ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 մայիսի 2019 թվականի N 260-Ա
«ՏԱՇԻՐ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՏԱՇԻՐ ՔԱՂԱՔԻ ԴԵՄԻՐՃՅԱՆ ՓՈՂՈՑԻ ՀԱՐԱԿԻՑ ՏԱՐԱԾՔԻ ԿԱՆԱՉԱՊԱՏՈՒՄ ԵՎ ԲԱՐԵԿԱՐԳՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Տաշիր» բարեգործական հիմնադրամի կողմից (ՀՀ, ք. Տաշիր, Ջահուկյան 10, ՀՎՀՀ՝ 07203481) իրականացվող` 65,000,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Տաշիր քաղաքի Դեմիրճյան փողոցի հարակից տարածքի կանաչապատում և բարեկարգում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ «Տաշիր» բարեգործական հիմնադրամի (ՀՎՀՀ՝ 07203481) կողմից «Արարատցեմենտ» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ` 04000255) 2019 թվականի մարտի 14-ին կնքված N 11-L պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է պորտլանդցեմենտի ձեռքբերում` 2,200,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Ավինյան |
2019 թ. մայիսի 23 Երևան |
Հավելված ՀՀ փոխվարչապետի 2019 թ.մայիսի 23-ի N 260-Ա որոշման |
Ծ Ր Ա Գ Ի Ր
«ՏԱՇԻՐ ՔԱՂԱՔԻ ԴԵՄԻՐՃՅԱՆ ՓՈՂՈՑԻ ՀԱՐԱԿԻՑ ՏԱՐԱԾՔԻ ԿԱՆԱՉԱՊԱՏՈՒՄ ԵՎ ԲԱՐԵԿԱՐԳՈՒՄ»
1. |
Ծրագրի նպատակը |
Տաշիր քաղաքի Դեմիրճյան փողոցի հարակից տարածքի կանաչապատման և բարեկարգման աշխատանքների իրականացումը պայմանավորված է առկա անցուղիների կիսաքանդ վիճակով և քաղաքի գլխավոր փողոցի հարակից տարածքը ավելի բարեկարգ դարձնելու անհրաժեշտությամբ: |
2. |
Ծրագրի նպատակը |
Օրենքով սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի և այլ պարտադիր վճարների գծով արտոնություններից |
3. |
Բարեգործը |
«Տաշիր» բարեգործական հիմնադրամ (ՀՀ, ք. Տաշիր, Ջահուկյան 10, ՀՎՀՀ՝ 07203481) |
4. |
Ծրագրի կատարողը |
«Տաշիր» բարեգործական հիմնադրամ (ՀՀ, ք. Տաշիր, Ջահուկյան 10, ՀՎՀՀ՝ 07203481) |
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
Հայաստանի Հանրապետություն, Լոռու մարզ, ք. Տաշիր, քաղաքաշինության բնագավառ |
6. |
Ծրագրի բյուջեն |
65,000,000 դրամ |
7. |
Բարեգործություն ստացողը |
ՀՀ Լոռու մարզ, ք. Տաշիրի քաղաքային համայնքը |
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
2019 թվականի մայիսի 1-ից մինչև 2019 թվականի դեկտեմբերի 30-ը |
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
Տաշիր քաղաքի Դեմիրճյան փողոցի հարակից տարածքի 1500 ք. մ քայլուղիների բարեկարգման և արտաքին լուսավորության աշխատանքներ` 42,000,000 դրամ |
10. |
Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, |
Ակնկալվում են ծառայությունների մատուցման, Հայաստանի Հանրապետության տարածքում շինարարական նյութերի և ապրանքների ձեռքբերման դիմաց հարկային արտոնություններ: |
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը |
Կազմակերպական ծախսեր չեն նախատեսվում: |
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ |
ՀՀ Լոռու մարզ, Տաշիր քաղաքի համայնքապետարան |
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով` հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կողմից, ինչպես նաև ՀՀ կառավարության 2013 թ. հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված՝ բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով տեղեկատվություն կներկայացվի լիազորված մարմին: |
Հայաստանի Հանրապետության |
Տ. Ավինյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|