ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
18 մարտի 2019 թ. |
թիվ 21-Ա |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԻ ԵԹԵՐԱՅԻՆ ՀԵՌԱՐՁԱԿՄԱՆ ԹԻՎ 156 ԼԻՑԵՆԶԻԱՆ ՎԵՐԱՁԵՎԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի դրույթներով և հիմք ընդունելով «ՄՈ ԹԻՎԻ ՄԵԴԻԱ ՀՈԼԴԻՆԳ» (նախկին անվանումը՝ «Հ3» ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ») ՓԲ ընկերության հեռուստածրագրի եթերային հեռարձակման լիցենզիան վերաձևակերպելու մասին 2019 թվականի մարտի 13-ի հայտը` Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը որոշեց.
1. Բավարարել «ՄՈ ԹԻՎԻ ՄԵԴԻԱ ՀՈԼԴԻՆԳ» ՓԲ ընկերության հայտը և անվանման փոփոխության հիմքով վերաձևակերպել հեռուստածրագրի եթերային հեռարձակման թիվ 156 լիցենզիան:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «ՄՈ ԹԻՎԻ ՄԵԴԻԱ ՀՈԼԴԻՆԳ» ՓԲ ընկերությանը ծանուցելուց մեկ օր հետո:
3. Սույն որոշումը կարող է բողոքարկվել ՀՀ վարչական դատարան` ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:
Հեռուստատեսության և ռադիոյի |
Տ. Հակոբյան |