Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 181
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (19.12.2017-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Принят
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Дата принятия
19.12.2017
Подписан
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Дата подписания
19.12.2017

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

19 դեկտեմբերի 2017 թվականի

թիվ 181

քաղ. Մոսկվա

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ԵՎ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ՝ ԱՅՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՈՒ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՄ ՔՐԵԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՎԱՐՉԱԿԱՆ ԵՎ ՔՐԵԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՆԱԽԱՏԵՍՈՂ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՑԱՆԿԻ ՄԱՍԻՆ, ՈՐՈՆՔ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼԸ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՄԲ ՍԱՀՄԱՆՎԱԾ Է ՈՐՊԵՍ ԼԻԱԶՈՐՎԱԾ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՕՊԵՐԱՏՈՐՆԵՐԻ ՌԵԵՍՏՐՈՒՄ ԸՆԴԳՐԿԵԼԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՀԻՄՔ

 

Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 433-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Հաստատել կից ներկայացվող՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների վարչական և քրեական օրենսդրության՝ այն վարչական իրավախախտումների ու հանցագործությունների կամ քրեական իրավախախտումների համար վարչական և քրեական պատասխանատվություն նախատեսող հոդվածների ընդհանուր ցանկի ձևավորման և վարման կարգը, որոնք կատարելու համար պատասխանատվության ենթարկելը անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված է որպես լիազորված տնտեսական օպերատորների ռեեստրում ընդգրկելը մերժելու հիմք։

2. Սահմանել, որ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների վարչական և քրեական օրենսդրության՝ այն վարչական իրավախախտումների ու հանցագործությունների կամ քրեական իրավախախտումների համար վարչական և քրեական պատասխանատվություն նախատեսող հոդվածների ընդհանուր ցանկի տեղեկատվությունը, որոնք կատարելու համար պատասխանատվության ենթարկելը անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված է որպես լիազորված տնտեսական օպերատորների ռեեստրում ընդգրկելը մերժելու հիմք, օգտագործվում է նշված ռեեստրում ընդգրկելու պայմանների՝ լիազորված տնտեսական օպերատորների ռեեստրում ընդգրկվելուն հավակնող իրավաբանական անձի կողմից պահպանումը ստուգելիս։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո, սակայն 2017 թվականի ապրիլի 11-ի՝ «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» պայմանագիրն ուժի մեջ մտնելու օրվանից ոչ շուտ:

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝

Տ. Սարգսյան

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Եվրասիական տնտեսական

 հանձնաժողովի կոլեգիայի

դեկտեմբերի 19-ի թիվ 181 որոշմամբ

 
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: