Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 33-Ն
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (13.06.2019-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2019.06.03/14(650) Հոդ.132
Принят
Վիճակագրության պետական խորհուրդ
Дата принятия
24.05.2019
Подписан
Վիճակագրության պետական խորհրդի նախագահ
Дата подписания
24.05.2019
Дата вступления в силу
13.06.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

24 մայիսի 2019 թ.

թիվ 33-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 30-Ի ԹԻՎ 70-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պաշտոնական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների դրույթներով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է՝

1. Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2018 թվականի նոյեմբերի 30-ի «2019 թվականի վիճակագրական ծրագիրը հաստատելու մասին» թիվ 70-Ն որոշմամբ հաստատված հավելվածներում կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) ուժը կորցրած ճանաչել հավելված 1-ի «4.1 ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՈՒՄ ԵՎ ՆԵՐՄՈՒԾՈՒՄ» բաժնի 6-րդ և 21-րդ կետերը, ինչպես նաև 3-րդ կետից «ըստ մարզերի,» բառերը հանել.

2) հավելված 6-ի «ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ» բաժնի «ՎՃԱՐԱՅԻՆ ՀԱՇՎԵԿՇԻՌ ԵՎ ԱՐՏԱՔԻՆ ԱՌԵՎՏՈՒՐ» տողից հանել «մարզի ծածկագիրը» բառերը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Նախագահ

Ս. Մնացականյան