Գլխավոր տեղեկություն
Номер
N 392-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (26.04.2019-26.12.2019)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2019.04.25/26(1479).1 Հոդ.323.12
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
11.04.2019
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
16.04.2019
Дата вступления в силу
26.04.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

11 ապրիլի 2019 թվականի N 392-Ն

 

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Մարդու իրավունքների եվրոպական դատարանի «Մհեր Ալիխանյանն ընդդեմ Հայաստանի» գործով (թիվ 4413/10 գանգատ) 2019 թվականի փետրվարի 14-ի վճռի պահանջները կատարելու նպատակով՝ Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով նախատեսված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կառավարման մարմինների գործունեության հետևանքով առաջացած վնասվածքների կամ վնասների վերականգնում» հոդվածով) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը 2019 թվականի առաջին կիսամյակում հատկացնել 5,200 (հինգ հազար երկու հարյուր) եվրոյին համարժեք դրամ` վճռով սահմանված արդարացի հատուցման համար:

2. «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի N 2 աղյուսակում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1515-Ն որոշման NN 3 և 4 հավելվածներում, N 5 հավելվածի N 1 աղյուսակում, N 11 հավելվածի NN 11.10 և 11.52 աղյուսակներում և N 11.1 հավելվածի NN 11.1.10 և 11.1.66 աղյուսակներում կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն NN 1, 2, 3 և 4 հավելվածների:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան


 2019 թ. ապրիլի 16
Երևան

 

 

Հավելված N 1

 ՀՀ կառավարության 2019 թվականի

ապրիլի 11-ի N 392-Ն որոշման

 

 

Հավելված N 2

 ՀՀ կառավարության 2019 թվականի

ապրիլի 11-ի N 392-Ն որոշման

 

 

Հավելված N 3

 ՀՀ կառավարության 2019 թվականի

ապրիլի 11-ի N 392-Ն որոշման

 

 

Հավելված N 4

 ՀՀ կառավարության 2019 թվականի

ապրիլի 11-ի N 392-Ն որոշման