Գլխավոր տեղեկություն
Номер
N 706-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (20.06.2019-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2019.06.19/39(1492) Հոդ.506
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
06.06.2019
Подписан
ՀՀ փոխվարչապետ
Дата подписания
07.06.2019
Дата вступления в силу
20.06.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

6 հունիսի 2019 թվականի N 706-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ, ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԳՈՒՅՔԻ ԲԱՇԽՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ, ԳՈՒՅՔԸ ՎԵՐԱԳՆԱՀԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՆՈՐ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ԱՐՏԱՑՈԼԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 4-Ի N 762-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածով, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 7-րդ և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասերով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի սեպտեմբերի 22-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ ու լրացումներ կատարելու և սոցիալական բնակարանային ֆոնդ հանդիսացող շենքերի բնակարաններում բնակվող շահառուներին անհատույց օգտագործման իրավունքով հանձնված գույքը նվիրատվության կարգով հանձնելու մասին» N 1159-Ն որոշման 4-րդ կետի 6-րդ ենթակետով Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը (այսուհետ՝ նախարարություն) հանձնված հիմնական միջոց հանդիսացող գույքը հետ վերցնել և ամրացնել նախարարության ենթակայության՝

1) «Գյումրու տուն-ինտերնատ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը՝ համաձայն N 1 հավելվածի.

2) «Գյումրու «Երեխաների տուն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը՝ համաձայն N 2 հավելվածի.

3) «Գյումրու Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի և պաշտպանության N 2 գիշերօթիկ հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը՝ համաձայն N 3 հավելվածի.

4) «Գյումրու երեխաների խնամքի և պաշտպանության N 1 գիշերօթիկ հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը՝ համաձայն N 4 հավելվածի.

5) «Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը՝ համաձայն N 5 հավելվածի։

2. Թույլատրել նախարարությանը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի սեպտեմբերի 22-ի N 1159-Ն որոշման 4-րդ կետի 6-րդ ենթակետով նախարարությանը հանձնված փոքրարժեք և արագամաշ առարկաներն ըստ անհրաժեշտության սեփականության իրավունքով բաշխել նախարարության ենթակայության շուրջօրյա խնամք և սոցիալական սպասարկում իրականացնող պետական ոչ առևտրային կազմակերպություններին՝ համաձայն N 6 հավելվածի։

3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հուլիսի 4-ի «Վանաձորի երեխաների խնամքի և պաշտպանության N 1 գիշերօթիկ հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերանվանելու, գույք ամրացնելու, ամրացված և ազատված գույքը որպես բնաիրային օգնություն տրամադրելու, «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպությանը գույք նվիրաբերելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հուլիսի 26-ի N 890-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 762-Ն որոշման՝

1) N 2 հավելվածի՝

ա. «Սարքեր և սարքավորումներ» բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 14-րդ, 15-րդ, 16-րդ և 17-րդ կետերով՝

 

«14.

Գազահաշվիչ G-25 A

հատ

1

783,900.00

783,900.00

254,768.00

15.

Ջեռուցման կաթսա 35 ԿՎՏ

հատ

2

457,702.00

915,404.00

297,506.30

16.

Ջեռուցման կաթսա 30 ԿՎՏ

հատ

4

443,808.00

1,775,232.00

576,950.40

17.

Օդակարգավորիչ

հատ

2

245,000.00

490,000.00

0.00»,

բ. «Սարքեր և սարքավորումներ» բաժնում ուժը կորցրած ճանաչել 2-րդ կետը, «Ընդամենը» պարբերության «1,377,740.00» թիվը փոխարինել «5,047,276.00» թվով, իսկ «0.00». թիվը՝ «1,129,224.70» թվով,

գ. «Կենցաղային և գրասենյակային կահույք» բաժնի 6-րդ կետում «24» թիվը փոխարինել «22» թվով, «921,600.00» թիվը՝ «844,800.00» թվով, իսկ «Ընդամենը» պարբերության «7,100,660.00» թիվը՝ «7,023,860.00» թվով,

դ. «ԸՆԴԱՄԵՆԸ» պարբերության «9,118,400.00» թիվը փոխարինել «12,711,136.00» թվով, իսկ «626,417.00» թիվը՝ «1,755,641.70» թվով.

2) N 4 հավելվածի՝

ա. «Սարքեր և սարքավորումներ» բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 5-րդ կետով՝

 

«5.

Էլեկտրական գազօջախ (գրիլի համար)

հատ

1

295,000.00

295,000.00

0.00»,

բ. նույն բաժնի 4-րդ կետի «Սկզբնական արժեքը» սյունակի «80,00.00» թիվը փոխարինել «80,000.00» թվով, իսկ «Ընդամենը» պարբերության «416,30.00» թիվը՝ «711,830.00» թվով,

գ. «Կենցաղային և գրասենյակային կահույք» բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 5-րդ կետով՝

«5.

Մահճակալ

հատ

2

38,400.00

76,800.00

0.00»,

դ. նույն բաժնի «Ընդամենը» պարբերության «1,801,975.00» թիվը փոխարինել «1,878,775.00» թվով,

ե. «ԸՆԴԱՄԵՆԸ» պարբերության «2,858,805.00» թիվը փոխարինել «3,230,605.00» թվով։

4. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում ապահովել Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի սեպտեմբերի 22-ի N 1159-Ն որոշման 4-րդ կետի 6-րդ ենթակետով նախարարությանը հանձնված և դրանից սույն որոշմամբ նախարարության ենթակայության պետական ոչ առևտրային կազմակերպություններին ամրացված գույքի հաշվառումը՝ «Հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին համապատասխան:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

 

Տ. Ավինյան

 

2019 թ. հունիսի 7

Երևան

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2019 թվականի

հունիսի 6-ի N 706-Ն որոշման


Հավելված N 2

ՀՀ կառավարության 2019 թվականի

հունիսի 6-ի N 706-Ն որոշման


Հավելված N 3

ՀՀ կառավարության 2019 թվականի

հունիսի 6-ի N 706-Ն որոշման


Հավելված N 4

ՀՀ կառավարության 2019 թվականի

հունիսի 6-ի N 706-Ն որոշման


Հավելված N 5

ՀՀ կառավարության 2019 թվականի

հունիսի 6-ի N 706-Ն որոշման


Հավելված N 6

ՀՀ կառավարության 2019 թվականի

հունիսի 6-ի N 706-Ն որոշման