Գլխավոր տեղեկություն
Номер
N 830-Ա
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (28.06.2019-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
«ՀՀ» օրաթերթ 2008.02.12/26(4363)
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
27.06.2019
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
27.06.2019
Дата вступления в силу
28.06.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

     

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

27 հունիսի 2019 թվականի N 830-Ա

 

ԵՂԻՇԵ ԿԻՐԱԿՈՍՅԱՆԻՆ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով՝

1. Վարչապետի խորհրդական Եղիշե Կիրակոսյանին 2019 թվականի հուլիսի 1-3-ըուղղ. ներառյալ գործուղել Ֆրանսիայի Հանրապետություն (Ստրասբուրգ)՝ Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիաննի Բուքիքիոյի և ԵԽ քարտուղարության Մարդու իրավունքների հարցերով գլխավոր տնօրեն Քրիստոս Ջակումոպուլոսի հետ դատաիրավական բարեփոխումներին առնչվող մի շարք հարցեր քննարկելու նպատակով:

2. Եղիշե Կիրակոսյանի՝ Ֆրանսիայի Հանրապետություն (ք. Ստրասբուրգ) գործուղման հետ կապված բոլոր ծախսերը (օրապահիկ, գիշերավարձ և ավիատոմս) կատարել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Վարչապետի խորհրդական Եղիշե Կիրակոսյանին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել Ստրասբուրգ գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

2019 թ. հունիսի 27

Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան