Գլխավոր տեղեկություն
Номер
N 366-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (10.04.2019-16.04.2019)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
09.04.2019
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
09.04.2019
Дата вступления в силу
10.04.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

9 ապրիլի 2019 թվականի N 366-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝

1. 2019 թվականի ապրիլի 10-11-ը Ֆրանսիայի Հանրապետություն (Ստրասբուրգ) գործուղել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակություն՝ համաձայն հավելվածի։

2. Սույն որոշման 1-ին կետում նշվող գործուղման մեջ գտնվելու ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության վարչապետի պարտականությունների կատարումը դնել Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանի վրա:

3. Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության՝ Ֆրանսիայի Հանրապետություն (Ստրասբուրգ) գործուղման հետ կապված ծախսերը, այդ թվում՝ Զվարթնոց միջազգային օդանավակայանի պաշտոնական պատվիրակությունների սպասարկման սրահի հետ կապված ծախսերը, համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի, կատարել՝

1) Նիկոլ Փաշինյանինը, Վլադիմիր Կարապետյանինը, Ծովինար Համբարձումյանինը, Մանվել Ավետիսյանինը, Վերգինե Ասլանյանինը, Տիգրան Մեհրաբյանինը, Կարեն Ազատյանինը, Արման Շահինյանինը, ինչպես նաև ներկայացուցչական, ցուցահանդեսի ցուցանմուշների տեղափոխման, փոխադրամիջոցների վարձակալման և հուշանվերների ձեռքբերման հետ կապված ծախսերը՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

2) Զոհրաբ Մնացականյանինը և Վահե Հակոբյանինը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

3) Գևորգ Մովսեսյանինը, Ղազար Ղազարյանինը, Հովհաննես Վարդանյանինը, Կարեն Վանյանինը, Գոռ Թումասյանինը և Արման Սեդրակյանինը՝ պետական պահպանության ծառայության միջոցների հաշվին.

4) զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների գիշերավարձը և օդանավակայանում սպասարկման ծախսերը՝ Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին՝ համաձայն Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ներկայացրած հաշվետվության:

4. Ընդունել ի գիտություն, որ զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների օրապահիկի ծախսերը կատարվելու են համապատասխան գործուղող կազմակերպությունների միջոցների հաշվին:

5. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարին՝ կազմակերպել հատուկ ինքնաթիռի չվերթ՝ 2019 թվականի ապրիլի 10-ին՝ Երևան-Ստրասբուրգ և ապրիլի 11-ին՝ Ստրասբուրգ - Երևան երթուղով:

6. Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահին՝ աջակցել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին սույն որոշման 5-րդ կետում նշված չվերթների կազմակերպման հարցում:

7. Հատուկ ինքնաթիռի չվերթի կազմակերպման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին։

   

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

     

2019 թ. ապրիլի 9

Երևան

   

      

Հավելված

ՀՀ վարչապետի 2019 թ.

ապրիլի 9-ի N 366-Ա

որոշման

      

Կ Ա Զ Մ

 

2019 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 10-11-Ը ՖՐԱՆՍԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՄԵԿՆՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ կառավարական ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

   

Պաշտոնական պատվիրակություն

Ն. Փաշինյան

- ՀՀ վարչապետ

Զ. Մնացականյան

- ՀՀ արտաքին գործերի նախարար

Վ. Կարապետյան

- ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար

Ծ. Համբարձումյան

- ՀՀ վարչապետի աշխատակազմի արտաքին կապերի
վարչության պետ

Մ. Ավետիսյան

- ՀՀ վարչապետի աշխատակազմի արարողակարգի
բաժնի պետ (04.04.2019 թ.- 11.04.2019 թ.)

Վ. Ասլանյան

- ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության
 և հասարակայնության հետ կապերի վարչության
գլխավոր մասնագետ

Վ. Հակոբյան

- ՀՀ արտաքին գործերի նախարարության հյուպատոսական վարչության
արտոնագրային բաժնի 3-րդ քարտուղար

Տ. Մեհրաբյան

- ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի վարչության գլխավոր
մասնագետ (04.04.2019 թ. – 11.04.2019 թ.)

Ա. Շահինյան

- ՀՀ վարչապետի աշխատակազմի գլխավոր օպերատոր

Կ. Ազատյան

- ՀՀ վարչապետի աշխատակազմի գլխավոր օպերատոր

   

Անվտանգություն

 

Գ. Մովսեսյան

- ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող

Ղ. Ղազարյան

- ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող

Հ. Վարդանյան

- ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող
(07.04.2019 թ.- 11.04.2019 թ.)

Կ. Վանյան

- ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող

Ա. Սեդրակյան

- ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող

Գ. Թումասյան

- ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող
(07.04.2019 թ.-11.04.2019 թ.)

   

Զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներ

Ա. Մուրադյան

- Հայաստանի հանրային հեռուստաընկերության 
 թղթակից (համաձայնությամբ)

Վ. Պետրոսյան

- Հայաստանի հանրային հեռուստաընկերության 
 օպերատոր (համաձայնությամբ)

Դ. Սարգսյան

- «Արմենիա» հեռուստաընկերության թղթակից
 (համաձայնությամբ)

Ա. Սուքիասյան

- «Շանթ» հեռուստաընկերության թղթակից
 (համաձայնությամբ)

Ա. Գզիրյան

- «Արմենպրես» լրատվական գործակալության թղթակից
(համաձայնությամբ)

Հ. Ասլանյան

- «Թերթ Էյ Էմ» լրատվական կայքի թղթակից
 (համաձայնությամբ)

Կ. Ասլանյան

- «Ազատություն» ռադիոկայանի թղթակից
 (համաձայնությամբ)

Ս. Պապյան

- «Առաջին էյ էմ» լրատվական կայքի թղթակից 
 (համաձայնությամբ)

  

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան