Գլխավոր տեղեկություն
Номер
N 92-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (08.03.2019-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ փոխվարչապետ
Дата принятия
07.03.2019
Подписан
ՀՀ փոխվարչապետ
Дата подписания
07.03.2019
Дата вступления в силу
08.03.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

         

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

       

7 մարտի 2019 թվականի N 92-Ա

      

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 18-Ի N Մ-170-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՆՈՒՅՆ ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔԻ ՄԱՍԻՆ

       

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի 2016 թվականի մարտի 18-ի «Հայաստանի ամերիկյան համալսարան» հիմնադրամի կողմից իրականացվող «Նորարարության և տեխնոլոգիաների ինկուբացիոն կենտրոնի հիմնադրում» ծրագրի մասին» N Մ-170-Ա որոշմամբ հաստատված ծրագիրը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ «Հայաստանի ամերիկյան համալսարան» հիմնադրամի (ՀՎՀՀ` 01511187) կողմից «Սմարթլայն» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 01548908) 2018 թվականի դեկտեմբերի 10-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 10 մետաղական դարակաշարի ձեռքբերում՝ 2,083,250 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:

          

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Ավինյան

 

2019 թ. մարտի 7

Երևան

         

        

Հավելված

ՀՀ փոխվարչապետի 2019 թ.

մարտի 7-ի N 92 -Ա

որոշման

           

Ծ Ր Ա Գ Ի Ր

       

«ՆՈՐԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԻՆԿՈՒԲԱՑԻՈՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՀԻՄՆԱԴՐՈՒՄ»

          

1.

Ծրագրի նպատակը

Խթանել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում նորարար գաղափարների զարգացումը և ձեռնարկությունների հիմնադրումը Հայաստանի ամերիկյան համալսարանում (ՀԱՀ) նորարարության և տեխնոլոգիաների ինկուբացիոն կենտրոնի հիմնադրման միջոցով

2.

Ծրագրի բարեգործական որակման նպատակը

Ծրագրի շրջանակներում, ՀՀ օրենքով սահմանված կարգով, օգտվել ՀՀ հարկերի, տուրքերի և պարտադիր վճարների գծով արտոնություններից

3.

Բարեգործ

Սառա Չիթչյան

Բնակության վայր՝ Ն.Վիստա փողոց 344, CA 90036, Լոս Անջելես, ԱՄՆ

Անձնագրի համար՝ 500531635, տրվել է՝ 10.07.2006-ին, ԱՄՆ

4.

Ծրագիրը կատարողը

«Հայաստանի ամերիկյան համալսարան (ՀԱՀ)» հիմնադրամ

Մարշալ Բաղրամյան պողոտա 40

Երևան, 0019

Հայաստանի Հանրապետություն

ՀՎՀՀ՝ 01511187

5.

Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը

Հայաստանի ամերիկյան համալսարան, Մ. Բաղրամյան պողոտա 40, Երևան

Կրթական

6.

Ծրագրի բյուջեն

150,000,000 (հարյուր հիսուն միլիոն) դրամ

2016 թ.՝ 121,924,375 դրամ (անհատ բարերար)

2017 թ.՝ 6,432,803 դրամ (անհատ բարերար)

2018 թ.՝ 12,220,987 դրամ (անհատ բարերար)

2019 թ.՝ 9,421,835 դրամ (անհատ բարերար)

7.

Բարեգործություն ստացողը

Հայաստանի ամերիկյան համալսարանը և համալսարանի ուսումնական ծրագրերում որպես մասնակից ներգրավված ուսանողներն ու շրջանավարտները.

●  Գործարարություն

●  Անգլերեն և հաղորդակցություն

●  Համակարգչային գիտություն

●  Ճարտարագիտություն

●  Տվյալագիտություն

●  Ռազմավարական կառավարում

●  Տնտեսագիտություն

●  Գործարար կառավարում

●  Համակարգչի և տեղեկույթի գիտություն

●  Արդյունաբերական ճարտարագիտություն և համակարգերի կառավարում

●  Իրավագիտություն

●  Անգլերենի ուսուցումը որպես օտար լեզու

●  Քաղաքագիտություն և միջազգային հարաբերություններ

●  Հանրային առողջապահություն

ՀԱՀ-ի դասախոսական կազմը կհամագործակցի երիտասարդների հետ նոր գաղափարների մշակման և զարգացման ուղղությամբ:

Կենտրոնից ազատ և անվճար օգտվելու հնարավորություն կունենան նաև այլ բուհերի ուսանողները (այդ թվում նաև ՀՀ մյուս մարզերից) և ավագ դպրոցի աշակերտները, որոնք ունեն նորարարական գաղափարներ և ցանկանում են զարգացնել դրանք:

Կենտրոնի կողմից առաջարկվող միջոցառումների և կենտրոնից օգտվելու հնարավորությունների վերաբերյալ տեղեկությունները կուղարկվեն գործընկերներին և կտարածվեն ՀԱՀ բոլոր էլեկտրոնային տեղեկատվական գործիքների (վեբկայք՝ www.aua.am, սոցիալական ցանցերի էջեր՝ https://www.facebook.com/AUArmenia, https://twitter.com/auanewsroom, https://www.instagram.com/aua_insta/) և ՀԱՀ լրատուի միջոցով:

Կենտրոնից կօգտվեն տարեկան 1800 և ավելի ուսանողներ և շրջանավարտներ ինչպես Հայաստանի ամերիկյան համալսարանից, այնպես էլ այլ բուհերից և կազմակերպություններից՝ հաշվի առնելով, որ մուտքն ազատ է լինելու բոլորի համար:

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

1 մարտի 2016 թ. – 31 դեկտեմբերի 2019 թ.

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

Ծրագիրը կիրականացվի հետևյալ փուլերով`

       

1) 01.03.2016 թ.– 30.03.2016 թ.

Կենտրոնի համար նախատեսված անհրաժեշտ գույքի ցանկի պատրաստում, շուկայի ուսումնասիրություն ՀԱՀ գնումների բաժնի աշխատակիցների և հիմնադրվող կենտրոնի տնօրենի կողմից:

       

2) 01.03.2016 թ.-30.04.2016 թ.

Համակարգիչների և հատուկ ուսումնական տեխնիկայի և կահույքի ձեռքբերում և ներմուծում՝ 29,318,779 դրամ:

Խմբային զուգահեռ ուսուցման նորարար կենտրոնի տեխնիկան և կահույքը ՀԱՀ-ը ձեռք է բերելու SteelCase S.A. ընկերության կողմից և ներմուծելու է Հայաստան Ֆրանսիայից:

Համակարգիչները ձեռք են բերվելու HP ընկերության կողմից և Հայաստան են ներմուծվելու ԱՄՆ-ից:

Ներմուծված սարքավորումների և կահույքի միջոցով կշահագործվի կենտրոնի տարածքի մի մասը, իսկ մյուս մասի համար սարքավորումներ ձեռք կբերվեն ծրագրի հաջորդ տարիների ընթացքում:

       

3) 01.03.2016 թ.-31.12.2016 թ.

Կենտրոնի տեխնիկական բազայի համալրման նպատակով համակարգիչների, սարքավորումների և կահույքի ձեռքբերում և ներմուծում՝ 92,605,596 դրամ արժողությամբ:

      

4) 01.05.2016 թ.-31.05.2016 թ.

Կենտրոնի գույքի տեղադրում ՀԱՀ մասնագետների և տեխնիկական աշխատակազմի կողմից: Փոխադրման և տեղադրման գործողությունները կավարտվեն մինչև 2016 թ. հունիսը:

      

5) 01.06.2016 թ.-30.06.2016 թ.

Կենտրոնի բացման արարողության կազմակերպում և իրականացում՝ ՀԱՀ հիմնադրման 25-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում:

Միջոցառումները կիրականացվեն ՀԱՀ վարչական աշխատակազմի և 25-ամյակի տոնակատարությունների կազմակերպչական կոմիտեի կողմից: Կազմակերպված միջոցառումների համար նախատեսված բոլոր ծախսերը կիրականացվեն ՀԱՀ կողմից:

Ներմուծված սարքավորումների և կահույքի միջոցով կշահագործվի կենտրոնի տարածքի մի մասը, իսկ մյուս մասի համար սարքավորումներ ձեռք կբերվեն ծրագրի հաջորդ տարիների ընթացքում:

     

6) 01.01.2017 թ.-31.12.2017 թ.

Կենտրոնի տեխնիկական բազայի համալրման նպատակով համակարգիչների, սարքավորումների և կահույքի ձեռքբերում և ներմուծում՝ 6,432,803 դրամ արժողությամբ:

     

7) 01.01.2018 թ.-31.12.2018 թ.

Կենտրոնի տեխնիկական բազայի համալրման նպատակով համակարգիչների, սարքավորումների և կահույքի ձեռքբերում և ներմուծում՝ 12,220,987 դրամ արժողությամբ:

     

8) 01.02.2019 թ.-31.12.2019 թ.

Կենտրոնի տեխնիկական բազայի համալրման նպատակով համակարգիչների, սարքավորումների և կահույքի ձեռքբերում և ներմուծում՝ 9,421,835 դրամ արժողությամբ:

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

1. Համակարգիչների ձեռքբերում և ներմուծում (1 HP մոնիտոր, 3 համակարգիչներ և 26 բոլորը մեկում համակարգիչ) HP ընկերության կողմից - 11,768,775 (2016 թ. մարտ-ապրիլ)

      

2. Խմբային զուգահեռ ուսուցման նորարար կենտրոնի ձեռքբերում և ներմուծում SteelCase S.A. ընկերության կողմից - 17,550,004 (2016 թ. մարտ-ապրիլ)

       

3. Կահույքի նախագծում և պատրաստում - 15,212,000 (2016 թ. մարտ-մայիս)

   

4. 134 համակարգիչների և 2 բազմաֆունկցիոնալ տպիչ սարքերի ներմուծում - 63,899,404 (2016 թ. հոկտեմբեր-դեկտեմբեր)

 

5. Սարքավորումների և կահույքի ձեռքբերում - 9,306,192 (2016 թ. հոկտեմբեր-դեկտեմբեր)

      

6. Կահույքի ձեռքբերում - 4,188,000 (2016 թ. մարտ-դեկտեմբեր

   

7. Համակարգիչների և սարքավորումների ձեռքբերում և ներմուծում արտերկրից-5,927,000 (2017 թ. հունվար-դեկտեմբեր

   

8. Կահույքի նախագծում և պատրաստում - 505,803 (2017 թ. հունվար-դեկտեմբեր)

      

9. Համակարգիչների և սարքավորումների ձեռքբերում և ներմուծում արտերկրից -12,220,987 (2018 թ. հունվար-դեկտեմբեր

   

10. Կահույքի նախագծում և պատրաստում - 2,083,250 (2018 թ. հունվար-դեկտեմբեր)

    

11. Սարքավորումների, համակարգիչների և կահույքի ձեռքբերում - 7,338,585 (2019 թ. հունվար-դեկտեմբեր)

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսեր

Կազմակերպական ծախսեր նախատեսված չեն:

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ

Բարեգործական ծրագրերի համակարգման խորհրդակցական հանձնաժողով,
ՀՀ կրթության և գիտության նախարարություն

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրություն

ՀՀ կառավարության 2003 թ. հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված՝ բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով հաշվետվությունների ներկայացում լիազորված մարմնին:

   

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Ավինյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան