Գլխավոր տեղեկություն
Номер
N 237-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (07.05.2019-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ փոխվարչապետ
Дата принятия
06.05.2019
Подписан
ՀՀ փոխվարչապետ
Дата подписания
06.05.2019
Дата вступления в силу
07.05.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

6 մայիսի 2019 թվականի N 237-Ա

 

ԹՈՒՖԵՆԿՅԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԱՐԵՎԱՅԻՆ ՎԱՀԱՆԱԿՆԵՐԻ ԵՎ ՑԱՆՑԱՅԻՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել Թուֆենկյան բարեգործական հիմնադրամի կողմից (Արցախի Հանրապետություն, ք. Ստեփանակերտ, Թումանյան 80, ՀՎՀՀ՝ 90026188) իրականացվող, 4,124,083 դրամ ընդհանուր արժողությամբ` «Արևային վահանակների և ցանցային սարքավորումների տրամադրում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման նպատակով` Թուֆենկյան բարեգործական հիմնադրամի կողմից կնքված ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են սույն որոշման 1‑ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն.

1) «Պրոֆպանել» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 02809799) 2019 թվականի փետրվարի 26-ին կնքված N 02/25 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 50 արևային վահանակի ձեռքբերում՝ 2,824,083 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

2) «Էմ Էքս Պրոսերվ» ՓԲԸ-ի (ՀՎՀՀ` 01249718) 2019 թվականի փետրվարի 26-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 20 ցանցային սարքավորման ձեռքբերում՝ 1,300,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:

3. Թուֆենկյան բարեգործական հիմնադրամին՝ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով, ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Ավինյան

 

2019 թ. մայիսի 6

Երևան

 

 

Հավելված
ՀՀ փոխվարչապետի 2019 թվականի
մայիսի 6-ի N 237-Ա որոշման

 

 Ծ Ր Ա Գ Ի Ր

 

«ԱՐԵՎԱՅԻՆ ՎԱՀԱՆԱԿՆԵՐԻ ԵՎ ՑԱՆՑԱՅԻՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ»

 

1.

Ծրագրի նպատակը

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությանը 50 արևային վահանակի և 20 ցանցային սարքավորման՝ (սվիչների) տրամադրում

2.

Ծրագիրը բարեգործական որակելու նպատակը

Օրենքով սահմանված կարգով օգտվել հարկային արտոնություններից

3.

Բարեգործը

Թուֆենկյան բարեգործական հիմնադրամ, Արցախի Հանրապետություն, ք. Ստեփանակերտ, Թումանյան 80, ՀՎՀՀ` 90026188

4.

Ծրագիրը կատարողը

Թուֆենկյան բարեգործական հիմնադրամ, Արցախի Հանրապետություն, ք. Ստեփանակերտ, Թումանյան 80, ՀՎՀՀ` 90026188

5.

Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը

Արցախի Հանրապետություն, տարածքային զարգացում

6.

Ծրագրի բյուջեն

4,124,083 դրամ

7.

Բարեգործություն ստացողը

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարություն

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

2019 թվականի ապրիլի 1-ից մինչև 30-ը

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

50 հատ SLN 72Poly 325 կիլովատտ արևային վահանակների ձեռքբերում՝ 2,824,083 դրամ արժողությամբ 20 հատ «D-Link» ֆիրմայի DVG-5004S/D1A մակնիշի ցանցային սարքավորումների՝ (սվիչների) ձեռքբերում՝ 1,300,000 դրամ արժողությամբ
2019 թվականի ապրիլի 1-ից մինչև 30-ը

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

 արևային վահանակներ՝ 50 հատ, յուրաքանչյուրի գինը՝ 56,482 դրամ ցանցային սարքավորումներ՝ (սվիչներ) 20 հատ, յուրաքանչյուրի գինը՝ 65,000 դրամ

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը

Կազմակերպական ծախսեր նախատեսված չեն

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ

Համագործակցություն Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության հետ

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված՝ բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Ավինյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան