ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 սեպտեմբերի 2017 թվականի |
թիվ 63 |
քաղ. Մոսկվա |
«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԵՏԻԿԱԿԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՇՈՒԿԱՅԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՈՐՈՇ ՀԱՐՑԵՐԻ ՄԱՍԻՆ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Հավանություն տալ «Եվրասիական տնտեսական միության էլեկտրաէներգետիկական ընդհանուր շուկայի շրջանակներում տեղեկատվության փոխանակման համակարգի ձեւավորման որոշ հարցերի մասին» Եվրասիական միջկառավարական խորհրդի կարգադրության նախագծին (կցվում է) եւ այն ներկայացնել միջկառավարական խորհրդի քննարկմանը։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից` |
Բելառուսի Հանրապետությունից` |
Ղազախստանի Հանրապետությունից` |
Ղրղզստանի Հանրապետությունից` |
Ռուսաստանի Դաշնությունից` |
Վ. Գաբրիելյան |
Վ. Մատյուշևսկի |
Ա. Մամին |
Տ. Աբդիգուլով |
Ի. Շուվալով |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ
ԽՈՐՀՈՒՐԴ
ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ
« » 20 թվականի |
թիվ |
քաղ. |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԵՏԻԿԱԿԱԿԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՇՈՒԿԱՅԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՈՐՈՇ ՀԱՐՑԵՐԻ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2016 թվականի դեկտեմբերի 26-ի թիվ 20 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության էլեկտրաէներգետիկական ընդհանուր շուկայի ձեւավորման ծրագրին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն) էլեկտրաէներգետիկական ընդհանուր շուկայի շրջանակներում տեղեկատվության փոխանակման համակարգի ձեւավորման նպատակով՝
1. Հնարավոր համարել հետեւյալի օգտագործումը՝
Միության անդամ պետություններում (այսուհետ՝ անդամ պետություններ) առկա տեղեկատվության փոխանակման մեխանիզմները՝ հաշվի առնելով Միության էլեկտրաէնեգետիկական ընդհանուր շուկայի սուբյեկտների փոխգործակցությունն ապահովելու համար դրանց արդիականացումը (անհրաժեշտության դեպքում), այդ թվում՝ պլանավորման, Միության էներգետիկակական ընդհանուր շուկայի գործունեության տեխնիկական ապահովման հետ կապված անհրաժեշտ գործառույթների կատարման եւ Միության էլեկտրաէներգետիկական ընդհանուր շուկայում էլեկտրական էներգիայի փոխադարձ առեւտրի իրականացման գործընթացում.
Միության այն ընդհանուր տեղեկատվական ռեսուրսների ձեւավորման համար Միության ինտեգրված տեղեկատվական համակարգը, որոնք անհրաժեշտ են նաեւ Միության էլեկտրաէներգետիկական ընդհանուր շուկայի սուբյեկտներին Միության էլեկտրաէներգետիկական ընդհանուր շուկայի գործունեության եւ զարգացման մասին տեղեկացնելու համար։
2. Եվրասիական տնտեսական հանձնաժողովին՝ անդամ պետությունների կառավարությունների հետ համատեղ՝
Եվրասիական տնտեսական միության էլեկտրաէներգետիկական ընդհանուր շուկայի ձեւավորման միջոցառումների պլանի (Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2016 թվականի դեկտեմբերի 26-ի թիվ 20 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության էլեկտրաէներգետիկական ընդհանուր շուկայի ձեւավորման ծրագրի հավելված) I բաժնի 2-րդ կետով նախատեսված տեղեկատվության փոխանակման կանոնները մշակելիս սահմանել Միության էլեկտրաէներգետիկական ընդհանուր շուկայի սուբյեկտներին Միության էլեկտրաէներգետիկական ընդհանուր շուկայի գործունեության եւ զարգացման մասին տեղեկացնելու համար անհրաժեշտ տեղեկատվության կազմը եւ ծավալը, ինչպես նաեւ պատրաստել Միության էլեկտրաէներգետիկական ընդհանուր շուկայի զարգացման ու գործունեության ապահովմանը նպաստող՝ «Էներգետիկ քաղաքականություն» ուղղվածությամբ ընդհանուր գործընթացները Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի ապրիլի 14-ի թիվ 29 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ընդհանուր գործընթացների ցանկում ընդգրկելու մասին առաջարկություններ.
ապահովել Միության ինտեգրված տեղեկատվական համակարգերի ինտեգրացիոն եւ ազգային հատվածների զարգացումը՝ Միության շրջանակներում ընդհանուր գործընթացների իրագործման եւ սույն կետի երկրորդ պարբերությանը համապատասխան՝ տեղեկատվական ռեսուրսների ձեւավորման նպատակով։
3. Սահմանել, որ Միության էլեկտրաէներգետիկական ընդհանուր շուկայի սուբյեկտների միջեւ տեղեկատվական փոխգործակցության ապահովման միջոցառումների իրագործման ֆինանսավորումն իրականացվում է անդամ պետությունների կողմից սահմանված կարգով.
Միության ընդհանուր տեղեկատվական ռեսուրսների ձեւավորման եւ Միության շրջանակներում ընդհանուր գործընթացների իրականացման միջոցառումների իրագործման ֆինանսավորումն իրականացվում է Միության իրավունքով նախատեսված միջոցների հաշվին եւ կարգով։
4. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից։
Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից՝ |
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ղրղզստանի Հանրապետությունից՝ |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|