Գլխավոր տեղեկություն
Номер
N 388-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (11.04.2019-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
10.04.2019
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
10.04.2019
Дата вступления в силу
11.04.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

10 ապրիլի 2019 թվականի N 388-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՌՈՒՍԱՍՏԱՆՅԱՆ ՌԱԶՄԱԿԱՅԱՆԻ ՏԵՂԱԿԱՅՄԱՆ ԵՎ ԳՈՐԾԱՌՆՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀՈՂԱՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՈՒ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՓՈԽԱՆՑՄԱՆ ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 12-ՐԴ ՆԻՍՏԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝ 2019 թվականի ապրիլի 10-13-ը Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսաստանյան ռազմակայանի տեղակայման և գործառնման նպատակով հողատարածքների ու անշարժ գույքի փոխանցման հայ-ռուսական միջպետական հանձնաժողովի 12-րդ նիստը Երևանում անցկացնելու կապակցությամբ՝

1. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին՝

1) ապահովել հյուրերի` Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ընթացքում միջոցառումների իրականացումն ըստ արարողակարգի.

2) ապահովել հյուրերի սպասարկումը «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի պաշտոնական պատվիրակությունների սրահում:

2. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին՝

1) հյուրերի սպասարկման համար հատկացնել անհրաժեշտ թվով ներկայացուցչական ավտոմեքենաներ, 1 ավտոբուս և 1 միկրոավտոբուս.

2) պատվիրակության անդամներին տեղավորել հյուրանոցում և ապահովել նրանց սնունդը, ինչպես նաև նիստերի անցկացման համար հատկացնել համապատասխան տեխնիկական սարքավորումներով հագեցված դահլիճ։

3. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին՝ հատկացնել ճանապարհային ոստիկանության երկու ուղեկցող անձնակազմ:

4. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղարին, Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարին, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին, Հայաստանի Հանրապետության քաղաքաշինական կոմիտեի նախագահին, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենին, Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետին, Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետին, Հայաստանի Հանրապետության կառավարությանը ենթակա անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավարին և առաջարկել Երևանի քաղաքապետին՝ ապահովել ներկայացուցիչների մասնակցությունը հայ-ռուսական միջպետական հանձնաժողովի 12-րդ նիստի աշխատանքներին:

5. Հայ-ռուսական միջպետական հանձնաժողովի 12-րդ նիստի անցկացման ծախսերը կկատարվեն Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը հատկացված միջոցների ներկայացուցչական ծախսերի հաշվին:

      

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

    

2019 թ. ապրիլի 10

Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան