Գլխավոր տեղեկություն
Номер
N 410-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (20.04.2019-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
11.04.2019
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
19.04.2019
Дата вступления в силу
20.04.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

 11 ապրիլի 2019 թվականի N 410-Ա

 

ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԿԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԵՎ ԸՆՏՐՈՂԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Միջազգային արժութային հիմնադրամին, Վերակառուցման և զարգացման միջազգային բանկին, Միջազգային ֆինանսական կորպորացիային, Զարգացման միջազգային ասոցիացիային, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկին, Կապիտալ ներդրումների բազմակողմանի երաշխիքների գործակալությանը և Կապիտալ ներդրումների վերաբերյալ տարաձայնությունների կարգավորման միջազգային կենտրոնին Հայաստանի Հանրապետության անդամակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի դրույթներով, Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի Համաձայնագրի հոդվածների 2-րդ հոդվածի 3-րդ բաժնի (c) կետի և 7-րդ բաժնի դրույթներով, ինչպես նաև «2018 թվականի ընդհանուր կապիտալի ավելացման մասին» և «2018 թվականի ընտրողական կապիտալի մասին» Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի կառավարիչների խորհրդի համապատասխանաբար թիվ 663 որոշման 3-րդ պարբերության (e) կետի և թիվ 664 որոշման 3-րդ պարբերության (f) կետի պայմաններով ու դրույթներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի 2018 թվականի ընդհանուր և ընտրողական կապիտալի ավելացման շրջանակներում Հայաստանի Հանրապետության լրացուցիչ բաժանորդագրությանը:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝

1) Հայաստանի Հանրապետության անունից հանդես գալով որպես լիազորված պաշտոնատար անձ՝ ստորագրել Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի 2018 թվականի ընդհանուր և ընտրողական կապիտալի ավելացման շրջանակներում Հայաստանի Հանրապետության լրացուցիչ բաժանորդագրության փաստաթղթերը՝ համաձայն NN 1, 2 և 3 hավելվածների.

2) Համաշխարհային բանկի անդամ պետության համար նախատեսված Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի 2018 թվականի ընդհանուր և ընտրողական կապիտալում լրացուցիչ բաժանորդագրության համար պահանջված 5,409,273.40 ԱՄՆ-ի դոլարին համարժեք գումարը հավասարաչափ բաշխել 2021, 2022 և 2023 թվականների Հայաստանի Հանրապետության պետական բյուջեների միջև և վճարումները կատարել կանխիկ:

3. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան լրացնել և ստորագրել Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի 2018 թվականի ընդհանուր և ընտրողական կապիտալների բաժանորդագրության հայտերի իրավական հուշագիրը՝ համաձայն NN 4, 5 և 6 հավելվածների:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

2019 թ. ապրիլի 19

Երևան

 

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2019 թվականի
ապրիլի 11-ի N 410-Ա որոշման

 

Բաժանորդագրության փաստաթուղթ (Ընդհանուր կապիտալի ավելացում)

 

Հարգելի պարոն կամ տիկին

Սույնով Հայաստանի Հանրապետությունը բաժանորդագրվում է 166 (հարյուր վաթսունվեց) լրացուցիչ բաժնեմասերի՝ «2018 թվականի ընդհանուր կապիտալի ավելացման մասին» կառավարիչների խորհրդի թիվ 663 որոշման 3-րդ կետի դրույթներով սահմանված կարգով:

Ի դեմս Հայաստանի Հանրապետության՝ հայտնում եմ, որ նշված բաժանորդագրումը հաստատելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը ձեռնարկել է բոլոր միջոցները:

 

Իրավական հուշագիրը կցվում է:

 

 Հարգանքով՝ Հայաստանի Հանրապետություն

  --------------------------------------------

 

  Ստորագրություն

 

  ՀՀ ֆինանսների նախարար՝

  Ամսաթիվ՝

 

Փոխնախագահ և գլխավոր քարտուղար

Վերակառուցման և զարգացման միջազգային բանկ

1818 Հ փողոց, ՆՎ

Վաշինգտոն, Կ.Շ. 20433

Ամերիկայի Միացյալ Նահանգներ

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2019 թվականի
ապրիլի 11-ի N 410-Ա որոշման

 

ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՈՒԹՅԱՆ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ (ԸՆՏՐՈՂԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼԻ ԱՎԵԼԱՑՈՒՄ)

 

Հարգելի պարոն կամ տիկին

Սույնով Հայաստանի Հանրապետությունը բաժանորդագրվում է 194 (հարյուր իննսունչորս) լրացուցիչ բաժնեմասերի՝ «2018 թվականի ընտրողական կապիտալի ավելացման մասին» կառավարիչների խորհրդի թիվ 664 որոշման 3-րդ կետի դրույթներով սահմանված կարգով:

Ի դեմս Հայաստանի Հանրապետության՝ հայտնում եմ, որ նշված բաժանորդագրումը հաստատելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը ձեռնարկել է բոլոր միջոցները:

Իրավական հուշագիրը կցվում է:

 

 

 Հարգանքով՝ Հայաստանի Հանրապետություն

  --------------------------------------------

 

  Ստորագրություն

 

  ՀՀ ֆինանսների նախարար՝

  Ամսաթիվ՝

Փոխնախագահ և գլխավոր քարտուղար

Վերակառուցման և զարգացման միջազգային բանկ

1818 Հ փողոց, ՆՎ

Վաշինգտոն, Կ.Շ. 20433

Ամերիկայի Միացյալ Նահանգներ

 

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

Հավելված N 3
ՀՀ կառավարության 2019 թվականի
ապրիլի 11-ի N 410-Ա որոշման

 

ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՈՒԹՅԱՆ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ (ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱՊԻՏԱԼԻ ԱՎԵԼԱՑՈՒՄ ԵՎ ԸՆՏՐՈՂԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼԻ ԱՎԵԼԱՑՈՒՄ)

 

Հարգելի պարոն կամ տիկին

Սույնով Հայաստանի Հանրապետությունը բաժանորդագրվում է 166 (հարյուր վաթսունվեց) լրացուցիչ բաժնեմասերի՝ «2018 թվականի ընդհանուր կապիտալի ավելացման մասին» կառավարիչների խորհրդի թիվ 663 որոշման 3-րդ պարբերության և 194 (հարյուր իննսունչորս) լրացուցիչ բաժնեմասերի «2018 թվականի ընտրողական կապիտալի ավելացման մասին» կառավարիչների խորհրդի թիվ 664 որոշման 3-րդ կետի դրույթներով սահմանված կարգով:

Ի դեմս Հայաստանի Հանրապետության՝ հայտնում եմ, որ նշված բաժանորդագրումը հաստատելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը ձեռնարկել է բոլոր միջոցները:

Իրավական հուշագիրը կցվում է:

 

 

 Հարգանքով՝ Հայաստանի Հանրապետություն

  --------------------------------------------

 

  Ստորագրություն

 

  ՀՀ ֆինանսների նախարար՝

  Ամսաթիվ՝

Փոխնախագահ և գլխավոր քարտուղար

Վերակառուցման և զարգացման միջազգային բանկ

1818 Հ փողոց, ՆՎ

Վաշինգտոն, Կ.Շ. 20433

Ամերիկայի Միացյալ Նահանգներ

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

Հավելված N 4
ՀՀ կառավարության 2019 թվականի
ապրիլի 11-ի N 410-Ա որոշման

 

ԻՐԱՎԱԿԱՆ ՀՈՒՇԱԳՐԻ ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ՁԵՎԱՉԱՓ (ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱՊԻՏԱԼԻ ԱՎԵԼԱՑՈՒՄ)

 

ԻՐԱՎԱԿԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ

 

1. Հայաստանի Հանրապետությունը (այսուհետ՝ անդամ պետություն) որոշել է բաժանորդագրվել Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի (այսուհետ՝ բանկ) կանոնադրական կապիտալի 166 (հարյուր վաթսունվեց) լրացուցիչ բաժնեմասերին, որոնք բաշխվել են «2018 թվականի ընդհանուր կապիտալի ավելացման մասին» կառավարիչների խորհրդի թիվ 663 որոշման (այսուհետ՝ որոշում) համաձայն:

2. Որոշման 3-րդ պարբերության (e) կետի համաձայն՝ անդամ պետությունները պետք է որոշակի քայլեր նախաձեռնեն՝ լիազորություն ձեռք բերելու և հավելյալ մասնաբաժիններին բաժանորդագրվելու համար: Սույն իրավական հուշագրի նպատակն է անդամ պետության կողմից ձեռնարկվող քայլերը ներկայացնելը՝ նման բաժանորդագրության կապակցությամբ իրենց պարտավորությունները կատարելու նպատակով:

3. Անդամ պետությունը լիազորված է բաժանորդագրվել լրացուցիչ բաժնեմասերի և կատարել դրանց հետ կապված վճարումներ, այդ թվում՝ այնպիսի բաժնեմասերի մասնաբաժինների առնչությամբ, որոնք ցպահանջ են, և այն գումարը, որը պետք է վճարվի բաժնեմասերի՝ ազգային արժույթի մասնաբաժնի արժեքը պահպանելու նպատակով՝ համաձայն ստորև նշվածի.

Ա. [ԾԱՆՈԹԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ՝ ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ԱՅՍՏԵՂ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԲԱԺՆԵՄԱՍԵՐԻՆ ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵԼՈՒ ԵՎ ԴՐԱՆՑ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԸ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԸ, ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԸ]:

Բ. [ԾԱՆՈԹԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ՝ ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ԱՅՍՏԵՂ ԿՑԵԼ ԿԻՐԱՌԵԼԻ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ ԵՎ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՊԱՏՃԵՆՆԵՐԸ, ՈՐՈՆՔ ԼԻԱԶՈՐՈՒՄ ԵՆ ՆՄԱՆ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԲԱԺՆԵՄԱՍԵՐԻՆ ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵԼԸ ԵՎ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԸ ԿԱՏԱՐԵԼԸ]:

4. Անդամ պետությունը ձեռնարկել է բոլոր անհրաժեշտ միջոցները՝ բանկի Համաձայնագրի հոդվածներով և «2018 թվականի ընդհանուր կապիտալի ավելացման մասին» որոշմամբ, ինչպես նաև նշված 3-րդ պարբերության օրենսդրական ակտերով սահմանված իր պարտականությունները կատարելու համար՝ կանոնադրական կապիտալի լրացուցիչ բաժնեմասերին բաժանորդագրվելու նպատակով:

5. Սույն իրավական հուշագիրն ուղեկցող Բաժանորդագրության փաստաթուղթն ստորագրվել է (անունը, ազգանունը) (պաշտոնը) կողմից, ով Հայաստանի Հանրապետության լիազորված ներկայացուցիչն է այս հարցում:

6. Նշված 3-րդ պարբերությունում հիշատակված համապատասխան օրենքների և կանոնադրությունների պատճենները կցվել են սույն իրավական հուշագրին:

7. Ստորև ստորագրողը Հայաստանի Հանրապետության իրավաբանական հարցերով պատասխանատու պաշտոնյան է, ով լիազորված է իրավաբանական կարծիք ներկայացնել նշված հարցերի կապակցությամբ:

 

 

 ------------------------------------------------- 
  ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

 

 [Այն անձի անունը և պաշտոնը, ով լիազորված է

իրավաբանական կարծիք ներկայացնել

ՀՀ կառավարության գործողությունների մասին]

 

  Ամսաթիվ՝

 

[ԾԱՆՈԹԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ՝ Խնդրում ենք լրացնել սույն ձևաչափը, ջնջել չակերտներում գտնվող բոլոր ծանոթագրությունները՝ նախքան իրավական հուշագիրը ներկայացնելը]:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

Հավելված N 5
ՀՀ կառավարության 2019 թվականի
ապրիլի 11-ի N 410-Ա որոշման

 

ԻՐԱՎԱԿԱՆ ՀՈՒՇԱԳՐԻ ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ՁԵՎԱՉԱՓ (ԸՆՏՐՈՂԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼԻ ԱՎԵԼԱՑՈՒՄ)

 

ԻՐԱՎԱԿԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ

 

1. Հայաստանի Հանրապետությունը (այսուհետ՝ անդամ պետություն) որոշել է բաժանորդագրվել Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի (այսուհետ՝ բանկ) կանոնադրական կապիտալի 194 (հարյուր իննսունչորս) լրացուցիչ բաժնեմասերի, որոնք բաշխվել են «2018 թվականի ընտրողական կապիտալի ավելացման մասին» կառավարիչների խորհրդի թիվ 664 որոշման (այսուհետ՝ որոշում) համաձայն:

2. Որոշման 3-րդ պարբերության (f) կետի համաձայն՝ անդամ պետությունները պետք է որոշակի քայլեր նախաձեռնեն՝ լիազորություն ձեռք բերելու և հավելյալ մասնաբաժիններին բաժանորդագրվելու համար: Սույն իրավական հուշագրի նպատակն է անդամ պետության կողմից ձեռնարկվող քայլերը ներկայացնելը՝ նման բաժանորդագրության կապակցությամբ իրենց պարտավորությունները կատարելու նպատակով:

3. Անդամ պետությունը լիազորված է բաժանորդագրվել լրացուցիչ բաժնեմասերի և կատարել դրանց հետ կապված վճարումներ, այդ թվում՝ այնպիսի բաժնեմասերի մասնաբաժինների առնչությամբ, որոնք ցպահանջ են, և այն գումարը, որը պետք է վճարվի բաժնեմասերի՝ ազգային արժույթի մասնաբաժնի արժեքը պահպանելու նպատակով՝ համաձայն ստորև նշվածի.

Ա. [ԾԱՆՈԹԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ՝ ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ԱՅՍՏԵՂ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԲԱԺՆԵՄԱՍԵՐԻՆ ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵԼՈՒ ԵՎ ԴՐԱՆՑ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԸ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԸ, ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԸ]:

Բ. [ԾԱՆՈԹԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ՝ ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ԱՅՍՏԵՂ ԿՑԵԼ ԿԻՐԱՌԵԼԻ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ ԵՎ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՊԱՏՃԵՆՆԵՐԸ, ՈՐՈՆՔ ԼԻԱԶՈՐՈՒՄ ԵՆ ՆՄԱՆ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԲԱԺՆԵՄԱՍԵՐԻՆ ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵԼԸ ԵՎ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԸ ԿԱՏԱՐԵԼԸ]:

4. Անդամ պետությունը ձեռնարկել է բոլոր անհրաժեշտ միջոցները՝ բանկի Համաձայնագրի հոդվածներով և «2018 թվականի ընտրողական կապիտալի ավելացման մասին» որոշմամբ, ինչպես նաև նշված 3-րդ պարբերության օրենսդրական ակտերով սահմանված իր պարտականությունները կատարելու համար՝ կանոնադրական կապիտալի լրացուցիչ բաժնեմասերին բաժանորդագրվելու նպատակով:

5. Սույն իրավական հուշագիրն ուղեկցող Բաժանորդագրության փաստաթուղթն ստորագրվել է (անունը, ազգանունը) (պաշտոնը) կողմից, ով Հայաստանի Հանրապետության լիազորված ներկայացուցիչն է այս հարցում:

6. Նշված 3-րդ պարբերությունում հիշատակված համապատասխան օրենքների և կանոնադրությունների պատճենները կցվել են սույն իրավական հուշագրին:

7. Ստորև ստորագրողը Հայաստանի Հանրապետության իրավաբանական հարցերով պատասխանատու պաշտոնյան է, ով լիազորված է իրավաբանական կարծիք ներկայացնել նշված հարցերի կապակցությամբ:

 

 

 ------------------------------------------------- 
  ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

 

  [Այն անձի անունը և պաշտոնը, ով լիազորված

է իրավաբանական կարծիք ներկայացնել

ՀՀ կառավարության գործողությունների մասին]

Ամսաթիվ՝

 

 [ԾԱՆՈԹԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ՝ Խնդրում ենք լրացնել սույն ձևաչափը, ջնջել չակերտներում գտնվող բոլոր ծանոթագրությունները՝ նախքան իրավական հուշագիրը ներկայացնելը]:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

Հավելված N 6
ՀՀ կառավարության 2019 թվականի
ապրիլի 11-ի N 410-Ա որոշման

 

ԻՐԱՎԱԿԱՆ ՀՈՒՇԱԳՐԻ ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ՁԵՎԱՉԱՓ (ԸՆԴՀԱՆՈՒՐ ԵՎ ԸՆՏՐՈՂԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼԻ ԱՎԵԼԱՑՈՒՄ)

 

ԻՐԱՎԱԿԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ

 

1. Հայաստանի Հանրապետությունը (այսուհետ՝ անդամ պետություն) որոշել է բաժանորդագրվել Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի (այսուհետ՝ բանկ) կանոնադրական կապիտալի 166 (հարյուր վաթսունվեց) լրացուցիչ բաժնեմասերի, որոնք բաշխվել են «2018 թվականի ընդհանուր կապիտալի ավելացման մասին» կառավարիչների խորհրդի թիվ 663 որոշման (այսուհետ՝ GCI որոշում) համաձայն, և 194 (հարյուր իննսունչորս) լրացուցիչ բաժնեմասերի, որոնք բաշխվել են «2018 թվականի ընտրողական կապիտալի ավելացման մասին» կառավարիչների խորհրդի թիվ 664 որոշման (այսուհետ՝ SCI որոշում) համաձայն (այսուհետ՝ երկուսը միասին՝ որոշումներ):

2. GCI որոշման 3-րդ պարբերության (e) կետի և SCI որոշման 3-րդ պարբերության (f) կետի համաձայն՝ անդամ պետությունները պետք է որոշակի քայլեր նախաձեռնեն՝ լիազորություն ձեռք բերելու և հավելյալ մասնաբաժիններին բաժանորդագրվելու համար: Սույն իրավական հուշագրի նպատակն է անդամ պետության կողմից ձեռնարկվող քայլերը ներկայացնելը՝ նման բաժանորդագրության կապակցությամբ իրենց պարտավորությունները կատարելու նպատակով:

3. Անդամ պետությունը լիազորված է բաժանորդագրվել լրացուցիչ բաժնեմասերի և կատարել դրանց հետ կապված վճարումներ, այդ թվում՝ այնպիսի բաժնեմասերի մասնաբաժինների առնչությամբ, որոնք ցպահանջ են, և այն գումարը, որը պետք է վճարվի բաժնեմասերի՝ ազգային արժույթի մասնաբաժնի արժեքը պահպանելու նպատակով՝ համաձայն ստորև նշվածի.

Ա. [ԾԱՆՈԹԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ՝ ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ԱՅՍՏԵՂ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԲԱԺՆԵՄԱՍԵՐԻՆ ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵԼՈՒ ԵՎ ԴՐԱՆՑ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԸ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԸ, ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԸ]:

Բ. [ԾԱՆՈԹԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ՝ ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ԱՅՍՏԵՂ ԿՑԵԼ ԿԻՐԱՌԵԼԻ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ ԵՎ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՊԱՏՃԵՆՆԵՐԸ, ՈՐՈՆՔ ԼԻԱԶՈՐՈՒՄ ԵՆ ՆՄԱՆ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԲԱԺՆԵՄԱՍԵՐԻՆ ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵԼԸ ԵՎ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԸ ԿԱՏԱՐԵԼԸ]:

4. Անդամ պետությունը ձեռնարկել է բոլոր անհրաժեշտ միջոցները՝ բանկի Համաձայնագրի հոդվածներով և «2018 թվականի ընտրողական կապիտալի ավելացման մասին» որոշմամբ, ինչպես նաև նշված 3-րդ պարբերության օրենսդրական ակտերով սահմանված իր պարտականությունները կատարելու համար՝ կանոնադրական կապիտալի լրացուցիչ բաժնեմասերին բաժանորդագրվելու նպատակով:

5. Սույն իրավական հուշագիրն ուղեկցող Բաժանորդագրության փաստաթուղթն ստորագրվել է (անունը, ազգանունը) (պաշտոնը) կողմից, ով Հայաստանի Հանրապետության լիազորված ներկայացուցիչն է այս հարցում:

6. Նշված 3-րդ պարբերությունում հիշատակված համապատասխան օրենքների և կանոնադրությունների պատճենները կցված են սույն իրավական հուշագրին:

7. Ստորև ստորագրողը Հայաստանի Հանրապետության իրավաբանական հարցերով պատասխանատու պաշտոնյան է, ով լիազորված է իրավաբանական կարծիք ներկայացնել նշված հարցերի կապակցությամբ:

 

 

 

 ------------------------------------------------- 
  ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

 

  [Այն անձի անունը և պաշտոնը, ով լիազորված

է իրավաբանական կարծիք ներկայացնել

ՀՀ կառավարության գործողությունների մասին]

 

  Ամսաթիվ՝

 

 [ԾԱՆՈԹԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ՝ Խնդրում ենք լրացնել սույն ձևաչափը, ջնջել չակերտներում գտնվող բոլոր ծանոթագրությունները նախքան սույն Իրավական հուշագրի ներկայացումը]:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան