Գլխավոր տեղեկություն
Номер
N 380-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (12.06.2019-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Принят
ՀՀ փոխվարչապետ
Дата принятия
11.06.2019
Подписан
ՀՀ փոխվարչապետ
Дата подписания
11.06.2019
Дата вступления в силу
12.06.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

11 հունիսի 2019 թվականի N 380-Ա

 

ՎԵՐՋԻՆ ՕՐԵՐԻ ՍՐԲԵՐԻ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԿՈՐՊՈՐԱՑԻԱՅԻ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ ՄԱՔՈՒՐ ԽՄԵԼՈՒ ՋՐԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄ» (N 1) ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել Վերջին օրերի սրբերի բարեգործական կորպորացիայի հայաստանյան ներկայացուցչության կողմից իրականացվող` 13,599,340 դրամ արժողությամբ «Համայնքներին մաքուր խմելու ջրի մատակարարում» (N 1) ծրագիրը` համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ Վերջին օրերի սրբերի բարեգործական կորպորացիայի հայաստանյան ներկայացուցչության կողմից (ՀՎՀՀ` 01526777) «Վեդի Պլաստ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 04109451) 2019 թվականի ապրիլի 1-ին կնքված պայմանագրում (WE201700703/WE201700188) նշված գործարքը, որով նախատեսվում է 2019 թվականի մայիսի 20-ից մինչև դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում խմելու ջրի մատակարարման պոլիէթիլենային խողովակների և մոնտաժման համար անհրաժեշտ պարագաների ձեռքբերում ու դրանց տեղափոխման, մոնտաժման և փորձարկման աշխատանքների իրականացում` 9,997,450 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:

3. Վերջին օրերի սրբերի բարեգործական կորպորացիայի հայաստանյան ներկայացուցչությանը` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում՝ նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների մասին, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Ավինյան

 

2019 թ. հունիսի 11

Երևան

 

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի 2019 թ.

հունիսի 11-ի N 380-Ա որոշման

 

Համայնքներին մաքուր խմելու ջրի մատակարարման

Ծրագիրը (WE201700703/WE201700188)

 

1. Ծրագրի նպատակը

Ներկայացվող ծրագրի նպատակն է ապահովել և բարելավել խմելու մաքուր ջրի մատակարարումը ՀՀ տարբեր մարզերի 3 համայնքի բնակիչներին: Հայաստանի գյուղերի մեծ մասը խմելու ջրի ցանցերի վերակառուցման կարիք ունի: Առաջարկվող 3 գյուղի որոշ մասերում խմելու ջուրը մատակարարվում է հնամաշ, օգտագործման համար ոչ պիտանի խողովակներով: Ծրագրով նախատեսվում է այդ խողովակների փոխարինումը նոր խողովակներով:

2. Ծրագրի բարեգործական որակման նպատակը

Ծրագրի բարեգործական որակման նպատակն է ծրագրի շրջանակներում օգտվել ՀՀ օրենսդրությամբ սահմանված հարկային արտոնություններից:

3. Բարեգործը

 «Վերջին օրերի սրբերի բարեգործական կորպորացիա» շահույթ չհետապնդող կազմակերպություն, հասցեն` ԱՄՆ, Յութա նահանգ, Սոլթ Լեյք Սիթի քաղաք

4. Ծրագրի կատարողը

Վերջին օրերի սրբերի բարեգործական կորպորացիայի հայաստանյան ներկայացուցչություն, հասցեն` քաղ. Երևան, Արամ Խաչատրյան 21/47, ՀՎՀՀ՝ 01526777

5. Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը

Ծրագիրն իրականացվելու է ՀՀ 3 համայնքում (դրանք ներկայացված են 7-րդ կետում): Ծրագրի բնագավառը` սոցիալական:

6. Ծրագրի բյուջեն

Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 13599340 դրամ: Ծրագրի բյուջեն հաստատվել է կորպորացիայի հոգաբարձուների խորհրդի կողմից: Յուրաքանչյուր համայնքի ծրագրի բյուջեն հաստատվել է Վերջին օրերի սրբերի բարեգործական կորպորացիայի կենտրոնական գրասենյակում: Ծրագրի բյուջեն ըստ համայնքների և ծրագրի կատարման պայմանները համաձայնեցված են բոլոր համայնքների ղեկավարների հետ` նրանց հետ կնքելով համապատասխան համաձայնագրեր:

7. Բարեգործություն ստացողները

Բարեգործություն ստացողներն ըստ մարզերի և ըստ համայնքների հետևյալն են.

NN

Մարզերը

Գյուղերի անվանումները

Բնակչ. թիվը

1.

Վայոց ձոր

Գողթանիկ

420

2.

Լոռի

Գարգառ

1650

3.

Լոռի

Արջուտ

1400

 

 Ընդամենը

 

3470

Համայնքներն ընտրվել են կարիքավորության և մեկ բնակչին ընկնող ծախսի հաշվարկի հիման վրա: Ամբողջ աշխարհում նմանատիպ ծրագրերի իրականացման համար կազմակերպության չափանիշների համաձայն յուրաքանչյուր բնակչին բաժին ընկնող ծախսի գումարը պետք է կազմի 10 ԱՄՆ-ի դոլարին համապատասխան գումար: Այս ծրագրից կօգտվի 3470 մարդ:

8. Ծրագրի իրականացման տևողությունը

Ծրագիրը կիրականացվի 2019 թվականի մայիսի 20-ից և կավարտվի ոչ ուշ, քան 2019 թվականի դեկտեմբերի 31-ը: Ծրագրի բոլոր միջոցառումները կիրականացվեն այդ ժամանակաշրջանում:

9. Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

Ծրագրով նախատեսվում է համայնքներում տեղադրել 3200 մետր խմելու ջրի պոլիէթիլենային խողովակներ: Խողովակները և դրանց մոնտաժման համար անհրաժեշտ պարագաները 9745450 դրամով ձեռք են բերվելու «Վեդի Պլաստ» ՍՊԸ-ից (քաղ. Վեդի, Կոմիտասի 1, ՀՎՀՀ՝ 04109451, հ/հ՝ 220123330239000, ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ, Վեդու մ/ճ): Այդ ընկերությանը պետք է վճարվի նաև 252000 դրամ գումար՝ նշված խողովակները համայնքներ տեղափոխելու տրանսպորտային ծախսերի, դրանց մոնտաժման և փորձարկման աշխատանքների համար, «Վեդի պլաստ» ՍՊԸ-ին ընդամենը պետք է վճարվի 9997450 դրամ: Պահանջվող ապրանքների մատակարարումները կսկսվեն 2019 թ. մայիսի 20-ից և կավարտվեն ոչ ուշ, քան 2019 թ. նոյեմբերի 15-ը: Միջոցառումները մանրամասնորեն նկարագրված են 10-րդ կետում: Օգտագործվող այլ շինանյութերի և այլ աշխատանքների` պոլիէթիլենային խողովակների տեղադրման համար պահանջվող խրամուղիների փորման, դրանց նախապատրաստման, ճանապարհների անցումների կառուցման, խրամուղիների հետլիցքի, խողովակների կցամասերի, մետաղյա խողովակների, պահանջվող գործիքների արժեքը նախատեսվում է 3601890 դրամի չափով: Նշված գումարը տրամադրվելու է համայնքների կողմից լիազորված կապալառու կազմակերպություններին (անհատ ձեռնարկատերերին)՝ տեղերում շինանյութերի գնման և համայնքի ուժերով վերանորոգման ու նախապատրաստական աշխատանքների կազմակերպման համար: Համայնքներին փոխանցվող գումարները հետևյալն են.

NN

Մարզը

Համայնքը

Գումարը՝ դրամ

1.

Վայոց ձոր

Գողթանիկ

1665290

2.

Լոռի

Գարգառ

1337310

3.

Լոռի

Արջուտ

599290

 

 Ընդամենը

 

3601890

Ծրագրով վարչական ու կազմակերպչական ծախսեր նախատեսված չեն:

10. Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

ՎՕՍ Բարեգործական Կորպորացիայի կողմից վերանորոգվող խմելու ջրագծեր

NN

Մարզերը

Գյուղերի անվանում-ները

Բնակչու-թյան թիվը

Պոլիէթիլենային և մետաղյա խո- ղովակներ (մետր)

Խողովակների, կցամասերի և դրանց մոնտաժ-ման արժեքը` դրամ

Շինանյութերի և վերա-նորոգման աշխատանք-ների արժեքը` դրամ (տրվում է համայնքներին)

Ընդամենը` դրամ

1

2

3

4

5

6

7

8

1.

Վայոց ձոր

Գողթանիկ

420

1000

1023350

1665290

2688640

2.

Լոռի

Գարգառ

1650

1200

5328900

1337310

6666210

3.

Լոռի

Արջուտ

1400

1000

3393200

599290

3992490

 

 Ընդամենը

 

3470

3200

9745450

3601890

13347340

 

Խողովակների տեղափոխման և մոնտաժման ծախսեր

252000

 
 

Ընդամենը՝ խողովակների, շինանյութերի և վերանորոգման գծով ծախսեր

13599340

 

Ծրագրի իրականացման համար անհրաժեշտ բոլոր նյութերը ձեռք են բերվելու տեղական շուկայից: Ծրագրով ապրանքների ներմուծում չի նախատեսվում: Ծրագրով նախատեսված է նաև գյուղերի ներդրումը՝ մասնակցությունը ծրագրի իրականացմանը՝ համայնքների անդամների աշխատանքով: Աշխատանքների ձևով այդ ներդրումները գնահատվել և ամրագրվել են գյուղերի հետ կնքված պայմանագրերում, սակայն քանի որ այդ աշխատանքների համար վճարումներ չեն կատարվելու, ապա դրանց համար չեն նախատեսվում ստանալ հարկային արտոնություններ:

11. Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը

Ծրագրով վարչական ու կազմակերպական ծախսեր նախատեսված չեն. այդպիսի ծախսեր չեն կատարվելու:

12. Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ

Վերջին օրերի սրբերի բարեգործական կորպորացիայի հայաստանյան ներկայացուցչությունն աշխատելու է Բարեգործական ծրագրերի համակարգման խորհրդակցական հանձնաժողովի, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, համապատասխան նախարարությունների և մարզպետարանների, ինչպես նաև անմիջապես յուրաքանչյուր շահառու համայնքի հետ:

13. Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

Ծրագիրն իրականացնողի կողմից ՀՀ կառավարության 2013 թ. հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված՝ բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով հաշվետվություններ ներկայացնելը լիազորված մարմին:

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Ավինյան