Գլխավոր տեղեկություն
Номер
N 510-Լ
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (12.05.2019-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է կայքում 11.05.2019
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
02.05.2019
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
08.05.2019
Дата вступления в силу
12.05.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

    

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

    

2 մայիսի 2019 թվականի N 510-Լ

    

«ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

      

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Պ-080-01.04.2019-ՊԻ-011/0) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությանը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմ:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

     

2019 թ. մայիսի 8

Երևան

  

«ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (Պ-080-01.04.2019-ՊԻ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի իրավակարգավորումների ու դրանց հիմնավորման վերաբերյալ ներկայացնում է ստորև բերված դիտարկումները՝

1. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 88-րդ հոդվածի համաձայն՝ «1. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը ժողովրդի ներկայացուցչական մարմինն է:

2. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովն իրականացնում է օրենսդիր իշխանությունը:

3. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը վերահսկողություն է իրականացնում գործադիր իշխանության նկատմամբ, ընդունում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեն և իրականացնում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ սահմանված այլ գործառույթներ:

4. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի լիազորությունները սահմանվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ:

5. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը գործում է իր կանոնակարգին համապատասխան:»:

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 101-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նիստերը հրապարակային են:

Այս առումով, հարկ ենք համարում անդրադառնալ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի (այսուհետ՝ օրենք) որոշ դրույթների, որոնցով կանոնակարգվում են հարցերի քվեարկությունների հետ կապված Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի գործունեության մանրամասները: Մասնավորապես, օրենքի 55-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` հարցերի քվեարկություններն անցկացվում են բաց՝ անվանական:

Օրենքի 60-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ բաց քվեարկությունն անվանական է: Էլեկտրոնային համակարգը չգործելու դեպքում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և Կանոնակարգով նախատեսված անվանական քվեարկություններն անցկացվում են Կանոնակարգի 61-րդ հոդվածով սահմանված կարգով: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ գաղտնի, ինչպես նաև էլեկտրոնային համակարգը չգործելու դեպքում անվանական քվեարկության կազմակերպման, անցկացման և արդյունքների ամփոփման կարգը սահմանվում է Աշխատակարգով:

Բացի դրանից, օրենքի 165-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի, նրա հանձնաժողովների հրապարակային նիստերը, ինչպես նաև խորհրդարանական լսումներն առցանց հեռարձակվում են Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պաշտոնական ինտերնետային կայքում:

Վերոգրյալ հոդվածների բովանդակային վերլուծությունից պարզ է դառնում, որ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ներկայացուցչական և օրենսդիր մարմին հանդես գալու սահմանադրաիրավական կարգավիճակն անխուսափելիորեն ենթադրում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նիստերի հրապարակայնության պահանջի ապահովման անհրաժեշտություն: Տվյալ պարագայում խնդրահարույց է, թե ինչպես է Հայաստանի Հանրապետության մարզերում ապահովվելու հերթական նստաշրջանի ընթացքում առնվազն մեկ արտագնա նիստ գումարելու պահանջը` հաշվի առնելով մարզերում քվեարկության համար անհրաժեշտ տեխնիկական միջոցների բացակայությունը:Դեռ հարց է, թե արդյո՞ք Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերն ապահովված են տեխնիկական միջոցներով հագեցած և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների սահմանված քանակի տեղակայման պահանջները բավարարող համապատասխան չափսերի դահլիճներով, ինչը կերաշխավորի Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նիստերի բնականոն գործընթացը:

2. Օրենքի 160-րդ հոդվածի համաձայն` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և նրա մարմինների լիազորությունների ու գործառույթների իրականացմանն ուղղված մասնագիտական սպասարկումը, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի քննարկմանը ներկայացվող նախագծերի կամ այլ փաստաթղթերի ձևակերպմանն ուղղված մասնագիտական աջակցությունը, ինչպես նաև նյութատեխնիկական ապահովումն իրականացնում է Աշխատակազմը, ուստի նախագծով նախատեսված կարգավորման պարագայում պարզ չէ նաև, թե ինչպես է Հայաստանի Հանրապետության մարզերում գործնականում ապահովվելու Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նիստերի թե մասնագիտական սպասարկումը և աջակցությունը, թե նյութատեխնիկական ապահովումը: Հնարավոր է նաև խնդիրներ առաջանան նիստերի օրակարգում ընդգրկված օրակարգային հարցերի քննարկման հաջորդականության ապահովման գործում զեկուցողների մասնակցության հետ կապված:

3. Հայաստանի Հանրապետության մարզերում արտագնա նիստ գումարելու պարագայում անհրաժեշտություն է առաջանալու կարգավորել պատգամավորների` Հայաստանի Հանրապետության մարզեր տեղափոխման նպատակով վերջիններիս տրանսպորտային միջոցներով ապահովման, առավել հեռու տեղակայված մարզերի դեպքում նաև՝ գիշերակացի և համանման այլ խնդիրներ, որոնք կապված են ֆինանսական ծախսերի հետ:

4. Նախագծով նախատեսված կարգավորման պարագայում առաջնահերթ կարևորություն են ներկայացնում Հայաստանի Հանրապետության մարզերում հիշյալ գործընթացի վերահսկողության իրականացման հետ կապված հարաբերությունները և այս առումով հարց է առաջանում, արդյո՞ք գործնականում հնարավոր է լինելու երաշխավորել պատգամավորների անվտանգությունը և վերջիններիս գործունեության անխոչընդոտ իրականացման ապահովումը:

5. Նախագծին կից ներկայացված հիմնավորման մեջ արտահայտված՝ տարածքների համաչափ զարգացման նպատակի իրագործմանը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մասնակցությունը չպետք է սահմանափակվի միայն այդ ուղղությամբ օրենքների ընդունմամբ, դիրքորոշման կապակցությամբ գտնում ենք, որ հիշյալ գործառույթն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը, այդ թվում նաև՝ արտագնա նիստերի միջոցով, ելնելով իր` տարածքային կառավարման և զարգացման, ինչպես նաև մարզերի և համայնքների համաչափ զարգացմանն ուղղված նորարարական և ներդրումային ծրագրերի մշակման ոլորտներում քաղաքականության իրականացման իրավասությունից:

6. «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «մշտական հանձնաժողովի նիստերը տեղի են ունենում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նստավայրում: Այլ վայրում հանձնաժողովի նիստ կարող է անցկացվել, ըստ անհրաժեշտության, հանձնաժողովի որոշմամբ, որի մասին հանձնաժողովի նախագահը նախապես տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահին:»: Կարծում ենք այս դրույթը նույնպես պետք է գործարկվի՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովն ի դեմս իր մարմինների, կարող է բովանդակալից մասնակցություն ունենալ տարածքներում բնակչությանը հուզող կարևորագույն խնդիրների լուծման գործում:

Հարկ ենք համարում նշել, որ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակարգի 2-րդ կետի համաձայն՝ «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նիստերը գումարվում են Երևան քաղաքում՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նստավայրում՝ Մարշալ Բաղրամյան պողոտա 19 հասցեում: Այլ վայրում նիստ կարող է գումարվել միայն Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի խորհրդի (այսուհետ՝ խորհուրդ), իսկ դրա անհնարինության դեպքում՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի որոշմամբ:»:

Կարծում ենք, որ միայն գործող կարգավորումների իրավակիրառ պրակտիկան՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հանձնաժողովների արտագնա նիստերի կազմակերպումն ու ձեռք բերված փորձի ամփոփումը թույլ կտա գնահատել ներկայացված օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը և առաջարկվող փոփոխության արդիականությունը: