Գլխավոր տեղեկություն
Номер
N 438-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (03.05.2019-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2019.05.02/28(1481).1 Հոդ.341.1
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
11.04.2019
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
25.04.2019
Дата вступления в силу
03.05.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

11 ապրիլի 2019 թվականի N 438-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 29-Ի N 153 ՈՒ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 15-Ի N 253-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 15-Ի N 383-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 37-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի մայիսի 29-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության լիազոր օդերևութաբանական մարմին համարելու մասին» N 153 որոշման վերնագրում և 1-ին կետում «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությունը» բառերով։

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի փետրվարի 15-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի օդերևութաբանական ապահովման կանոնակարգը հաստատելու մասին» N 383-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝

1) 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4. Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիական ավիացիայի օդերևութաբանական ապահովման գործառույթների իրականացումն ապահովող մարմիններն են տեխնիկական կարգավորման լիազորված մարմինը՝ Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության քաղաքացիական ավիացիայի կոմիտեն (այսուհետ՝ տեխնիկական կարգավորման լիազորված մարմին) և օդերևութաբանական բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը՝ Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությունը (այսուհետ՝ օդերևութաբանական լիազոր մարմին):».

2) 5-րդ կետի 7-րդ ենթակետում «օդերևութաբանական լիազոր մարմնի» բառերը փոխարինել «տեխնիկական կարգավորման լիազորված մարմնի» բառերով.

3) 8-րդ կետն «օդերևութաբանական լիազոր մարմինը» բառերից հետո լրացնել «տեխնիկական կարգավորման լիազորված մարմնի հետ համատեղ» բառերով.

4) հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 10.1-ին կետով.

«10.1. Դեպի Հայաստանի Հանրապետություն, Հայաստանի Հանրապետությունից դուրս և Հայաստանի Հանրապետության տարածքում օդային փոխադրումներ իրականացնող օդանավ շահագործողներին (կանոնավոր, ոչ կանոնավոր և մեկանգամյա) օդերևութաբանական տեղեկատվության տրամադրումը վճարովի է՝ բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերի: Օդերևութաբանական մարմնի և կանոնավոր օդային փոխադրումներ իրականացնող օդանավ շահագործողների միջև օդերևութաբանական վճարովի տեղեկատվության տրամադրման նպատակով կնքվում են պայմանագրեր։».

5) 52-րդ կետի 4-րդ ենթակետն «օդերևութաբանական լիազոր մարմնի կողմից» բառերից հետո լրացնել «, տեխնիկական կարգավորման լիազորված մարմնի ու» բառերով.

6) 184-րդ կետի 3-րդ ենթակետի «զ» պարբերությունն «օդերևութաբանական լիազոր մարմնի» բառերից հետո լրացնել «, տեխնիկական կարգավորման լիազորված մարմնի» բառերով.

7) 267-րդ կետն «օդերևութաբանական լիազոր մարմինը» բառերից հետո լրացնել «, տեխնիկական կարգավորման լիազորված մարմնի հետ» բառերով:

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի մարտի 15-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ կատարելու, «Հայաերոնավիգացիա» և «Զվարթնոց» ավիաօդերևութաբանական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունները միացման ձևով վերակազմակերպելու մասին» N 253-Ն որոշման 5-րդ, 6-րդ, 7-րդ և 8-րդ կետերը։

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ
 

Ն. Փաշինյան

2019 թ. ապրիլի 25

Երևան