀՀ ԱՆ ճառագայթային բժշկ. և այրվածքների գիտական կենտրոն, Թիվ 5 պոլիկլինիկա, «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց ՓԲԸ

3,000,000

Շենքերի պահպանության աշխատանքներ, վերանորոգումներ, կահույք, գրենական պիտույքներ, տնտեսական ապրանքներ, (կազմակերպական ծախսերի շրջանակներում) շենքի պահպանության համար անհրաժեշտ տնտեսական ապրանքների գնում

3,000,000

Բուժանձնակազմի վերապատրաստում, փորձի փոխանակում և այդ նպատակներով գործուղումներ

5,450,000

Կազմակերպական ծախսերի շրջանակներում համակարգչային ծրագրերի սպասարկում. «Հայկական Ծրագրեր» ՍՊԸ

1,419,600

Կազմակերպական ծախսերի շրջանակներում կադրերի վարման խորհրդատվություն. «Գրանթ Թորնթոն Լիգալ ընդ Թաքս» ՍՊԸ

3,600,000

Կազմակերպական ծախսերի շրջանակներում իրավաբանական խորհրդատվություն՝ կապված ք. Գյումրու նոր հողամասերի միավորման, գործառնական նշանակության աշխատանքների իրականացման հետ. «Գրանթ Թորնթոն Լիգալ ընդ Թաքս» ՍՊԸ

1,400,000

Կազմակերպական ծախսերի շրջանակներում հաշվապահական հաշվառման վարում «Բի-Դի-Օ Ըքաունթինգ, թաքս ընդ լիգըլ» ՓԲԸ

5,580,000

Կազմակերպական ծախսերի շրջանակներում իրավաբանական խորհրդատվություն. «Գրանթ Թորնթոն Լիգալ ընդ Թաքս» ՍՊԸ

2,000,000

Ընդամենը

101,027,982

   

ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով հարկային արտոնություններից օգտվելու ակնկալվող գործարքները և համապատասխան պայմանագրերը պարբերաբար կներկայացվեն Ձեր քննարկմանը:

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը

Կազմակերպչական ծախսերի ընդհանուր արժողությունը կազմում է 72.207.905,00 դրամ և ծրագրի համար նախատեսված ընդհանուր ծախսերի` 371.610.105,00 դրամի, 19.43%:

վարչական աշխատողների աշխատավարձ

29,757,905

կոմունալ ծախսեր (4 կլինիկաների էլեկտրաէներգիա, ջուր, հեռախոսավարձ, ինտերնետ, աղբահանություն, գազ, գազի և գազատարի տեխնիկական սպասարկում, հակահրդեհային սպասարկում և այլն)

14,250,000

տրանսպորտային ծախսեր (վառելիք, ավտոմեքենաների պահեստամասերի ձեռքբերում, տեխնիկական սպասարկում)

3,000,000

ակնաբուժական և ատամնաբուժական կլինիկաների պահպանության և վերանորոգման և վերակառուցման աշխատանքներ, տնտեսական ապրանքների գնում

3,000,000

գրասենյակային ծախսեր
(գրենական պիտույքներ, գրասենյակների համակարգչային ծրագրեր, պարագաներ, տեխնիկական սպասարկում)

3,000,000

   

աուդիտ (նախորդ տարվա ֆինանսական հաշվետվությունների)

3,750,000

Ադմինիստրացիայի աշխատողների բժշկական ապահովագրության, շենքերի ու ավտոմեքենաների ապահովագրության
(չի ակնկալվում օգտվել հարկային արտոնություններից)

2,600,000

Խորհրդատվական ծառայություններ (կադրերի վարման խորհրդատվություն)

3,600,000

Խորհրդատվական ծառայություններ (այլ իրավաբանական խորհրդատվություն)

1,400,000

Հաշվապահական և խորհրդատվական ծառայությունների մատուցում

5,850,000

Խորհրդատվական ծառայություններ (այլ իրավաբանական խորհրդատվություն)

2,000,000

   

 Ընդամենը

72,207,905

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ

Բարեգործական ծրագրերի համակարգման խորհրդակցական հանձնաժողով, ՀՀ կառավարություն, ՀՀ և ԼՂՀ առողջապահության նախարարություններ, Երևանի քաղաքապետարան և Շիրակի, Սյունիքի, Լոռու մարզպետարանների առողջապահության վարչություններ

13

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

«Հովարդ Կարագյոզյան» հիշատակի ընկերակցությանը /ԱՄՆ/ և «Հովարդ Կարագյոզյան» ԲԲՀԿ խորհրդին ամսական և տարեկան հաշվետվությունների ներկայացում, ՀՀ օրենսդրության շրջանակներում ՀՀ և ԼՂՀ առողջապահության նախարարություններ, Երևանի քաղաքապետարանի և Շիրակի, Լոռու, Սյունիքի մարզպետարանների առողջապահության վարչությունների կողմից ծրագրի իրականացման ընթացքի ուսումնասիրություն, ՀՀ հարկային ծառայությանը ՀՀ օրենքով սահմանված հաշվետվությունների ներկայացում, ամենամյա աուդիտ, բուժվող երեխաների ծնողներին ծրագրի իրականացման հետ կապված տեղեկատվության տրամադրում` ըստ պահանջի:
ՀՀ կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով հաշվետվությունների ներկայացում լիազորված մարմնին:

»:

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

 Տ. ԱՎԻՆՅԱՆ