Գլխավոր տեղեկություն
Номер
N 1012-Ա
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (16.04.2019-28.12.2019)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
11.12.2008
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
11.12.2008
Дата вступления в силу
12.12.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

 11 դեկտեմբերի 2008 թվականի N 1012-Ա

 

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԽՈՐՀՈՒՐԴ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 21-Ի N 814-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով հաստատված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետը և Հայաստանում նախնական մասնագիտական (արհեստագործական) ու միջին մասնագիտական կրթության և ուսուցման բնագավառում բարեփոխումներն առավել արդյունավետ դարձնելու, ինչպես նաև համակարգի հետագա զարգացումն ապահովելու նպատակով`

1. Ստեղծել մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային խորհուրդ և հաստատել դրա կազմը` համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2007 թվականի նոյեմբերի 21-ի «Միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու մասին» N 814-Ա որոշումը:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Տ. Սարգսյան

 

2008 թ. դեկտեմբերի 11

Երևան

 

Հավելված
ՀՀ վարչապետի
2008 թ. դեկտեմբերի 11-ի
N 1012-Ա որոշման

  

ԿԱԶՄ

 

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ

 

Ա. Հարությունյան - Կրթության և գիտության նախարար (խորհրդի նախագահ)
Ա. Ուդումյան  - Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ (խորհրդի նախագահի տեղակալ)
Ա. Գևորգյան

- ՀՀ ֆինանսների նախարարի խորհրդական (խորհրդի նախագահի տեղակալ)

Գ. Թամրազյան

- Կրթության և գիտության նախարարի տեղակալ (խորհրդի նախագահի տեղակալ)

Վ. Տերտերյան

- Տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ

Ա. Ավանեսյան

- Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ

Գ. Մակարյան - Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ (համաձայնությամբ)
Գ. Գալստյան - Հայաստանի շինարարների միության նախագահ (համաձայնությամբ)
Ս. Չիբուխչյան - Հայաստանի գործատուների հանրապետական միության «Արմենպակ» գործատուների ճյուղային միության նախագահ (համաձայնությամբ)
Մ. Մարկոսյան

- «Երևանի կապի միջոցների գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ-ի տնօրեն

Ա. Վարդանյան

- ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի աշխատակազմի ղեկավար (համաձայնությամբ)

Ա. Ալեքսանյան

- ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի գործադիր տնօրեն (համաձայնությամբ)

Վ. Ամիրյան - ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի միջազգային համագործակցության բաժնի պետ (համաձայնությամբ)
Հ. Ջհանգիրյան - Ագրոարդյունաբերական համակարգի աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության նախագահ (համաձայնությամբ)
Հ. Դանիելյան

- Հայաստանի արդյունաբերության աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության նախագահ (համաձայնությամբ)

Է. Փահլևանյան

-Լեռնագործների, մետալուրգների և ոսկերիչների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության նախագահ (համաձայնությամբ)

Լ. Հակոբյան - Հայաստանի բանկերի և ֆինանսավարկային կազմակերպությունների աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության նախագահ
Գ. Ղարիբյան

- Հայաստանի կրթության և գիտության աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության նախագահ (համաձայնությամբ)

Գ. Վաղարշակյան

- Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատությունների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության նախագահ (համաձայնությամբ)

Կ. Ալոյան 

- «Էլեկտրաարհմիություն» արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության նախագահ (համաձայնությամբ)

Ա. Աղբալյան - ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության վարչության պետ (խորհրդի քարտուղար)

(հավելվածը փոփ. 12.04.16 N 272-Ա, 23.06.17 N 619-Ա, 02.02.18 N 68-Ա, 25.07.18 N 1013-Ա, 15.04.19 N 410-Ա)