Գլխավոր տեղեկություն
Номер
N 89-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (02.03.2019-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ փոխվարչապետ
Дата принятия
01.03.2019
Подписан
ՀՀ փոխվարչապետ
Дата подписания
01.03.2019
Дата вступления в силу
02.03.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

1 մարտի 2019 թվականի N 89-Ա

 

«ԱՐՄԵՆԻԱՆ ԼԱՅԹՀԱՈՒՍ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ՝ «ՊՆԱԿ ՄԸ ԿԵՐԱԿՈՒՐ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը՝

1. Բարեգործական որակել «Արմենիան Լայթհաուս» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող` 90,000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ «Պնակ մը կերակուր» ծրագիրը` համաձայն հավելվածի:

2. «Արմենիան Լայթհաուս» բարեգործական հիմնադրամին` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների մասին, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

   

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Ավինյան

 

2019 թ. մարտի 1

Երևան

     

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի 2019 թ.

 մարտի 1-ի N 89-Ա որոշման

 

ԾՐԱԳԻՐ

 

«ՊՆԱԿ ՄԸ ԿԵՐԱԿՈՒՐ»

     

1.

Ծրագրի նպատակը

Ցուցաբերել սոցիալական և հոգևոր աջակցություն Արմավիրի մարզի 4 գյուղերի և Վաղարշապատ քաղաքի սոցիալապես անապահով միայնակ մեծահասակներին:

2.

Ծրագիր բարեգործական որակելու նպատակը

Ծրագրի շրջանակներում, ՀՀ օրենքով սահմանված կարգով, նախատեսվում է օգտվել ՀՀ հարկերի, տուրքերի և պարտադիր վճարների գծով արտոնություններից:

3.

Բարեգործը

ԱՄՆ քաղաքացիներ, Կալիֆոռնիա նահանգի Սիլ Բիչ քաղաքի բնակիչներ, ամերիկահայ բարեգործներ տեր և տիկին Ղազարյանները և նրանց ընտանիքը

Սեթա - Յունիս Ղազարյան Ենովքի (անձնագրի N AA0002802, տրված է 21.10.2013 թ. 02-ի կողմից)

Զուրաբ-Բարսեղ Ղազարյան Բարսեղի (անձնագրի N AA0002801, տրված է 21.10.2013 թ. 02-ի կողմից)

4.

Ծրագիրը կատարողը

«Արմենիան Լայթհաուս» բարեգործական հիմնադրամ, իրավաբանական հասցե՝ ք. Երևան, Չարենցի 58-5, գործող հասցե՝ ՀՀ Արմավիրի մարզ, գյուղ Պտղունք, Վարդանանց 1,

հեռ.՝ 043 500 503, 0 դրամ սակագնով թեժ գիծ՝ 20-80, ՀՎՀՀ 01557357

5.

Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը

ՀՀ Արմավիրի մարզ, Պտղունք գյուղ, Վարդանանց 1, բնագավառը՝ սոցիալական

6.

Ծրագրի բյուջեն

$90000 իննսուն հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամ (տարեկան $18000)

7.

Բարեգործություն ստացողը

ՀՀ Արմավիրի մարզի 4 գյուղերի (Փարաքար, Արևաշատ, Մուսալեռ, Պտղունք) և Վաղարշապատ քաղաքի սոցիալապես անապահով մեծահասակները (36 հոգի)

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

2019 թ. հունվարի 1-ից մինչև 2023 թ. դեկտեմբերի 31-ը

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

Արմավիրի մարզի Պտղունք գյուղում, Վարդանանց 1 հասցեում գործում է «Պնակ Մը Կերակուր» ծրագիրը, որի շրջանակում սոցիալապես անապահով միայնակ մեծահասակներին տրամադրվում է՝

1. հյուրասիրություն (լիարժեք սնունդ)՝ շաբաթական 2 անգամ $60000 (տարեկան՝ $12000).

2. նյութական օգնություն ՝ հագուստ, կոշիկ, կենցաղային պարագաներ $25000 (տարեկան՝ $5000).

3. միայնակ մեծահասակների տեղափոխում Արմավիրի մարզի Պտղունք գյուղ և հակառակը. անվճար իրականացվում է հիմնադրամի մեքենայով.

4. Աստվածաշնչի սերտողություն (Փարաքարի Սուրբ Աստվածածին եկեղեցու քահանայի մասնակցությամբ. անվճար).

5. ավտոմեքենայի շահագործման ծախս՝ $5000 (հինգ հազար) ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ (տարեկան՝ $1000):

Վերոնշյալ միջոցառումներն իրականացվելու են 2019 թ. հունվարի 1-ից մինչև 2023 թ. դեկտեմբերի 31-ը:

10.

Ձեռք բերվող (ներմուծվող)
ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

2019 թ. հունվարի 1-ից մինչև 2023 թ. դեկտեմբերի 31-ը ծրագիրն իրականացնելու համար նախատեսվում է՝

1. սննդի ձեռքբերում ՀՀ տարածքում՝ $60000 (վաթսուն հազար) ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ (տարեկան՝ 12000)

2. հագուստ, կոշիկ, կենցաղային պարագաներ՝ $25000 (քսանհինգ հազար) ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ (տարեկան՝ $5000) (ներմուծում արտերկրից)

3. Ավտոմեքենայի շահագործման ծախս՝ $5000 (հինգ հազար) ԱՄՆ դոլարին համարժեք դրամ (տարեկան՝ $1000)

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսեր

2019 թ. հունվարի 1-ից մինչև 2023 թ. դեկտեմբերի 31-ը կազմակերպական ծախսերը կազմում են՝

1. ավտոմեքենայի շահագործման ծախս $5000 (հինգ հազար) ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ (տարեկան՝ $1000)

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ

Բարեգործական ծրագրերի համակարգման խորհրդակցական հանձնաժողով

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

Սոցիալական աջակցության տարածքային մարմիններ

Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններ

Սփյուռքահայեր, անհատ բարեգործներ

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

Հոգաբարձուների խորհրդին հաշվետվությունների ներկայացում՝ ծրագրերի իրականացման վերաբերյալ.

ՀՀ կառավարության 2003 թ. հունվարի 16-ին N 66 - Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի

25-րդ կետով սահմանված կարգով հաշվետվությունների ներկայացում՝ լիազորված մարմնին:

       

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Ավինյան