Գլխավոր տեղեկություն
Номер
N 350-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (07.06.2019-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ փոխվարչապետ
Дата принятия
06.06.2019
Подписан
ՀՀ փոխվարչապետ
Дата подписания
06.06.2019
Дата вступления в силу
07.06.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

         

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

  

6 հունիսի 2019 թվականի N 350-Ա

 

«ԱՐՓԻ ԼԻՃ» ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը՝

1. Բարեգործական որակել «Արփի լիճ» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից իրականացվող` 64,116,600 դրամ արժողությամբ «Բնապահպանական պայմանների բարելավում» ծրագիրը` համաձայն հավելվածի:

2. «Արփի լիճ» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների մասին, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

    

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Ավինյան

   

2019 թ. հունիսի 6

Երևան

    

     

Հավելված

ՀՀ փոխվարչապետի 2019 թ.

հունիսի 6-ի N 350-Ա որոշման

     

Ծ Ր Ա Գ Ի Ր

 

Բնապահպանական պայմանների բարելավում

    

1.

Ծրագրի նպատակը

«Արփի լիճ» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի պահպանության բարելավում

2.

Ծրագրի բարեգործական որակման նպատակը

Ծրագրի շրջանակներում օրենքով սահմանված կարգով օգտվել հարկային արտոնություններից

3.

Բարեգործը

Կովկասի բնության հիմնադրամ

4.

Ծրագրի կատարողը

«Արփի լիճ» ազգային պարկ» ՊՈԱԿ, ՀՀ Շիրակի մարզ, գ. Բերդաշեն, ՀՎՀՀ՝ 05536278

5.

Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը

Շիրակի մարզ, գ. Բերդաշեն, բնապահպանության բնագավառ

6.

Ծրագրի բյուջեն

64 116 600 դրամ

7.

Բարեգործություն ստացողը

Հայաստանի Հանրապետություն

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

2019 թվականի հունիսի 2-ից մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ը

9.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

ՀՀ բնապահպանության նախարարության, Կովկասի բնության հիմնադրամի և «Արփի լիճ» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի միջև 15.03.2019 թ. կնքված դրամաշնորհի պայմանագրի շրջանակներում ֆինանսավորվող 2019 թվականի ծրագիր` 02.06.2019 թ. -31.12.2019 թ. –64 116 600 դրամ, այդ թվում`

 

1. Գյուղատնտեսական ապրանքներ-1007.4 հազար դրամ

2. Տրանսպորտային նյութերի ձեռքբերում -3740.0 հազար դրամ

3. Հատուկ նպատակային նյութերի ձեռքբերում -325.0 հազար դրամ

4. Կենցաղային նյութերի ձեռքբերում-350.3 հազար դրամ

5. Հագուստի ձեռքբերում -2650.0 հազար դրամ

6. Ծառայությունների ձեռքբերում -5605.0 հազար դրամ

7. Շենքերի, շինությունների ընթացիկ նորոգման աշխատանքներ-950.0 հազար դրամ

8. Վարչական և այլ սարքավորումների ձեռքբերում-23210.0 հազար դրամ

9. Ընդհանուր բնույթի այլ ծառայություններ-2840.0 հազար դրամ

10. «Արփի լիճ» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի ենթակայության տակ գտնվող բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանությանն ուղղված ծախսեր -23068.9 հազար դրամ

11. Այլ ծախսեր (մեքենաների տեխզննում, գույքահարկ) -370.0 հազար դրամ

10.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

1. Գյուղատնտեսական ապրանքներ (գործարքի շրջանակներում ակնկալվում է ավելացված արժեքի հարկի վճարումից ազատում) -1007,4 հազար դրամ, այդ թվում`

● Անասնակեր /գարի/ 6980կգ -907,4 հազար դրամ

Բանջարեղենի սերմեր, սածիլներ 25կգ -100,0 հազար դրամ

2. Տրանսպորտային նյութերի ձեռքբերում (գործարքի շրջանակներում ակնկալվում է ավելացված արժեքի հարկի վճարումից ազատում) -3740,0 հազար դրամ, այդ թվում`

Բենզին «Ռեգուլյար» 5500 լիտր -2090,0 հազար դրամ

 Դիզելային վառելիք /ամառային/ 500 լիտր -200,0 հազար

դրամ

 Դիզելային վառելիք /ձմեռային/ 500 լիտր -200,0 հազար դրամ

Շարժիչի յուղ 40 լիտր -80,0 հազար դրամ

Անիվներ 8 հատ250,0 հազար դրամ

Բնական գազ 4600 խոր. մ -920,0 հազար դրամ

3. Հատուկ նպատակային նյութերի ձեռքբերում (գործարքի շրջանակներում ակնկալվում է ավելացված արժեքի հարկի վճարումից ազատում) -325,0 հազար դրամ, այդ թվում`

● Լուսարձակ -100,0 հազար դրամ

Գալովկի հավաքածու- 50,0 հազար դրամ

 Պտուտակահան -20,0 հազար դրամ

 Ձեռքի սղոցների շեղբ -15,0 հազար դրամ

 Աքցան -20,0 հազար դրամ

 Մուրճ -15,0 հազար դրամ

 Բահ -20,0 հազար դրամ

 Ձեռքի գործիք /լոմ/ -10,0 հազար դրամ

 Էլեկտրական պարագա -30,0 հազար դրամ

 Կացին -10,0 հազար դրամ

 Պարան -30,0 հազար դրամ

● Անվադողի վերանորոգման կոմպլեկտ -5,0 հազար դրամ

4. Կենցաղային նյութերի ձեռքբերում (գործարքի շրջանակներում ակնկալվում է ավելացված արժեքի հարկի վճարումից ազատում) -350,3 հազար դրամ, այդ թվում`

● Անձեռոցիկ -40,0 հազար դրամ

● Պոլիէթիլենային պարկ -12,0 հազար դրամ

● Ավել սովորական -10,0 հազար դրամ

● Հոտազերծիչ օդի -12,0 հազար դրամ

● Մաքրող նյութեր, հեղուկներ -47,0 հազար դրամ

● Օճառ հեղուկ -18,0 հազար դրամ

● Լաթ -11,0 հազար դրամ

● Կահույքի փայլեցման միջոց -4,0 հազար դրամ

● Լվացքի փոշի ավտոմատ -10,0 հազար դրամ

● Դանակ -11,6 հազար դրամ

● Բաժակ -20,4 հազար դրամ

● Հատակ լվանալու կոմպլեկտ -10,0 հազար դրամ

● Հագուստի չորանոց -10,0 հազար դրամ

● Սրբիչ -15,3 հազար դրամ

● Ափսե -12,0 հազար դրամ

● Մեկանգամյա օգտագործման բաժակ, ափսե -18,0 հազար դրամ

● Կենցաղային այլ պարագաներ -89,0 հազար դրամ

5. Հագուստի ձեռքբերում (գործարքի շրջանակներում ակնկալվում է ավելացված արժեքի հարկի վճարումից ազատում) -2650,0 հազար դրամ, այդ թվում`

● Արտահագուստ պահպանության բաժնի համար (վերարկու, ճտքավոր կոշիկներ, ձեռնոց, բաճկոն, ակնոց, ամառային և ձմեռային գլխարկ, ամառային և ձմեռային շապիկ) -1800,0 հազար դրամ

● Գոտի՝ սարքավորումներով (լապտեր, ձեռնափայտ, ջրաման, դանակ, սփրեյ, էլեկտրաշոկ և այլն) -500,0 հազար դրամ

● Արտահագուստ գիտության և էկոտուրիզմի աշխատողների համար (տաբատ, վերնաշապիկ, բաճկոն, արևային գլխարկ)-350,0 հազար դրամ

    

6. Ծառայությունների ձեռքբերում (գործարքի շրջանակներում ակնկալվում է ավելացված արժեքի հարկի վճարումից ազատում) -5605,0 հազար դրամ, այդ թվում`

 

● Էլեկտրամատակարարում -1500,0 հազար դրամ

● Ջրամատակարարում և աղբահանում -280.0 հազար դրամ

● Բջջային հեռախոսների ծառայություններ -550.0 հազար դրամ

● Համացանց -950.0 հազար դրամ

● Ավտոմեքենաների նորոգում -850.0 հազար դրամ

● Գրասենյակային սարքավորումների ընթացիկ նորոգում -200.0 հազար դրամ

● Առողջապահության ապահովագրական ծառայություններ -775.0 հազար դրամ

● Հաշվապահական համակարգչային ծրագրային փաթեթների մշակման ծառայություններ -200.0 հազար դրամ

● Մասնագիտական ծառայություններ -300.0 հազար դրամ

7. Շենքերի, շինությունների ընթացիկ նորոգման աշխատանքներ (գործարքի շրջանակներում ակնկալվում է ավելացված արժեքի հարկի վճարումից ազատում)950.0 հազար դրամ

● Շենքերի, շինությունների ընթացիկ նորոգման աշխատանքներ -950.0 հազար դրամ

 

8. Վարչական և այլ սարքավորումների ձեռքբերում (գործարքի շրջանակներում ակնկալվում է ավելացված արժեքի հարկի վճարումից ազատում) - 23210.0 հազար դրամ

   

● Հեռադիտակ -300.0 հազար դրամ

● Էլեկտրական շարժիչով նավակ -3000.0 հազար դրամ

● Ջրաչափ սարք՝ Արփի լճի պատվարի վրա -3500.0 հազար դրամ

● Անօդաչու թռչող սարք -600.0 հազար դրամ

● Ներքին ծառայողական ցանց -750.0 հազար դրամ

● Ցանցի օպերացիոն համակարգ -2400.0 հազար դրամ

● Պատվարի ձկնապաշտպան համակարգ -11360.0 հազար դրամ

● Ջրի պոմպ -500.0 հազար դրամ

● Էլ. լիսեռ մեքենայի համար -300.0 հազար դրամ

● Տրակտորների պարագաներ -500.0 հազար դրամ

9. Ընդհանուր բնույթի այլ ծառայություններ (գործարքի շրջանակներում ակնկալվում է ավելացված արժեքի հարկի վճարումից ազատում)2840.0 հազար դրամ

    

● Գետի հունի մաքրման և հողային աշխատանքներ -950.0 հազար դրամ

● Ձկնային պաշարների ուսումնասիրություն -900.0 հազար դրամ

● Ջրի խողովակաշարերի անցկացման աշխատանքներ -990.0 հազար դրամ

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպչական ծախսերը

Կազմակերպչական ծախսեր-8930.3 հազար դրամ

1. Հատուկ նպատակային և կենցաղային նյութեր -675.3 հազար դրամ

2. Ծառայությունների ձեռքբերում -5605.0 հազար դրամ

3. Հագուստի ձեռքբերում-2 650.0 հազար դրամ

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ

Բարեգործական ծրագրերի համակարգման խորհրդակցական հանձնաժողով

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

Հաշվետվություն է ներկայացվում բարեգործին, ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն, ինչպես նաև սահմանված կարգով տեղեկատվություն է ներկայացվում ՀՀ կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով լիազորված մարմնին:

     

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Ավինյան