Գլխավոր տեղեկություն
Номер
N 824-Ա
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (28.06.2019-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
27.06.2019
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
27.06.2019
Дата вступления в силу
28.06.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

27 հունիսի 2019 թվականի N 824-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՆԵՐԻՆ ՈՒՂՂՎՈՂ ԴԻՄՈՒՄ-ԲՈՂՈՔՆԵՐԻ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԻՆ ԱՌՆՉՎՈՂ ԽՆԴԻՐՆԵՐՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՂ ԵՎ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄՇԱԿՈՂ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝

1. Ստեղծել Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգի մարմիններին և Հայաստանի Հանրապետության մարզպետարաններին ուղղվող դիմում-բողոքների ընթացակարգերին առնչվող խնդիրներն ուսումնասիրող և բարեփոխումների առաջարկություններ մշակող միջգերատեսչական աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:

2. Աշխատանքային խմբի ղեկավարին` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել քաղաքացիների դիմում-բողոքների ընթացակարգերին առնչվող կառուցվածքային և գործառութային, ինչպես նաև ընթացակարգերի կանոնակարգմանը վերաբերող բարեփոխումների առաջարկվող փաթեթը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

2019 թ. հունիսի 27

Երևան

     

Հավելված

ՀՀ վարչապետի 2019 թ.

հունիսի 27-ի N 824-Ա

որոշման

 

Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն  Կ Ա Զ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՆԵՐԻՆ ՈՒՂՂՎՈՂ ԴԻՄՈՒՄ-ԲՈՂՈՔՆԵՐԻ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԻՆ ԱՌՆՉՎՈՂ ԽՆԴԻՐՆԵՐՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՂ ԵՎ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄՇԱԿՈՂ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ

 

Մ. Սահակյան

- ՀՀ վարչապետի օգնական (աշխատանքային խմբի ղեկավար)

Ս. Քրմոյան

- ՀՀ փոխվարչապետի խորհրդական

Ա. Ղազարյան

- ՀՀ վարչապետի աշխատակազմի քաղաքացիների ընդունելության և դիմումների քննարկման վարչության պետ

Հ. Հարությունյան

- ՀՀ առողջապահության նախարարության քաղաքացիների դիմումների և բողոքների արագ արձագանքման բաժնի պետ

Գ. Հովհաննիսյան

- ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության քարտուղարության պետ

Ա. Բաղդասարյան

- ՀՀ կրթության և գիտության նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչության պետ

Ա. Բարխուդարյան

- ՀՀ պետական եկամուտների կոմիտեի քարտուղարության պետ

Ա. Բարսեղյան

- ՀՀ արդարադատության նախարարության վերահսկողական ծառայության վեցերորդ բաժնի պետ

Տ. Խաչատրյան

- ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի գույքի գրանցման վարչության դիմում-բողոքների քննարկման բաժնի պետ

Ս. Սողոմոնյան

- ՀՀ պաշտպանության նախարարության մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի գլխավոր մասնագետ

Հ. Խանգելդյան

- ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետ

Ա. Փափախչյան

- ՀՀ ոստիկանության պետի աշխատակազմի քարտուղարության պետ

Դ. Դավթյան

- ՀՀ Արմավիրի մարզպետարանի քարտուղարության պետ

Լ. Ղազարյան

- ՀՀ վարչապետի աշխատակազմի քաղաքացիների ընդունելության և դիմումների քննարկման վարչության մասնագետ (աշխատանքային խմբի քարտուղար)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Է. Աղաջանյան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան