Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 77
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (05.01.2018-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Принят
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդ
Дата принятия
10.11.2017
Подписан
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Дата подписания
10.11.2017
Дата вступления в силу
05.01.2018

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

  

10 նոյեմբերի 2017 թվականի

թիվ 77

քաղ. Մոսկվա

 

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՈՒՂԵՎՈՐԱՏԱՐ ՏՈՒՐԲԱՊՏՈՒՏԱԿԱՎՈՐ ԻՆՔՆԱԹԻՌՆԵՐԻ ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 27-Ի ԹԻՎ 130 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 43-րդ և 45-րդ հոդվածներին, Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 1 հավելվածի 7-րդ կետին համապատասխան` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Մաքսային միության հանձնաժողովի 2009 թվականի նոյեմբերի 27-ի «Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսասակագնային կարգավորման մասին» թիվ 130 որոշման 7-րդ կետի 7.1.20 ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«7.1.20. ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8802 30 000 7 և 8802 40 001 6 ծածկագրերով դասակարգվող, օդանավերի թռիչքային պիտանիությունը պահպանելու համար պատասխանատու լիազորված մարմնի կողմից հաստատված՝ ուղևորների տեղավորման սխեմայում (LOPA) նշված՝ ոչ ավելի, քան 90 մարդու համար ուղևորատեղերով քաղաքացիական ուղևորատար տուրբապտուտակավոր ինքնաթիռներ, որոնք 2018 թվականի հունվարի 1-ից մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ներմուծվում են Ղազախստանի Հանրապետություն և Ղրղզստանի Հանրապետություն.»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո, սակայն 2018 թվականի հունվարի 1-ից ոչ շուտ:

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

Հայաստանի Հանրապետությունից`

Բելառուսի Հանրապետությունից`

Ղազախստանի Հանրապետությունից`

Ղրղզստանի Հանրապետությունից`

Ռուսաստանի Դաշնությունից`

         

Վ. Գաբրիելյան

Վ. Մատյուշևսկի

Ա. Մամին

Տ. Աբդիգուլով

Ի. Շուվալով

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: