Գլխավոր տեղեկություն
Номер
N 309-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (05.04.2019-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
29.03.2019
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
04.04.2019
Дата вступления в силу
05.04.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

  

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 մարտի 2019 թվականի N 309-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 21-Ի N 703-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հունիսի 21-ի «Ներդրումային ծրագրի շրջանակներում «ՎԱԲԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ապրանքների ներմուծման դեպքում մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը երեք տարի ժամկետով հետաձգելու մասին» N 703-Ա որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները՝

1) որոշման 1-ին կետում «2019 թվականի դեկտեմբերի 20-ը» բառերը փոխարինել «2021 թվականի հունիսի 19-ը» բառերով.

2) որոշման հավելվածը 23-րդ տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողերով՝

      

«

24

5404

Մենաթել՝ հակակարկտային ցանցի հյուսման համար

կգ

1 000 000

1 550 840 000

25

7312

Ոլորված մետաղալար՝ առանց պատվածքի

կգ

500 000

460 382 800

26

3926

Արտադրատեսակներ պլաստմասսայից

կգ

6 700 000

1 473 409 000

27

7312

Ոլորված մետաղալար, մետաղաճոպաններ, մետաղապարաններ, հյուսված քուղեր, առասաններ և նույնանման արտադրատեսակներ սև մետաղներից

կգ

6 750 000

746 130 000

28

7326

Արտադրատեսակներ սև մետաղներից

կգ

855 000

1 383 375 000

29

3923

Պլաստմասսայից կոճեր

կգ

200 000

305 640 000

30

3908

Պոլիամիդներ սկզբնական ձևով

կգ

200 000

1 728 000 000

31

3902

Պոլիպրոպիլեն սկզբնական ձևով

կգ

200 000

1 440 000 000

».

          

3) հավելվածի «Ընդամենը» պարբերության մեջ «229,176,850» թիվը փոխարինել «9,316,953,650» թվով։

          

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

   

2019 թ. ապրիլի 4

Երևան