ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
1 հունիսի 2019 թվականի N 667-Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 25-Ի N 564-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածով՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի մայիսի 25-ի «Վարչապետի աշխատակազմի կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» N 564-Լ որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունը ՝
1) որոշման N 1 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 53-րդ կետով.
«53. Կարգավորման ազդեցության գնահատման վարչությունը՝
1) մասնագիտական, տեղեկատվական և տեխնիկական աջակցություն է ցուցաբերում կառավարությանը օրենսդրության կարգավորման ազդեցության գնահատման հարցում.
2) տալիս է եզրակացություններ, վերլուծական ու տեղեկատվական բնույթի նյութեր և առաջարկություններ օրենսդրության կարգավորման ազդեցության գնահատման վերաբերյալ.
3) մշակում է կարգավորման ազդեցության գնահատման մեթոդաբանություն, կարգավորման ազդեցության գնահատման վերաբերյալ մեթոդական ուղեցույցներ, ձեռնարկներ.
4) առաջարկություններ է ներկայացնում պետության կողմից քաղաքացիներին մատուցվող ծառայությունների բարելավման և պարզեցման, այս ոլորտներում գործող նորմատիվ իրավական ակտերի գույքագրման, դասակարգման աշխատանքների, ինչպես նաև կարգավորող իրավական ակտերի կրճատման, պարզեցման, մասնավորապես, դրանցով սահմանված տնտեսապես ոչ արդյունավետ, աշխատատար, ծախսատար և աննպատակահարմար մեխանիզմների կրճատման վերաբերյալ.
5) իրականացնում է կարգավորող օրենսդրական դաշտի արդյունավետ ընթացքի տեսանկյունից նոր կարգավորող օրենսդրական նորմերի ուսումնասիրություն և կարծիք տալիս դրանց սահմանման նպատակահարմարության վերաբերյալ՝ ներկայացնելով դրանց կիրառման արդյունքի ֆինանսական գնահատականը.
6) իր գործառույթների իրականացման ընթացքում ձևավորում է իրավական ակտերի վերաբերյալ առաջարկությունների փաթեթ, անհրաժեշտության դեպքում դրանց հիման վրա մշակում իրավական ակտերի նախագծեր:».
2) որոշման N 2 հավելվածի տեքստը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Վարչապետի աշխատակազմի կառուցվածքում ընդգրկվում են՝
1. Վարչապետը, փոխվարչապետերը, աշխատակազմի ղեկավարը, նրա տեղակալները և օգնականները, վարչապետի խորհրդականները, այդ թվում՝ գլխավոր խորհրդականները, օգնականները, ռեֆերենտները, մամուլի քարտուղարը, ռեֆերենտների խմբի ղեկավարը, արարողակարգի պատասխանատուն
2. Ազգային ժողովի հետ կապերի վարչությունը
3. Արտաքին կապերի վարչությունը
4. Իրավաբանական վարչությունը
5. Ծրագրերի փորձաքննության վարչությունը
6. Կադրերի և անձնակազմի կառավարման վարչությունը
7. Կարգավորման ազդեցության գնահատման վարչությունը
8. Պաշտպանության, անվտանգության և արդարադատության հարցերի վարչությունը
9. Սոցիալական հարցերի վարչությունը
10. Տարածքային զարգացման և շրջակա միջավայրի հարցերի վարչությունը
11. Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը
12. Քաղաքացիների ընդունելության և դիմումների քննարկման վարչությունը
13. Ֆինանսական և հաշվապահական հաշվառման վարչությունը
14. Ֆինանսատնտեսագիտական վարչությունը
15. Գործերի կառավարչությունը
16. Ազգային փոքրամասնությունների և կրոնի հարցերի բաժինը
17. Արարողակարգի բաժինը
18. Արձանագրային բաժինը
19. Առաջին բաժինը
20. Զորահավաքային նախապատրաստության և զորահավաքային ծրագրերի բաժինը
21. Ընդհանուր բաժինը
22. Ներման, քաղաքացիության, պարգևների և կոչումների շնորհման բաժինը
23. Ներքին աուդիտի բաժինը
24. Տեղեկատվական տեխնոլոգիաների և կապի հատուկ համակարգերի բաժինը
25. Հանրային խորհրդի քարտուղարությունը
26. Անվտանգության խորհրդի գրասենյակը
27. Քաղաքացիական ծառայության գրասենյակը
28. Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակը
29. Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը
30. Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակը
31. Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակը:»:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2019 թ. հունիսի 1 Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|