Գլխավոր տեղեկություն
Номер
N 86-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (02.03.2019-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ փոխվարչապետ
Дата принятия
01.03.2019
Подписан
ՀՀ փոխվարչապետ
Дата подписания
01.03.2019
Дата вступления в силу
02.03.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

    

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

      

1 մարտի 2019 թվականի N 86-Ա

 

ԲԱՑ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ (ԲՀԻՕՀՀՄ) ԿՈՂՄԻՑ 2019-2020 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը՝

1. Բարեգործական որակել Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամի հայկական մասնաճյուղի (ԲՀԻՕՀՀՄ) կողմից 2019-2020 թվականներին իրականացվող 3,203,600 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամի հայկական մասնաճյուղին` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված՝ բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների մասին, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

     

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Ավինյան

         

2019 թ. մարտի 1

Երևան

  

   

Հավելված

ՀՀ փոխվարչապետի 2019 թ.

մարտի 1-ի N 86-Ա

որոշման

      

Ծ Ր Ա Գ Ի Ր

     

ԲԱՑ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ (ԲՀԻՕՀՀՄ) ԿՈՂՄԻՑ 2019-2020 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ

       

1

Ծրագրի նպատակը

Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամի հայկական մասնաճյուղի (ԲՀԻՕՀՀՄ) ծրագրի նպատակն է նպաստել Հայաստանում ժողովրդավարության կայացմանը, մարդու իրավունքների և ազատությունների իրացմանն ուղղված առավել չափելի և արդյունավետ բարեփոխումներին, խրախուսել և նպաստել հանդուրժողականության տարածմանը` հասարակության տարբեր խոցելի խմբերի նկատմամբ, աջակցել Հայաստանի քաղաքացիական հասարակության կառույցների զարգացմանը, տարածել բաց հասարակության արժեքները և սատարել թափանցիկ ու արդյունավետ պետական կառավարմանը նպաստող քաղաքականության մշակմանն ու դրա կյանքի կոչելուն՝ հանրային կյանքի տարբեր ոլորտներում։ Ծրագիրը կարևորում և նպաստում է սոցիալական հավասարության և որակյալ ծառայությունների մատչելիության ապահովմանը կրթության և առողջապահության ոլորտներում` հանրության լայն շերտերի համար, ներառյալ՝ խոցելի խմբերը։ Ծրագիրը նպատակ ունի աջակցել քաղաքացիական հասարակության տարբեր կառույցներին, ներառյալ՝ հասարակական կազմակերպություններին, անհատներին, ակադեմիական հանրության ներկայացուցիչներին, որպեսզի հնարավորություն ընձեռվի լսելի դարձնել իրենց ձայնը և կարծիքը պետությանը և հասարակությանը հուզող տարբեր խնդիրների շուրջ՝ նաև ապահովելով նրանց մասնակցության բարձր և արդյունավետ մակարդակ պետական կառավարման գործընթացներում։

 

ԲՀԻՕՀՀՄ-ն ունի հետևյալ ուղղությունները. 1. Քաղաքացիական հասարակություն, 2. Կրթություն, 3. Իրավունք և քրեական արդարադատություն, 4․ Արդյունավետ կառավարում և կոռուպցիայի դեմ պայքար։

 

ԲՀԻՕՀՀՄ-ի նպատակներն ըստ ուղղությունների հետևյալներն են.

 

Քաղաքացիական հասարակություն

- Հիմնադրամն այս ուղղության միջոցով, որի շրջանակներում տրամադրվելու են դրամաշնորհներ և օգտագործվելու են սեփական կարողությունները, աջակցելու է Հայաստանի քաղաքացիական հասարակության ինստիտուտների կայացմանը, նրանց ներուժի հզորացմանն ու փորձագիտական գիտելիքների օգտագործմանը։ ԲՀԻՕՀՀՄ-ն շարունակելու է հզորացնել հասարակական կազմակերպությունների կարողությունները` արդյունքում ունենալով անկախ կազմակերպություններ, որպես պետության համար կարևոր համակարգ` երկրում ընթացող ժողովրդավարական գործընթացներն առավել արդյունավետ իրականացնելու համար։ Այստեղ նաև մեծ կարևորություն է տրվելու նոր նախաձեռնությունների և կազմակերպությունների աջակցելուն՝ նրանց գիտելիքների, հմտությունների և կարողությունների զարգացման տեսակետից։

Այս ծրագիրն անվերապահորեն կարևորելու է մարդու իրավունքների և ազատությունների գաղափարների ջատագովությունն ու տարածումը, ներառյալ աջակցելու է Հայաստանի հասարակության տարբեր խոցելի խավերին` կանանց, երեխաներին, տարեցներին, ազգային, կրոնական, սեռական փոքրամասնություններին, սոցիալապես անապահով մարդկանց, փակ և կիսափակ հաստատություններում գտնվողներին, իրենց հիմնարար իրավունքների և ազատությունների իրականացմանն ու պաշտպանությանը` համաձայն ՀՀ Սահմանադրության և մեր երկրի ստանձնած միջազգային պարտավորությունների դրույթների։ Կայացած հասարակական կազմակերպություններն իրենց մասնագիտական խոսքն ու սկզբունքային մոտեցումներն են ներկայացնելու Հայաստանի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանության 2020-25 թթ․ Ազգային ռազմավարության և դրանից բխող միջոցառումների ծրագրի ստեղծման գործընթացներում և իրականացնելու են հստակ մշակված ջատագովություն` չափելի և արդյունավետ գործողություններ ունենալու համար, որոնց ընդունումից հետո իրականացնելու են համակարգային մշտադիտարկում և ներկայացնելու են զեկույցներ թե՛ տեղական , թ՛ե միջազգային մակարդակներում։

Այս ուղղության գերակա խնդիրներից են խտրականության բոլոր ձևերի իսպառ վերացմանն ուղղված գաղափարախոսության տարածումն ու այս իրավունքի իրականացմանն ուղղված գործողություններին աջակցելը։ Խտրականության դեմ օրենքի ընդունման գործընթացին նպաստելը դառնալու է այս ուղղության կարևոր խնդիրներից մեկը։

Հիմնադրամի այս ուղղության մասն են կազմելու նաև անձի առողջության իրավունքի գերակայություն ապահովելու և երաշխավորելու հիմնահարցերը, ինչպես նաև կարևորվելու են անհատական տվյալների պաշտպանության հարցերը, որոնք դառնում են սկզբունքային հարցեր քննարկման համար՝ էլեկտրոնային առողջապահության համակարգի ներդրման շրջանակներում։

 

«Քաղաքացիական հասարակություն» ուղղության գաղափարների իրականացմանը նպաստելու համար ԲՀԻՕՀՀՄ-ն կտրամադրի դրամաշնորհներ կազմակերպություններին, անհատներին, ինչպես նաև Հիմնադրամն ինքը կիրականացնի մի շարք միջոցառումներ` հետազոտություններ, զեկույցների պատրաստումներ, քննարկումներ, կլոր սեղաններ, բանավեճեր` ընդգրկելով տեղական և միջազգային փորձագետների։

 

Կրթություն

- Հիմնադրամի այս ուղղությունը շարունակելու է լինել ջատագովը որակյալ կրթության հասանելիությանը բոլորի համար, սոցիալական արդարության հաստատմանը կրթական համակարգում, ինչպես նաև հայաստանյան բուհական համակարգի համապատասխանելիությանը եվրոպական չափանիշներին` օժանդակելով Բոլոնիայի շրջանակներում իրատեսական, մասնակցային և արդյունավետ բարեփոխումների իրականացմանը։ Հիմնադրամի այս ուղղության համար սկզբունքային է լինելու նպաստել բարեվարքության սկզբունքների հաստատմանն ու կիրառմանը Հայաստանի թե՛ հանրակրթության, թե՛ բարձրագույն կրթության ոլորտներում։ Հայաստանի կրթական համակարգի քաղաքականացված լինելը, պետական հսկողություն ունենալը, ոչ բավարար ֆինանսական օժանդակությունը, ինչպես նաև հանրակրթական համակարգի խիստ բևեռացումը լինելու են այս ուղղության հիմնական թիրախները։ Այս ուղղությունը, օգտագործելով թ՛ե Հիմնադրամի, թե՛ հետաքրքրված ակադեմիական համայնքի, թե՛ միջազգային փորձագետների գիտելիքներն ու կարողությունները, նպաստելու է անկախ փորձագիտական գնահատումների և հետազոտությունների իրականացմանը, որոնք էլ խթան են հանդիսանալու առավել արդյունավետ և շոշափելի իրականացվող բարեփոխումներին։

Ուղղությունը նպատակ է հետապնդում Հայաստանի դպրոցական կրթության քաղաքականության մեջ երաշխավորել դրա հասանելիության, կրթության իրավունքը, սոցիալական հավասարության սկզբունքների ամրագրումը և դրանց լիարժեք իրականացումը, ինչպես նաև ֆինանսական ռեսուրսների արդյունավետ վերաբաշխումը և կոռուպցիոն ռիսկերի նվազեցումը։ Այդ նպատակով ստեղծվելու են հնարավորություններ անկախ գնահատումների և մշտադիտարկումների համար, որոնք պետք է վեր հանեն հանրակրթության բնագավառի այժմեական խնդիրները և ծավալեն լայն քննարկումներ տեղի ունեցող բարեփոխումների շուրջ բոլոր հետաքրքրված կողմերի և մասնագետների միջև` նպատակ ունենալով ազդել ընթացող գործընթացների վրա և գտնել լուծումներ՝ նպաստելու որակյալ դպրոցական կրթության մատչելիությանը բոլորի համար։

Այս ուղղությունը նաև անդրադարձ է կատարելու բարձրագույն կրթության ոլորտի խնդիրներին, ուշադրության տակ պահելով այնպիսի հարցեր, ինչպիսիք են բուհերի կառավարման թափանցիկությունն ու արդյունավետությունը, ֆինանսական մեխանիզմների արդյունավետությունը, մասնագիտությունների որակն ու արդիականացումը, ակադեմիական բարեվարքությունը։

  

«Կրթություն» ուղղությունը կիրականացվի ինչպես դրամաշնորհների միջոցով, որոնք կշնորհվեն և կազմակերպություններին, և տեղական ու միջազգային փորձագետներին, այնպես էլ որոշ նախաձեռնություններ կիրականացվեն ուղղակիորեն Հիմնադրամի կողմից` հետազոտությունների և ուսումնասիրությունների արդյունքների հիման վրա պատրաստված առաջարկությունների ջատագովություն, խորհրդատվություններ պետական կառույցներին և շահագրգիռ լայն խմբերի համար քննարկումների կազմակերպում։

 

Իրավունք և քրեական արդարադատություն

- Այս ուղղությունը, օգտագործելով Հիմնադրամի և գործընկերների ներուժը, նպաստելու է մեր երկրում օրենքի գերակայության հաստատմանը, արդարադատության ոլորտում Հայաստանի կողմից ստանձնած բարեփոխումների թափանցիկ և իրատեսական իրականացմանը և դրանց մասին տեղեկատվությունը դարձնելու է մատչելի լայն հասարակության համար, աջակցելու է փակ և կիսափակ հաստատություններում մարդու իրավունքների պաշտպանությանը, դրանց պայմանների բարելավմանը և դրանք միջազգային չափանիշներին համապատասխանեցնելուն։ Ուղղությունը, հենվելով տեղական և միջազգային փորձագիտական կարողությունների վրա, նպաստելու է Հայաստանում ընթացող քրեական արդարադատության և դատական ոլորտների բարեփոխումներին, որպեսզի դրանք իրականացվեն չափելի և իրատեսական արդյունքներ ունենալով։ Փորձագետների ներգրավվածությունն ու նրանց կողմից տրված այլընտրանքային գնահատականները, թույլ են տալու երաշխավորել բարեփոխումների իրատեսական և ոչ իմիտացիոն լինելը։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվելու խոշտանգումների, վատ և անմարդկային վերաբերմունքի դեմ արդյունավետ մեխանիզմների ներդրման ուղղությամբ Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարմանը։ Այս ուղղությունը կարևորելու է Հայաստանի 2019-24 թթ. Դատաիրավական բարեփոխումների ծրագրի կազմման և իրականացման գործընթացում քաղաքացիական հասարակության ուղղակի մասնակցությունն ու նրանց կողմից առաջ քաշված առաջարկությունների ներառումը։

 

«Իրավունք և քրեական արդարադատություն» ուղղության նպատակին հասնելու համար կտրվեն դրամաշնորհներ կազմակերպություններին, անհատ մասնագետներին, փաստաբաններին, իրավաբան-գիտնականներին, ինչպես նաև կկատարվեն աշխատանքներ ուղղակիորեն ԲՀԻՕՀՀՄ-ի կողմից, այն է` ընդգրկել տեղական և միջազգային փորձագետների, կազմակերպել քննարկումներ, վերապատրաստումներ, որոնք ուղղված կլինեն զարգացնելու տեղական մասնագետների հմտություններն ու կարողությունները, իրականացնել խորհրդատվություն ոլորտի պետական կառույցներին, ինչպես նաև ձևավորել կարծիք և մշակել առաջարկություններ տարբեր օրենքների, օրենսդրական նախաձեռնությունների, հայեցակարգերի և քաղաքականության փաստաթղթերի վերաբերյալ, որոնք առնչվելու են տվյալ ոլորտին։

 

Արդյունավետ կառավարում և կոռուպցիայի դեմ պայքար

«Արդյունավետ կառավարում և կոռուպցիայի դեմ պայքար» ուղղության կարևոր և գերակա խնդիրներից է արդյունավետ և թափանցիկ կառավարման համար նպաստավոր պայմաններ ստեղծելը, ինչը դրսևորվելու է այնպիսի նախագծեր օժանդակելուն, ինչպիսիք են հակակոռուպցիոն և հասարակական, պետական և գործարար միջավայրներում բարեվարքության ապահովմանը նպաստող նախագծերը։ Այդ նախագծերն ուղղված կլինեն գնումների ոլորտի շուրջ մշտադիտարկումներ անցկացնելով, առաջարկություններ ներկայացնելով և հանրությանը տեղեկացնելով արդյունքների վերաբերյալ։ Այս բոլոր գործողությունները հնարավորություն են ստեղծելու նպաստել Հայաստանի հասարակական կյանքի տարբեր ոլորտներում ի հայտ եկած խնդիրների շուրջ քաղաքականությունների մշակմանն ու դրանց շուրջ քննարկումների անցկացմանը` պետական, հասարակական, միջազգային կառույցների մասնակցությամբ։ Հիմնադրամն այս ուղղության շրջանակներում նպաստելու է մարզային բնակչության ակտիվությանը` սեփական համայնքի կառավարման գործընթացներում առավել մասնակցային դառնալուն, ինչպես նաև հնարավորություն է ընձեռելու երիտասարդներին իրագործելու գաղափարներ, որոնք ուղղված կլինեն իրենց համայնքի զարգացմանը, նաև հասարակության ուշադրությունը գրավելուն երկրի համար կարևորություն ունեցող խնդիրներին։ Այս ուղղության մասն են կազմելու հանրային կյանքի տարբեր ոլորտների կառավարման թափանցիկության և բարեվարքության խնդիրներին անդրադարձ կատարելը։

 

«Արդյունավետ կառավարում և կոռուպցիայի դեմ պայքար» ուղղության գաղափարների իրականացմանը նպաստելու համար ԲՀԻՕՀՀՄ-ն կտրամադրի դրամաշնորհներ կազմակերպություններին, անհատներին, ինչպես նաև Հիմնադրամն ինքը կիրականացնի միջոցառումներ` հետազոտություններ, զեկույցների պատրաստումներ, քննարկումներ, կլոր սեղաններ, բանավեճեր, խորհրդատվություն պետական մարմիններին` ընդգրկելով տեղական և միջազգային փորձագետների։

2.

Ծրագրի բարեգործական որակման նպատակը

Ակնկալվում է հարկային արտոնությունների ստացում՝ ապրանքների, սարքավորումների, գրքերի և գրականության, ուսումնական նյութերի ներմուծման և ձեռքբերման դեպքում մաքսային վճարներից և ԱԱՀ-ից ազատում, հեռահաղորդակցման և կապի ծառայությունների վարձավճարների ԱԱՀ-ից ազատում, տպագրական ծախսերի ԱԱՀ-ից ազատում, կոնֆերանսների, սեմինարների կազմակերպման հետ կապված տարածքի վարձակալության, հյուրանոցային, տրանսպորտային և այլ ծառայությունների ԱԱՀ-ից ազատում, տարեկան ֆինանսական աուդիտի ծախսերի ԱԱՀ-ից ազատում։

3.

Բարեգործը

Ֆինանսավորումը կատարվում է Բաց հասարակության հիմնադրամներ Զյուգի (Շվեյցարիա) և Բաց հասարակության խթանման հիմնադրամի (ԱՄՆ)՝ Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամի հայկական մասնաճյուղին տրամադրած միջոցներով։

4.

Ծրագիրը կատարողը

Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամի հայկական մասնաճյուղ

Գործող հասցե՝ Թումանյան փողոց, 2-րդ փակուղի, տ. 7/1, Երևան 0002, հեռ. 533862, 536758

Իրավաբանական հասցե՝ Արամի 44

ՀՎՀՀ՝ 02535097

5.

Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը

Ծրագիրն իր բոլոր ուղղություններով իրագործվում է Երևանում և մարզերում։ Ծրագրերն իրականացվում են կրթության, հանրային արդյունավետ կառավարման և իրավահասարակական բնագավառներում։

6.

Ծրագրի բյուջեն

   

ԲՀԻՕՀՀՄ-ի 2019-20 թթ. ընդհանուր ծրագրի գումարը կազմում է 3,203,600 ԱՄՆ դոլար, որից ըստ ուղղությունների.

        

1. Քաղաքացիական հասարակություն

1,700,000 ԱՄՆ դոլար (920,000 ԱՄՆ դոլար 2019 թ. և 780,000 ԱՄՆ դոլար 2020 թ.)

      

2. Կրթություն

179,600 ԱՄՆ դոլար (89,800 ԱՄՆ դոլար 2019 թ. և 89,800 ԱՄՆ դոլար 2020 թ.)

     
3. Իրավունք և քրեական արդարադատություն

390,000 ԱՄՆ դոլար (250,000 ԱՄՆ դոլար 2019 թ. և 140,000 ԱՄՆ դոլար 2020 թ.)

   

4. Արդյունավետ կառավարում և կոռուպցիայի դեմ պայքար

600,000 ԱՄՆ դոլար (300,000 ԱՄՆ դոլար 2019 թ. և 300,000 ԱՄՆ դոլար 2020 թ.)


 

5. Կազմակերպական ծախսեր

334,000 ԱՄՆ դոլար (212,000 ԱՄՆ դոլար 2019 թ. և 122,000 ԱՄՆ դոլար 2020 թ.)

Ֆինանսավորումը կատարվում է Բաց հասարակության հիմնադրամներ Զյուգի (Շվեյցարիա) և Բաց հասարակության խթանման հիմնադրամի (ԱՄՆ) կողմից՝ Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամի հայկական մասնաճյուղին տրամադրած միջոցներով՝ ծրագրի իրականացման ընթացքում (եռամսյակային կտրվածքով` միջինը մոտ

400,450 ԱՄՆ դոլար)։

7.

Բարեգործություն ստացողը

     

«Քաղաքացիական հասարակություն» ուղղության շրջանակներում դրամաշնորհ ստացողները կհանդիսանան ցանկում ընդգրկված կազմակերպությունները.

 

«Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ» հասարակական կազմակերպություն

Գտնվելու վայրը` Պուշկինի 96, ք. Գյումրի 3102, Շիրակի մարզ

ՀՎՀՀ` 05522266

«Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» հասարակական կազմակերպություն

Գտնվելու վայրը` Տիգրան Մեծ 59, ք. Վանաձոր, Լոռու մարզ

ՀՎՀՀ` 06926024

«Հայաստանի հելսինկյան կոմիտե» հասարակական կազմակերպություն

Գտնվելու վայրը` Պուշկինի 3ա, ք. Երևան 0010

ՀՎՀՀ` 01215357

«Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոն» հասարակական կազմակերպություն

Գտնվելու վայրը` Հալաբյան 22բ., բն. 42, ք. Երևան

ՀՎՀՀ` 01229454

«Հանրային լրագրության ակումբ» հասարակական կազմակերպություն

Գտնվելու վայրը` Սարյան 12, 3-րդ հարկ, ք. Երևան

ՀՎՀՀ` 02597658

«Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն» հասարակական կազմակերպություն

Գտնվելու վայրը` Սոսեի 2, բն. 32, ք. Երևան 0019

ՀՎՀՀ` 00150831

«Բուն» գիտամշակութային հիմնադրամ

Գտնվելու վայրը` Մաշտոցի 40ա, բն. 34, ք. Երևան 0002

ՀՎՀՀ` 02623069

«Կանանց աջակցման կենտրոն» հասարակական կազմակերպություն

Գտնվելու վայրը` Թումանյան 21/1, ք. Երևան,

ՀՎՀՀ` 00116201

«Իրազեկ քաղաքացիների միավորում» խորհրդատվական հասարակական կազմակերպություն

Գտնվելու վայրը` Հալաբյան 6/1, սենյակ 316ա, 409ա, ք.Երևան

ՀՎՀՀ` 01261445

«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիա» իրավապաշտպան ոչ առևտրային կազմակերպությունների միություն

Գտնվելու վայրը` Հովսեփ Էմին 119/2, ք. Երևան

ՀՎՀՀ` 02641695

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպություն

Գտնվելու վայրը` Ամիրյան 11, սենյակ 24, ք. Երևան 0002

ՀՎՀՀ` 0259273

«Սի-Փի-Այ» իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն» հասարակական կազմակերպություն

Գտնվելու վայրը` Քոչարյան 6, բն. 39, Նոր Նորք, ք. Երևան

ՀՎՀՀ` 39209667

«Ամբրելլա» միջազգային լրագրողների ցանց» հասարակական կազմակերպություն

Գտնվելու վայրը` Անդրանիկի 114, բն. 1, ք. Երևան

ՀՎՀՀ` 01846158

«Իրավունքի զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպություն

Գտնվելու վայրը` Հ. Հակոբյան 3, 2-րդ սեկցիա, 5-րդ հարկ, ք. Երևան

ՀՎՀՀ` 00885303

Երևանի պետական համալսարան

Գտնվելու վայրը` Ալեք Մանուկյան 1, ք. Երևան 0025

ՀՎՀՀ` 01506928

«Իրական աշխարհ, իրական մարդիկ» հասարակական կազմակերպություն

Գտնվելու վայրը` Հովսեփ Էմին 119/2, ք. Երևան

ՀՎՀՀ` 00855742

«Մանկական բժիշկների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպություն

Գտնվելու վայրը` Մամիկոնյանց 30, ք. Երևան

ՀՎՀՀ` 01008345

«Ֆակտոր տեղեկատվական կենտրոն» հասարակական կազմակերպություն

Գտնվելու վայրը՝ Մաշտոցի 42, բն. 23, ք. Երևան

ՀՎՀՀ՝ 02656443

«Խտրականության դեմ պայքարի և հանուն հավասարության կոալիցիա» ոչ առևտրային կազմակերպությունների միություն

Գնվելու վայրը՝ Մ. Խորենացու 15, գրասենյակ 1B2, ք. Երևան

ՀՎՀՀ՝ 02657334

     

Սակայն սրանցով հնարավոր դրամաշնորհառուների ցանկը չի սահմանափակվելու։ Հիմնադրամը, իր «Քաղաքացիական հասարակություն» ուղղության շրջանակներում, նախատեսում է նաև դրամաշնորհային աջակցություն ցուցաբերել մարդու իրավունքների և խոցելի խավերի շահերի պաշտպանության խնդիրներով զբաղվող այլ հասարակական կազմակերպությունների և անհատների, որոնք կընտրվեն իրենց կողմից ներկայացված ծրագրային առաջարկների հիման վրա։ Ներկայացված ծրագրերը հաստատվելու են ԲՀԻՕՀՀՄ-ի Տնօրենների խորհրդի և ցանցային ծրագրերի Խորհուրդների կողմից։

 

Ծրագրային առաջարկների ընտրության չափանիշները միանման են ԲՀԻՕՀՀՄ-ի բոլոր ուղղությունների համար և ներկայացված են ստորև։

 

«Կրթություն» ուղղության շրջանակներում դրամաշնորհ ստացողները կհանդիսանան ցանկում ընդգրկված կազմակերպությունները.

«Հանրային քաղաքականության ինստիտուտ» հասարակական կազմակերպություն

Գտնվելու վայրը` Հանրապետության 3-նրբ. 8-13, ք. Երևան

ՀՎՀՀ` 02626488

    

Սակայն միայն այս կազմակերպությամբ հնարավոր դրամաշնորհառուների ցանկը չի սահմանափակվելու։ 2019-20 թթ. Հիմնադրամը, «Կրթություն» ուղղության շրջանակներում, նախատեսում է նաև դրամաշնորհային աջակցություն ցուցաբերել ոլորտում գործող այլ կազմակերպությունների, բուհերի, դպրոցների և՛ հայաստանցի, և՛ արտասահմանցի անհատ հետազոտողների։ Դրամաշնորհ ստացողները կընտրվեն իրենց կողմից ներկայացված ծրագրային հայտերի հիման վրա։ Ներկայացված ծրագրային հայտերը հաստատվելու են ԲՀԻՕՀՀՄ-ի Տնօրենների խորհրդի և ԲՀՀ-ի Կրթության աջակցման ցանցային ծրագրի Խորհրդի կողմից։

    

«Իրավունք և քրեական արդարադատություն» ուղղության շրջանակներում դրամաշնորհ ստացողը կհանդիսանա ստորև ներկայացված կազմակերպությունը.

  

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպություն

Գտնվելու վայրը` Ամիրյան 11, սենյակ 24, ք. Երևան 0002

ՀՎՀՀ` 0259273

     

Այս կազմակերպության ընտրությունը կատարվել է ՀՀ արդարադատության նախարարության ենթակայության քրեակատարողական հաստատություններում մոնիտորինգ իրականացնող Հասարակական դիտորդական խմբի անդամ կազմակերպությունների կողմից՝ ներկայացրած ծրագրի հիման վրա և հաստատվել է ԲՀԻՕՀՀՄ-ի տեղական Տնօրենների և ԲՀՀ-ի «Մարդու իրավունքների նախաձեռնություն» ծրագրի, նստավայրը՝ Բեռլին, Խորհրդի կողմից։

  

Սակայն միայն այս կազմակերպությամբ հնարավոր դրամաշնորհառուների ցանկը չի սահմանափակվելու։ 2019-20 թթ. Հիմնադրամի այս ուղղության դրամաշնորհ ստացողներն են հանդիսանում նաև իրավունքի գերակայության խնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպություններ, տեղական և միջազգային փորձագետներ, անհատներ, իրավաբան-գիտնականներ, փաստաբաններ, որոնց ընտրությունը կկատարվի իրենց կողմից ներկայացված ծրագրային հայտերի հիման վրա։

    

«Արդյունավետ կառավարում և կոռուպցիայի դեմ պայքար» ուղղության շրջանակներում դրամաշնորհ ստացողները կհանդիսանան ցանկում ընդգրկված կազմակերպությունները.

   

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպություն

Գտնվելու վայրը` Սարյան 12, 5-րդ հարկ, ք. Երևան 0002

ՀՎՀՀ` 00063072

«Մանդատ» հասարակական կազմակերպություն

Գտնվելու վայրը` Թումանյան 24, բն. 33ա, ք. Երևան 0002

ՀՎՀՀ` 02709141

«Հետաքննող լրագրողներ» հասարակական կազմակերպություն

Գտնվելու վայրը` Փ. Բուզանդի 1/3, 8-րդ հարկ, ք. Երևան 0010

ՀՎՀՀ` 02554073

«Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոն» հասարակական կազմակերպություն

Գտնվելու վայրը՝ Մանուշյան 101, ք. Երևան 0012

ՀՎՀՀ՝ 00167938

   

Սակայն սրանցով հնարավոր դրամաշնորհառուների ցանկը կարող է չսահմանափակվել։ Հիմնադրամը, «Արդյունավետ կառավարում և կոռուպցիայի դեմ պայքար» ուղղության շրջանակներում, նախատեսում է նաև դրամաշնորհային աջակցություն ցուցաբերել ոլորտի խնդիրներով զբաղվող այլ հասարակական կազմակերպությունների և թե՛ տեղացի, թե՛ արտասահմանցի անհատ փորձագետների, որոնք կիրականացնեն հետազոտություններ և ջատագովություն՝ թելադրելով քաղաքացիական հասարակության օրակարգը՝ թափանցիկ և հաշվետու կառավարման և կոռուպցիայի դեմ պայքարի ու կանխարգելման արդյունավետ միջոցառումների կիրարկման հետ կապված։

    

2019-20 թթ. ԲՀԻՕՀՀՄ-ի կողմից ծրագրային հայտերի ընտրությունը կկատարվի հետևյալ հիմնական չափանիշներով՝

    

ա) ներկայացված հայտի համապատասխանելիությունը Հիմնադրամի 2019-20 թթ. Ռազմավարական ուղղություններին

բ) նախագծի արդիականությունն ու իրատեսական լինելը

գ) ներկայացված հայտի նպատակների, խնդիրների և դրանց իրականացման մեխանիզմների միմյանց համապատասխանելի լինելը և դրանց արդյունավետությունը

դ) պահանջվող բյուջեի և այլ միջոցների համապատասխանությունը ներկայացված նպատակներին

ե) հայտ ներկայացրած կազմակերպության և ընդգրկված աշխատակազմի կամ անհատի պատրաստվածությունը

զ) հայտն իրականացնելու ժամանակ համագործակցության առկայությունը պետական և հասարակական այլ կառույցների ու կազմակերպությունների հետ։

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

ԲՀԻՕՀՀՄ-ի ծրագիրը կիրականացվի 2 տարվա ընթացքում` 2019 թվականի հունվարի 1-ից մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը։

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

     

2019-20 թթ. «Քաղաքացիական հասարակություն» ուղղության շրջանակներում նախատեսվում է աջակցել և իրականացնել հետևյալ նախաձեռնությունները.

       

ա) 2019-20 թթ. Հիմնադրամը շարունակելու է որպես կարևոր նպատակ ունենալ Հայաստանի մարզերում քաղաքացիական հասարակության, ներառյալ՝ նորաստեղծ կազմակերպություններին և տարբեր երիտասարդական նախաձեռնություններին աջակցելը, որոնք ուղղված են լինելու լուծելու համայնքային նշանակություն, հետաքրքրություն և կարևորություն ունեցող խնդիրներ։ Սրանք խրախուսելու են համայնքի անդամների ակտիվ ներգրավվածությունն իրենց համայնքի խնդիրների լուծման գործընթացներում, ապահովելու են մասնակցային գործընթացը։ Այս նախաձեռնության շրջանակներում նախատեսվում է նաև իրականացնել միջոցառումներ, որոնք կնպաստեն երիտասարդների մոտ ժամանակակից տարբեր հնարավորություններից օգտվելու հմտությունների զարգացմանը, որոնք վերաբերելու են տեղեկատվության ազատության իրավունքի իրականացմանը, համայնքային մակարդակում տարբեր ծառայությունների մատուցման որակի և թափանցիկության հետ կապված հարցերի մշտադիտարկմանը, կեղծ տեղեկատվության տարբերակմանը, ինչպես նաև մարդու իրավունքների և ազատությունների վիճակի բարելավմանը։ Տրամադրված դրամաշնորհներն ուղղված են լինելու մարզային հասարակական կազմակերպություններին` հզորացնելով և զարգացնելով իրենց իրավապաշտպան կարողությունները` մարդու իրավունքների և խոցելի խմբերի շահերի պաշտպանության և ջատագովության ոլորտում։ Երկու տարվա ընթացքում, ընդհանուր առմամբ, կիրականացվեն մոտ 10 վերապատրաստման դասընթացներ, և կտրամադրվի մինչև 20 դրամաշնորհ։ Նախաձեռնության բյուջեն երկու տարվա համար կազմում է 400,000 ԱՄՆ դոլար (250,000 ԱՄՆ դոլար 2019 թ. և 150,000 ԱՄՆ դոլար 2020 թ.).

    

բ) 2019-20 թթ. շարունակելու են իրականացվել հասարակական կյանքի տարբեր ոլորտներին առնչվող խնդիրների շուրջ քաղաքականությունների մշակմանն ուղղված նախաձեռնություններ։ Երկու տարվա ընթացքում հայտարարվելու են նվազագույնը թվով 2 մրցույթներ, որոնց շրջանակներում հնարավորություն է ստեղծվելու ներկայացնել Հայաստանի համար հրատապ հարցերի շուրջ հետազոտական աշխատանքներ իրականացնելու, մշակված փաստաթղթերը ներկայացնելու, ինչպես նաև դրանց շուրջ բանավեճեր և քննարկումներ կազմակերպելուն ուղղված հայտեր։ Մրցույթի արդյունքում դրամաշնորհների են արժանանալու անհատներ, փորձագիտական խմբեր, երիտասարդ հետազոտողներ։ Երկու տարվա ընթացքում, ընդհանուր առմամբ, կտրամադրվի մինչև 10 դրամաշնորհ։ Այս նախաձեռնության շրջանակներում քաղաքականության կրթաթոշակառուներին հնարավորություն կընձեռվի մասնակցել կարողությունների հզորացման դասընթացների, միջազգային փորձագետների մասնակցությամբ թե՛ Հայաստանում, թե՛ արտասահմանում։ Նախաձեռնության բյուջեն երկու տարվա համար կազմում է 90,000 ԱՄՆ դոլար (50,000 ԱՄՆ դոլար 2019 թ. և 40,000 ԱՄՆ դոլար 2020 թ.).

  

գ) 2019-20 թթ. քաղաքացիական հասարակության ուղղությունը շարունակելու է իրականացնել իր հիմնական առաքելությունը, այն է` Հայաստանում օժանդակել մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների պաշտպանության առավել արդյունավետ իրականացմանն այնպիսի խավերի մոտ, ինչպիսիք են կանայք, երեխաները, փոքրամասնությունները, ծերերը և հասարակության այլ խոցելի շերտեր, որոնք կունենան այդ պաշտպանության անհրաժեշտությունը։ «Քաղաքացիական հասարակություն» ուղղության այս նախաձեռնությունը կիրականացվի թե՛ ուղղակիորեն պաշտպանության մեխանիզմներ ստեղծելով և դրանք կիրառելով, թե՛ կազմակերպությունների կարողությունների զարգացման և հզորացման ճանապարհով, որի արդյունքում իրավապաշտպան հասարակական կազմակերպությունները գործնական մակարդակում կիրականացնեն ոտնահարված իրավունքների պաշտպանություն և վերականգնում, ինչպես նաև մշտադիտարկումներ և ուսումնասիրություններ իրականացնելով այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են հավաքների ազատություն, կրոնական ազատություններ, կանանց իրավունքների իրականացում, խոսքի և արտահայտման ազատություն, պետության ստանձնած պարտավորությունների իրականացում, կպատրաստի առաջարկություններ և կներկայացնի դրանք տեղական և միջազգային որոշում ընդունող մարմինների, դրանց առավել արդյունավետ վերջնարդյունքներ ունենալու ակնկալիքով։ Միջազգային պարտավորությունների շարքին են դասվում Հայաստանի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության միջոցառումների ծրագիրը, ՄԱԿ-ի Մարդու իրավունքների Համընդհանուր պարբերական զեկույցի դիտարկումը և այլն։ Նախաձեռնությունը կյանքի կկոչվի հիմնականում գործընկեր կազմակերպությունների կողմից ներկայացված ծրագրերի միջոցով։ Երկու տարվա ընթացքում, ընդհանուր առմամբ, կտրամադրվի մինչև 10 դրամաշնորհ։ Նախաձեռնության բյուջեն երկու տարվա համար կազմում է 640,000 ԱՄՆ դոլար (320,000 ԱՄՆ դոլար 2019թ. և 320,000 ԱՄՆ դոլար 2020թ.).

  

դ) 2019-20թթ. Հիմնադրամը, քաղաքացիական հասարակության ուղղության շրջանակներում, իր ուժերով, կշարունակի հասարակությանը հուզող խնդիրներին առնչվող տարբեր հարցերի և դրանց հնարավոր լուծումների շուրջ հանրային լայն քննարկումներ անցկացնելը, որոնց մասնակից կդառնան և՛ պետական, և՛ հասարակական, և՛ քաղաքական տարբեր կուսակցությունների և միջազգային կազմակերպությունների բոլոր հետաքրքրված անձինք։ Այս քննարկումները կարևորվում են նոր հայաստանյան իրավիճակում տարբեր հրատապ խնդիրների լուծման գործընթացներում ընդգրկված պետական, համայնքային, հասարակական և միջազգային կառույցների միջև կառուցողական բանավեճի ծավալմանն ու մտքերի փոխանակմանը։ Երկու տարվա ժամանակահատվածում, այս նախաձեռնությունների շրջանակներում նախատեսվում է կազմակերպել մինչև 40 քննարկումներ, հանդիպումներ, կլոր-սեղաններ, բանավեճեր, տեղական և միջազգային փորձագետների մասնակցությամբ ինչպես Երևանում, այնպես էլ՝ Հայաստանի մարզերում։ Նախաձեռնության բյուջեն երկու տարվա համար կազմում է 60,000 ԱՄՆ դոլար (30,000 ԱՄՆ դոլար 2019 թ. և 30,000 ԱՄՆ դոլար 2020 թ.).

  

ե) 2019-20 թթ. Հիմնադրամը շարունակելու է, ինչպես նախկինում, աջակցություն ցուցաբերել «Խտրականության դեմ պայքարի և հանուն հավասարության կոալիցիային», որը տարբեր հասարակական կազմակերպությունների և անհատների միավորում է և ցանկություն ունի տեսնել Հայաստանը խտրականության բոլոր ձևերից ազատված երկիր, ինչպես ամրագրված է ՀՀ Սահմանադրությունում, և որտեղ որևէ անձ չի ենթարկվում որևէ տեսակի խտրականության։ Այս կոալիցիային օժանդակություն է ցուցաբերվելու թե՛ օրենսդրական, թե՛ իրավապաշտպանական և թե՛ հանրային իրազեկման գործունեություն իրականացնելու համար։ Նախաձեռնության բյուջեն երկու տարվա համար կազմում է 160,000 ԱՄՆ դոլար (80,000 ԱՄՆ դոլար 2019 թ. և 80,000 ԱՄՆ դոլար 2020 թ.)։

     

զ) 2019-20 թթ. «Քաղաքացիական հասարակություն» ուղղության կարևոր նախաձեռնություններից է լինելու նպաստել Հայաստանում խոսքի և արտահայտման, ինչպես նաև հավաքների և միավորումների ազատության և իրավունքի իրականացմանն ու պաշտպանությանը։ Աջակցություն կցուցաբերվի լրագրողական նախաձեռնություններին` նոր հարթակների ստեղծման և ԶԼՄ-ների ոլորտում, ներառյալ՝ առցանց տիրույթում հետազոտությունների իրականացման համար։ Երկու տարվա ընթացքում, ընդհանուր առմամբ, կտրամադրվի մինչև 4 դրամաշնորհ։ Նախաձեռնության բյուջեն երկու տարվա համար կազմում է 350,000 ԱՄՆ դոլար (190,000 ԱՄՆ դոլար 2019 թ. և 160,000 ԱՄՆ դոլար 2020 թ.)։

      

«Քաղաքացիական հասարակություն» նախաձեռնության ընդհանուր բյուջեն երկու տարվա համար կազմելու է 1,700,000 ԱՄՆ դոլար (920,000 ԱՄՆ դոլար 2019 թ. և 780,000 ԱՄՆ դոլար 2020 թ.)։

   

2019-2020թթ. «Կրթություն» ուղղության շրջանակներում նախատեսվում է իրականացնել նախաձեռնություններ,

որոնք ուղղված կլինեն վեր հանել Հայաստանի հանրակրթության և բարձրագույն կրթության ոլորտին առնչվող խնդիրները, կտան գնահատական այդ ոլորտներում ընթացող բարեփոխումներին, կաջակցեն քննարկումների և բանավեճերի շարքերին` ոլորտի խնդիրներով հետաքրքրված անձանց, տարբեր դերակատարների և կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ։ Այս ուղղության աշխատանքները մեծ մասամբ իրենցից ներկայացնելու են հետազոտություններ, անկախ գնահատումներ, որոնք հիմնված են լինելու միջազգային հեղինակավոր կազմակերպությունների և նրանց փորձագետների կողմից մշակված և, արդեն իսկ փորձարկված, մեթոդաբանությունների վրա։ Այս հետազոտությունների, ուսումնասիրությունների և անկախ գնահատումների արդյունքների/հաշվետվությունների շահառուներն են հանդիսանալու ՀՀ կրթության և գիտության նախարարությունը, Ազգային ժողովի համապատասխան հանձնաժողովը, միջազգային կազմակերպությունները, կրթության ոլորտով հետաքրքրված անհատները, ակադեմիական համայնքի ներկայացուցիչները, բուհերը, դպրոցները, ինչպես նաև Հայաստանի լայն հանրությունը։ 2019-20 թթ. այս ուղղության հետաքրքրության թեմաներն են լինելու բարեվարքության արմատավորման արդյունավետ եղանակները ամբողջ կրթական համակարգում, ներառյալ՝ ներառական կրթությունը, ինչպես նաև հետազոտական բաղադրիչը բարձրագույն կրթության մեջ և դրա ազդեցությունը որակյալ կրթության վրա, սոցիալական արդարության ապահովումը հանրակրթության ոլորտում և որակյալ կրթության հասանելիությունը որպես կրթության իրավունքի իրականացման ձև։ Բոլոր այս ուսումնասիրությունները կունենան առաջարկություններ` քաղաքականության և օրենսդրական մակարդակում իրականացնելու նպատակով։ Դրանք կներկայացվեն ոլորտում կարևոր դերակատարում ունեցող կառույցներին թե՛ տեղական, թե՛ միջազգային մակարդակներում։

Այս ուղղության աշխատանքները, որոնք ներառելու են միջազգային և տեղական մակարդակի փորձագետների մասնակցությամբ քննարկումների և խորհրդատվությունների կազմակերպում, կհամակարգվեն ուղղակիորեն Հիմնադրամի կողմից։ Դրամաշնորհ կտրվի «Հանրային քաղաքականության ինստիտուտ» հասարակական կազմակերպությանը, ինչպես նաև կտրվեն անհատական դրամաշնորհներ` հետազոտական և փորձագիտական նպատակներով։ Երկու տարվա ընթացքում, ընդհանուր առմամբ, կտրամադրվի մինչև 10 դրամաշնորհ։

Այս նախաձեռնությունների մեծ մասն իրականացվում է ՀՀ ԿԳՆ-ի հետ խորհրդատվությամբ։

    

«Կրթություն» ծրագրի ընդհանուր բյուջեն երկու տարվա համար կազմելու է 179,600 ԱՄՆ դոլար (89,800 ԱՄՆ դոլար 2019 թ. և 89,800 ԱՄՆ դոլար 2020 թ.)։

   

2019-20 թթ. «Իրավունք և քրեական արդարադատություն» ուղղությունը նախատեսում է աջակցել հետևյալ նախաձեռնություններին.

ա) 2019 թ. և 2020 թ. աշխատանքների ամբողջ ծավալով շարունակվելու է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական համակարգի գործունեության արդյունավետության բարձրացմանն ու փակ հաստատություններում մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանությանն ուղղված նախաձեռնությունը։ Նախաձեռնությունն իրականացվելու է ՀՀ արդարադատության նախարարության կողմից ստեղծված «Հասարակական դիտորդական խմբի» կողմից։ Այս նախաձեռնության շրջանակներում Խումբը իրականացնելու է հասարակական վերահսկում քրեակատարողական հիմնարկներում։ Խմբի անունից 2019 և 2020 թվականներին դրամաշնորհ ստացողը «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունն է։ Այս նախաձեռնության բյուջեն երկու տարվա համար կազմելու է 100,000 ԱՄՆ դոլար (50,000 ԱՄՆ դոլար 2019 թ. և 50,000 ԱՄՆ դոլար 2020 թ.).

 

բ) 2019 թ. և 2020 թ. «Իրավունք և քրեական արդարադատություն» ծրագրի շրջանակներում Հիմնադրամը շարունակելու է իրականացնել և համակարգել հետևյալ երկու կարևոր աշխատանքները.

առաջինը՝ աջակցություն է ցուցաբերվելու «Ռազմավարական դատավարություն» ծրագրին, որը նպաստում է իրավաբանական և փաստաբանական մասնագիտությունների զարգացմանը Հայաստանում՝ հնարավորություն ստեղծելով տեղացի փաստաբանների համար մշտապես տեղեկացված լինել մարդու իրավունքների պաշտպանության միջազգային ատյանների աշխատանքներին և փորձին։ Վերջինիս առավել պատրաստված մասնագիտական մոտեցում ցուցաբերելու նպատակով ստեղծվելու է հնարավորություն, միջազգային հեղինակություն և ճանաչում ունեցող պրակտիկ իրավաբանների հետ համագործակցություն հաստատելուն,

երկրորդ՝ աջակցություն է ցուցաբերվելու քրեական արդարադատության ոլորտում տեղական փորձագիտական մտքի զարգացմանը, որը պետք է դառնա այս ոլորտում բոլոր հետաքրքրված մասնագետների և կառույցների միջև առողջ և կառուցողական քննարկումների ու բանավեճի նախաձեռնող։ Փորձագետների խումբը պետք է մշակի Հայաստանի քրեական արդարադատության ոլորտի հրատապ խնդիրների վերաբերյալ քաղաքականության գաղափարներ և դարձնի դրանք քննարկման առարկա բոլոր մասնագիտական կառույցների հետ։ Խմբի կողմից առաջնային են ճանաչվել այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են խոշտանգումների, վատ և անմարդկային վերաբերմունքի դեմ պայքարի արդյունավետ մեխանիզմներ մշակելու պետության պարտավորությունը և Հայաստանի դատաիրավական բարեփոխումների 2019-20թթ. իրատեսական, չափելի արդյունքների վրա հիմնված ծրագրի մշակումը։ Այս գործողությունները ներառելու են նաև արտասահմանյան մեծ փորձ ունեցող մասնագետների խորհրդատվության կազմակերպում և նրանց մասնակցությամբ քննարկումների կազմակերպում թե՛ հասարակական ոլորտի, թե՛ պետական կառույցների ներկայացուցիչների հետ։

Հիմնադրամն արդեն իսկ ստացել է հրավեր ՀՀ արդարադատության նախարարությունից՝ համագործակցելու դատաիրավական բարեփոխումների ռազմավարության մշակման շուրջ։ Հիմնադրամը, միաժամանակ, հանդիսանում է ՀՀ արդարադատության նախարարին կից Հանրային խորհրդի անդամ։

      

Այս նախաձեռնության երկու տարվա բյուջեն կազմելու է 290,000 ԱՄՆ դոլար (190,000 ԱՄՆ դոլար 2019 թ. և 100,000 ԱՄՆ դոլար 2020 թ.)։

«Իրավունք և քրեական արդարադատություն» ծրագրի ընդհանուր բյուջեն երկու տարվա համար կազմելու է 390,000 ԱՄՆ դոլար (240,000 ԱՄՆ դոլար 2019 թ. և 150,000 ԱՄՆ դոլար 2020 թ.)։

2019-20 թթ. «Արդյունավետ կառավարում և կոռուպցիայի դեմ պայքար» ուղղությունը նախատեսում է աջակցել հետևյալ նախաձեռնություններին.

ա) 2019-20 թթ. Հիմնադրամն իր «Արդյունավետ կառավարում և կոռուպցիայի դեմ պայքար» ուղղության շրջանակներում իրականացնելու է Հայաստանում արդյունավետ և թափանցիկ կառավարման մշակույթի ներդրմանն ուղղված նախաձեռնությունների աջակցում։ Գործընկեր կազմակերպությունների միջոցով իրականացվելու են բարեվարքության ապահովմանն ուղղված նախագծեր, այնպիսի խնդիրների շուրջ, ինչպիսիք են վարկային միջոցների արդյունավետ ծախսերը կրթության ոլորտում, պետական գնումներն ու ձեռքբերումները կրթության, առողջապահության, հանրային ծառայությունների մատուցման ժամանակ, ապօրինի հարստացումն ու դրա դեմ պայքարը, պետական կառույցների թափանցիկ և հաշվետու գործունեության ապահովման արդյունավետ գործիքակազմի ներդրումն ու կոռուպցիայի դեմ պայքարի իրատեսական և արդյունքին ուղղված ռազմավարությունների մշակումը։ Այս նախագծերը նպաստելու են Հայաստանում կոռուպցիայի վերացմանը, արդյունավետ և թափանցիկ կառավարման մշակույթի ձևավորմանը։ Այս ոլորտում կարևոր գործիք է հանդիսանալու հետաքննական լրագրությունը, որին Հիմնադրամն աջակցելու է։ Երկու տարվա ընթացքում, ընդհանուր առմամբ, կտրամադրվի 8 դրամաշնորհ։ Նախաձեռնության բյուջեն երկու տարվա համար կազմում է 600,000 ԱՄՆ դոլար (300,000 ԱՄՆ դոլար 2019 թ. և 300,000 ԱՄՆ դոլար 2020 թ.)։

«Արդյունավետ կառավարում և կոռուպցիայի դեմ պայքար» ծրագրի ընդհանուր բյուջեն երկու տարվա համար կազմելու է 600,000 ԱՄՆ դոլար (300,000 ԱՄՆ դոլար 2019 թ. և 300,000 ԱՄՆ դոլար 2020 թ.)։

Ծրագրի կազմակերպական ծախսերը 2019-2020 թթ. համար, որոնք հանդիսանում են ԲՀԻՕՀՀՄ-ի վարչական ծախսերը, կազմում են 334,000 ԱՄՆ դոլար (212,000 ԱՄՆ դոլար 2019 թ. և 122,000 ԱՄՆ դոլար 2020 թ.)։

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

2019-20 թթ. նախատեսվում է սարքավորումների, ապրանքների, գրքերի, ամսագրերի ներմուծում և ձեռքբերում, հեռահաղորդակցման և կապի ծառայությունների վարձավճարներից ԱԱՀ-ից ազատում, տպագրական ծախսերի ԱԱՀ-ից ազատում, գրասենյակային, ինչպես նաև կոնֆերանսների, սեմինարների կազմակերպման հետ կապված տարածքի վարձակալության, հյուրանոցային, տրանսպորտային և այլ ծառայությունների ԱԱՀ-ից ազատում։ Գրքերը, ամսագրերը ծառայելու են ուսումնական, կրթական, մշակութային և գիտական նպատակների համար, տրամադրվելու են դպրոցներին, բուհերին, գրադարաններին, մշակութային և ստեղծագործական կազմակերպություններին, հասարակական կազմակերպություններին։ Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը ըստ տարիների ներկայացված է ստորև`

     

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը

2019 թ.
Քանակ/Ընդհանուր արժեքը

2020 թ.
Քանակ/Ընդհանուր արժեքը

Ընդամենը

Երկրի ներսում ձեռք բերվող ապրանքներ և սարքավորումներ

3,000 ԱՄՆ դոլար

3,000 ԱՄՆ դոլար

6,000 ԱՄՆ դոլար

Երկրի ներսում ծառայություններ

ա) հեռահաղորդակցման և կապի ծառայություններ

բ) տպագրական ծախսեր

գ) գրասենյակի վարձակալություն

դ) կոնֆերանսների, սեմինարների կազմակերպման հետ կապված տարածքի վարձակալություն

ե) հյուրանոցային և այլ ծառայություններ

զ) թերթերի և ամսագրերի բաժանորդագրություն

է) կոմունալ ծախսեր

ը) տարեկան աուդիտ

թ) տրանսպորտային ծախսեր (վառելիք և պահեստամասեր)

 4,400 ԱՄՆ դոլար

3,000 ԱՄՆ դոլար

 26,000 ԱՄՆ դոլար

60,000 ԱՄՆ դոլար

 43,000 ԱՄՆ դոլար

 300 ԱՄՆ դոլար

 2,840 ԱՄՆ դոլար

 32,000 ԱՄՆ դոլար

1,800 ԱՄՆ դոլար

4,400 ԱՄՆ դոլար

3,000 ԱՄՆ դոլար

26,000 ԱՄՆ դոլար

10,000 ԱՄՆ դոլար

3,000 ԱՄՆ դոլար

 300 ԱՄՆ դոլար

2,840 ԱՄՆ դոլար

32,000 ԱՄՆ դոլար

1,800 ԱՄՆ դոլար

8,800 ԱՄՆ դոլար

6,000 ԱՄՆ դոլար

52,000 ԱՄՆ դոլար

70,000 ԱՄՆ դոլար

46,000 ԱՄՆ դոլար

600 ԱՄՆ դոլար

5,680 ԱՄՆ դոլար

64,000 ԱՄՆ դոլար

3,600 ԱՄՆ դոլար

Արտերկրից ներմուծվող համակարգիչներ /տարեկան 5 միավոր/

2,500 ԱՄՆ դոլար

2,500 ԱՄՆ դոլար

5,000 ԱՄՆ դոլար

Արտերկրից ներմուծվող այլ սարքավորումներ/ համակարգչի անխափան սնուցման սարքեր /տարեկան 5 միավոր/

1,500 ԱՄՆ դոլար

1,500 ԱՄՆ դոլար

3,000 ԱՄՆ դոլար

Արտերկրից ներմուծվող գրքերի և ամսագրերի ներմուծում և ձեռքբերում

500 ԱՄՆ դոլար

500 ԱՄՆ դոլար

1,000 ԱՄՆ դոլար

Ընդամենը

180,840 ԱՄՆ դոլար

90,840 ԱՄՆ դոլար

271,680 ԱՄՆ դոլար

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը

2019-20 թթ. Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամի հայկական մասնաճյուղի (ԲՀԻՕՀՀՄ) կողմից իրականացվող բոլոր ծրագրերի ընդհանուր կազմակերպական ծախսերը (աշխատավարձ, տարածքի վարձակալում, կոնֆերանսների կազմակերպում, հյուրանոցային ծախսեր, սարքավորումների ձեռքբերում կամ ներմուծում, գործուղման ծախսեր, թերթերի և ամսագրերի բաժանորդագրություն, էլեկտրաէներգիայի, գազի, ջրի վարձավճարներ, և այլ գրասենյակային ծախսեր) կազմում են 334,000 ԱՄՆ դոլար (212,000 ԱՄՆ դոլար 2019 թ. և 122,000 ԱՄՆ դոլար 2020 թ.), որը կազմում է ԲՀԻՕՀՀՄ-ի 2019-20 թթ. ընդհանուր ծրագրային ծախսերի մոտ 10%-ը։ 2019 թ. հունիսի 4-8-ը Հայաստանում նախատեսվում է անցկացնել Բաց հասարակության հիմնադրամների ամենամյա ֆինանսական կոնֆերանսը։ Հայաստան են ժամանելու աշխարհի մոտ 60 երկրներից 120 ներկայացուցիչներ՝ կոնֆերանսին մասնակցելու համար։ ԲՀԻՕՀՀՄ-ի կողմից պետք է կատարվեն կոնֆերանսի կազմակերպման ծախսեր՝ հյուրանոց, դահլիճների վարձակալություն, տրանսպորտ։ ԲՀԻՕՀՀՄ-ի կողմից հարցման արդյունքում ստացված գնային առաջարկների և ուսումնասիրությունների արդյունքում որոշվել է կոնֆերանսն անցկացնել Դաբլթրի Բայ Հիլթն Երևան Սիթի Սենթրում։ Համապատասխանաբար, պայմանագիր կկնքվի հյուրանոցային համալիրի հետ։ Այս կոնֆերանսի անցկացման հետ կապված բոլոր ծախսերի համար անհրաժեշտություն կլինի ազատվել ԱԱՀ-ից։ Կոնֆերանսի կազմակերպման ծախսերը կկազմեն մոտ 90,000 ԱՄՆ դոլար։

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը ըստ տարիների ներկայացված են ստորև`

      

Կազմակերպական ծախսեր

2019 թ.
Ընդհանուր արժեք

2020 թ.
Ընդհանուր արժեք

Ընդամենը

Աշխատավարձ

28,160 ԱՄՆ դոլար

28,160 ԱՄՆ դոլար

56,320 ԱՄՆ դոլար

Գրասենյակային տարածքի վարձակալում

26,000 ԱՄՆ դոլար

26,000 ԱՄՆ դոլար

52,000 ԱՄՆ դոլար

Կոնֆերանսների, սեմինարների կազմակերպման հետ կապված տարածքի վարձակալություն և մասնակիցների գիշերակացի վճար

103,000 ԱՄՆ դոլար

13,000 ԱՄՆ դոլար

116,000 ԱՄՆ դոլար

Սարքավորումների ձեռքբերում կամ ներմուծում

7,000 ԱՄՆ դոլար

7,000 ԱՄՆ դոլար

14,000 ԱՄՆ դոլար

Գրքերի և ամսագրերի ներմուծում և ձեռքբերում

500 ԱՄՆ դոլար

500 ԱՄՆ դոլար

 1,000 ԱՄՆ դոլար

Տպագրական ծախսեր

3,000 ԱՄՆ դոլար

3,000 ԱՄՆ դոլար

6,000 ԱՄՆ դոլար

Գործուղման ծախսեր

3,000 ԱՄՆ դոլար

3,000 ԱՄՆ դոլար

6,000 ԱՄՆ դոլար

Թերթերի և ամսագրերի բաժանորդագրություն

300 ԱՄՆ դոլար

300 ԱՄՆ դոլար

 600 ԱՄՆ դոլար

Էլեկտրաէներգիայի, գազի, ջրի վարձավճարներ

2,840 ԱՄՆ դոլար

2,840 ԱՄՆ դոլար

 5,680 ԱՄՆ դոլար

Տրանսպորտային ծախսեր (վառելիք և պահեստամասեր)

1,800 ԱՄՆ դոլար

1,800 ԱՄՆ դոլար

 3,600 ԱՄՆ դոլար

Միջազգային և տեղական հեռախոսակապ

1,400 ԱՄՆ դոլար

1,400 ԱՄՆ դոլար

 2,800 ԱՄՆ դոլար

Բջջային հեռախոսակապ «Ղ-Տելեկոմ» ՓԲԸ

1,000 ԱՄՆ դոլար

1,000 ԱՄՆ դոլար

 2,000 ԱՄՆ դոլար

Ինտերնետ - «Ղ-Տելեկոմ» ՓԲԸ

2,000 ԱՄՆ դոլար

2,000 ԱՄՆ դոլար

 4,000 ԱՄՆ դոլար

Տարեկան ֆինանսական աուդիտի անցկացում - «Քեյ-Փի-Էմ-Ջի Արմենիա» ՓԲԸ

32,000 ԱՄՆ դոլար

32,000 ԱՄՆ դոլար

64,000 ԱՄՆ դոլար

Ընդամենը

212,000 ԱՄՆ դոլար

122,000 ԱՄՆ դոլար

334,000 ԱՄՆ դոլար

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ

ԲՀԻՕՀՀՄ-ի ծրագրի իրականացման շրջանակներում նախատեսվում է համագործակցություն՝

ՀՀ Ազգային ժողովի հետ՝ մի շարք օրենքների մշակման և ընդունման հարցերում, մասնավորապես՝ Առողջապահության, մայրության և մանկության հարցերի, Կրթության, գիտության, մշակույթի և երիտասարդության հարցերի, Պետաիրավական և մարդու իրավունքների հարցերի և Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովների հետ.

ՀՀ արտաքին գործերի նախարարության հետ` ՄԱԿ-ի Մարդու իրավունքների Համընդհանուր պարբերական զեկույցի, ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեի կողմից, ինչպես նաև ՄԱԿ-ի Կանանց նկատմամբ բոլոր տեսակի խտրականության վերացման կոմիտեի կողմից մեր երկրին արված հանձնարարականների կատարման և ԵՄ-ի Արևելյան գործընկերության ծրագրերի շրջանակներում քաղաքացիական հասարակության կառույցների ներգրավման և լայն մասնակցային գործընթացի ապահովման ուղղությամբ.

ՀՀ առողջապահության նախարարության հետ համագործակցությունը շարունակվելու է էլեկտրոնային առողջապահական համակարգի ներդրման գործընթացի շուրջ` նպատակ հետապնդելով ունենալ հստակ երաշխիքներ անձի անհատական տվյալների պաշտպանությունը ապահովելու համար։ Հիմնադրամը տարբեր ձևաչափերով շարունակելու է համագործակցել նաև պալիատիվ բուժօգնության ներդրման շուրջ՝ տրամադրելով միջազգային կարգի խորհրդատվություն։ ԲՀԻՕՀՀՄ-ն հանդիսանում է ՀՀ առողջապահության նախարարին կից Հանրային խորհրդի անդամ.

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ նախատեսվում է համագործակցություն աշխատանքային իրավունքների իրականացման համար անհրաժեշտ իրավական կարգավորումների մշակման շուրջ։ ԲՀԻՕՀՀՄ-ն հանդիսանում է ՀՀ աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարին կից Հանրային խորհրդի անդամ.

ՀՀ արդարադատության նախարարության հետ` դատաիրավական ոլորտի բարեփոխումների նոր, 2019-23 թթ․Ռազմավարության մշակման շուրջ, նաև խոշտանգումների, վատ և անմարդկային վերաբերմունքի, նաև Հայաստանի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության միջոցառումների ծրագրի, ինչպես նաև ԱՆ-ի կողմից ստեղծված քրեակատարողական հիմնարկների նկատմամբ հասարակական վերահսկման խմբի գործունեության աջակցության շրջանակներում։ ԲՀԻՕՀՀՄ-ն հանդիսանում է ՀՀ արդարադատության նախարարին կից Հանրային խորհրդի անդամ.

ՀՀ կրթության և գիտության նախարարության հետ համագործակցության հիմնական հարցերը վերաբերվում են կրթության ոլորտի հակակոռուպցիոն գործողությունների ծրագրին, ներառյալ համակարգի ապաքաղաքականացմանն ու բարեվարքության նորմերի հաստատմանը։ Առանձին քննարկման հարցեր են սոցիալական արդարությունն ու հավասարությունը հանրակրթության ոլորտում և դրանց անվերապահորեն հաստատման ու պահպանման մեխանիզմների ներդրումը։ Համագործակցություն է նախատեսվում նաև բարձրագույն կրթության օրենքի, բուհերում բարեփոխումների գնահատման և հետագա ռազմավարական ուղղություններ մշակելու շուրջ։ ԲՀԻՕՀՀՄ-ն հանդիսանում է ՀՀ կրթության նախարարին կից Հանրային խորհրդի անդամ։

ՄԱԿ-ի Զարգացման ծրագրերի հետ համագործակցություն է հաստատվել Մարդու իրավունքների Համընդհանուր պարբերական զեկույցի հանրայնացման գործընթացներն առավել արդյունավետ իրականացնելու շուրջ։

Հայաստանում Եվրամիության պատվիրակության գրասենյակի հետ համատեղ իրականացվում են մի շարք ծրագրեր, որոնք ուղղված են Հայաստանում մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանությանը և այդ ոլորտում նոր հասարակական կազմակերպությունների կարողությունների զարգացմանը։ ԵՄ-ի հետ համագործակցության շրջանակ է հանդիսանում նաև Արևելյան գործընկերության ձևաչափը։

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

- ԲՀԻՕՀՀՄ-ի ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողությունն իրականացվում է հետևյալ մարմինների կողմից՝

ա) յուրաքանչյուր տրամադրված դրամաշնորհի ֆինանսական միջոցների և ծրագրի իրականացման վերահսկումը դրամաշնորհների ղեկավարի և ծրագրի պատասխանատուի,

բ) ԲՀԻՕՀՀՄ-ի գործադիր տնօրենի,

գ) ԲՀԻՕՀՀՄ-ի Տնօրենների խորհրդի,

դ) ցանցային գլխամասային (Նյու Յորք, Բեռլին) գրասենյակների։

 

Վերահսկման եղանակներն են.

- Բաց հասարակության ինստիտուտի գլխամասային ցանցային գրասենյակին (Նյու Յորք) և Բաց հասարակության ինստիտուտի կենտրոնացված ֆինանսավարչական միավորին (Բեռլին) ամսական ֆինանսական հաշվետվությունների, ինչպես նաև տարեկան հաշվետվությունների տրամադրում.

- Բաց հասարակության ինստիտուտի ցանցային աուդիտորական բաժանմունքի և տարածաշրջանային ֆինանսական տնօրենի կողմից իրականացվում է ամենամյա ներքին աուդիտ.

- Բաց հասարակության ինստիտուտի ցանցային աուդիտորական բաժանմունքի պատվերով իրականացվում է ԲՀԻՕՀՀՄ-ի տարեկան ֆինանսական հաշվետվությունների անկախ աուդիտ (2000 թ.-ից այն իրականացվում է KPMG-ի կողմից).

- ՀՀ կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված՝ բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով հաշվետվությունների ներկայացում լիազորված մարմնին։

     

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Ավինյան