ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 ապրիլի 2019 թվականի N 450-Ա
ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎԱԾ (ՆԵՐՄՈՒԾՎՈՂ) ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐԸ, ՀՈՒՄՔԸ ԵՎ (ԿԱՄ) ՆՅՈՒԹԵՐԸ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ «ԻՆԹԵՐՆԵՇՆԼ ՄԱՆՈՒՖԱՔՉՐԻՆԳ ԳՐՈՒՊ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅՏԸ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ ԵՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 17-ի N 1118-Ն որոշման պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Բավարարել «ԻՆԹԵՐՆԵՇՆԼ ՄԱՆՈՒՖԱՔՉՐԻՆԳ ԳՐՈՒՊ» փակ բաժնետիրական ընկերության կողմից ներկայացված հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար և սահմանված կարգով կիրառել համապատասխան արտոնությունը` համաձայն հավելվածի ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ:
2. Սահմանել, որ սույն որոշման հավելվածում նշված են ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նախնական արժեքները:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2019 թ. ապրիլի 26 Երևան |
Հավելված |
Ց Ա Ն Կ
գերակա ոլորտում ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐի, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐի, հումքի ԵՎ (կամ) նյութերի
NN |
ԱՏԳ ԱԱ-ի |
Անվանումը |
Տեխնիկական բնութագիրը |
Չափի միավորը |
Քանակը |
Ծագման |
Արժեքը (դրամ) |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
1. |
8518299500 |
Բարձրախոսներ՝ կորպուսների մեջ չմոնտաժված, այլ |
Հեռուստացույցների արտադրության համար նախատեսված բաղկացուցիչ մաս (Speaker)՝ հիմնականում մագնիսական և մետաղական տարրերից կազմված |
հատ |
120 000 |
Չինաստան |
43 785 000 |
2. |
4819100000 |
Ստվարաթղթե տուփեր, արկղեր և տուփեր՝ ծալքավոր թղթից կամ ստվարաթղթից |
Հեռուստացույցների փաթեթավորման համար նախատեսված ստվարաթուղթ (Carton)՝ հիմնականում ստվարաթղթից կազմված |
կգ |
30 000 |
Չինաստան |
58 380 000 |
3. |
3923299000 |
Այլ պարկեր և պայուսակներ (ներառյալ կոնաձևերը)՝ այլ պլաստմասսաներից |
Հեռուստացույցների, դրանց մասերի փաթեթավորման համար նախատեսված տոպրակ (Packing Bag)՝ հիմնականում պլաստիկից կազմված |
կգ |
6 000 |
Չինաստան |
4 378 500 |
4. |
7326909807 |
Այլ արտադրատեսակներ՝ սև մետաղներից, այլ |
Հեռուստացույցների արտադրության համար նախատեսված համալրող այլ մասեր (Other Accessories)՝ հիմնականում պլաստմասսայից և որոշ մետաղական տարրերից կազմված |
կգ |
6 000 |
Չինաստան |
540 015 000 |
5. |
8414308902 |
Սառնարանային սարքավորումներում օգտագործվող այլ կոմպրեսորներ 0,4 կիլովատտ և ավելի, բայց 1,3 կիլովատտից ոչ ավելի հզորությամբ |
Սառնարանների արտադրության համար նախատեսված բաղկացուցիչ մաս (Compressor)՝ հիմնականում մետաղից և որոշ պլաստմասսայե տարրերից կազմված |
հատ |
10 000 |
Չինաստան |
194 600 000 |
6. |
8418999000 |
Սառնարանային կամ սառցարանային սարքավորումների այլ մասեր |
Սառնարանների արտադրության համար նախատեսված բաղկացուցիչ մաս (Cabinet)՝ հիմնականում մետաղից և որոշ պլաստմասսայե տարրերից կազմված |
կգ |
400 000 |
Չինաստան |
875 700 000 |
7. |
8418999000 |
Սառնարանային կամ սառցարանային սարքավորումների այլ մասեր |
Սառնարանների արտադրության համար նախատեսված բաղկացուցիչ մաս (Door)՝ հիմնականում մետաղից և որոշ պլաստմասսայե տարրերից կազմված |
կգ |
400 000 |
Չինաստան |
243 250 000 |
8. |
8418999000 |
Սառնարանային կամ սառցարանային սարքավորումների այլ մասեր |
Սառնարանների արտադրության համար նախատեսված բաղկացուցիչ մասեր (Other Accessories)՝ հիմնականում մետաղից և որոշ պլաստմասսայե տարրերից կազմված |
կգ |
2 500 |
Չինաստան |
111 895 000 |
ԸՆԴԱՄԵՆԸ՝ |
2 072 003 500 |
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |