Գլխավոր տեղեկություն
Номер
N 306-Ա
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (07.06.2019-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ փոխնախագահ, վարչապետ
Дата принятия
06.06.2019
Подписан
ՀՀ փոխնախագահ, վարչապետ
Дата подписания
06.06.2019
Дата вступления в силу
07.06.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

6 հունիսի 2019 թվականի N 306-Ա

 

ԹՈՒՖԵՆԿՅԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԽԱՂԱԴԱՇՏԻ ԿԱՌՈՒՑՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել Թուֆենկյան բարեգործական հիմնադրամի կողմից (Արցախի Հանրապետություն, քաղ. Ստեփանակերտ, Թումանյան 80, ՀՎՀՀ՝ 90026188) իրականացվող՝ 20,350,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Խաղադաշտի կառուցում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման նպատակով Թուֆենկյան բարեգործական հիմնադրամի կողմից կնքված՝ ստորև նշված պայմանագրով նախատեսված գործարքն անմիջականորեն կապված է սույն որոշման 1‑ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն՝

 «ՍՊԱՌՇԻՆԱՐԴ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 00410971) 2019 թվականի ապրիլի 26-ին կնքված N Շ-01 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է խաղադաշտի կառուցում՝ 20,350,000 դրամի չափով՝ առանց ավելացված արժեքի հարկի:

3. Թուֆենկյան բարեգործական հիմնադրամին՝ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Ավինյան

 

2019 թ. հունիսի 6

Երևան

 

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի 2019 թ.

հունիսի 6-ի N 306-Ա որոշման

 

«Խաղադաշտի կառուցում» ծրագիր

 

1.

Ծրագրի նպատակը

Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Կովսական քաղաքում 20 մ x 40 մ չափսի բազմաֆունկցիոնալ խաղադաշտի կառուցում

2.

Ծրագրի բարեգործական որակման նպատակը

Օրենքով սահմանված կարգով օգտվել հարկային արտոնություններից:

3.

Բարեգործը

Թուֆենկյան հիմնադրամ ընկերություն, գրանցված ԱՄՆ, Նյու-Յորք նահանգ, քաղ.Նյու-Յորք, 3-րդ Ավենյու 919

4.

Ծրագիրը կատարողը

Թուֆենկյան բարեգործական հիմնադրամ, Արցախի Հանրապետություն, քաղ. Ստեփանակերտ, Թումանյան 80, ՀՎՀՀ` 90026188

5.

Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը

Արցախի Հանրապետություն, տարածքային զարգացում

6.

Ծրագրի բյուջեն

20,350,000 դրամ

7.

Բարեգործություն ստացողը

Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Կովսականի քաղաքային համայնք

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

2019 թվականի մայիսի 27-ից մինչև հունիսի 27-ը

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Կովսական քաղաքում 20 մ x 40 մ չափսի բազմաֆունկցիոնալ խաղադաշտի կառուցում ՝ 20,350,000 դրամ արժողությամբ 2019 թ. մայիսի 27-ից մինչև հունիսի 27-ը

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

 Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Կովսական քաղաքում 20 մ x 40 մ չափսի արհեստական խոտածածկույթով, 36 հատ նստատեղով բազմաֆունկցիոնալ (մինի ֆուտբոլ, վոլեյբոլ, բասկետբոլ) խաղադաշտի կառուցում, գինը` 20,350,000 դրամ

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը

Կազմակերպական ծախսեր նախատեսված չեն:

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ

Համագործակցություն Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի վարչակազմի հետ

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Ավինյան