Գլխավոր տեղեկություն
Номер
N 274-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (20.03.2019-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
19.03.2019
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
19.03.2019
Дата вступления в силу
20.03.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

          

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

19 մարտի 2019 թվականի N 274-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 23-Ի N 427-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածով`

Հայաստանի Հանրապետության վարչապետի 2016 թվականի մայիսի 23-ի «Չեռնոբիլի ատոմային էլեկտրակայանի վթարի հետևանքների վերացման աշխատանքների մասնակիցների կարգավիճակի հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու և դրա կազմը հաստատելու մասին» N 427-Ա որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:

    

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

        

2019 թ. մարտի 19

Երևան

         

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2019 թվականի

մարտի 19-ի N 274-Ա

որոշման

     

«Հավելված

ՀՀ վարչապետի 2016 թվականի

մայիսի 23-ի N 427-Ա որոշման

     

Կ Ա Զ Մ

  

ՉԵՌՆՈԲԻԼԻ ԱՏՈՄԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆԻ ՎԹԱՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՀԱՐՑԵՐՈՎ ԶԲԱՂՎՈՂ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

  

Սմբատ Սաիյան

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ (հանձնաժողովի նախագահ)

Արմեն Ավթանդիլյան

ՀՀ զինվորական կոմիսարի տեղակալ (համաձայնությամբ)

Դավիթ Զարգարյան

ՀՀ զինվորական կոմիսարիատի զորահավաքային բաժնի պահեստազորի զինվորների և սերժանտների հաշվառման, ամրագրման և նախորոշման բաժանմունքի պետ (համաձայնությամբ)

 Արթուր Կեսոյան

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հաշմանդամների և տարեցների հիմնահարցերի վարչության պետ (հանձնաժողովի քարտուղար)

Կարապետ Կարապետյան

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության բնակչության պաշտպանության և աղետների հետևանքների վերացման կազմակերպման վարչության տեխնածին վթարների բաժնի պետ, փրկարար ծառայության գնդապետ

Բելլա Հովհաննիսյան

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության բժշկասոցիալական փորձաքննության գործակալության վերափորձաքննության բաժնի պետի պաշտոնակատար

Հովիկ Բալյան

ՀՀ առողջապահության նախարարության բժշկական օգնության քաղաքականության վարչության հիվանդանոցային բժշկական օգնության քաղաքականության բաժնի բժիշկ-հանրային առողջության մասնագետ

 Գևորգ Վարդանյան

«Չեռնոբիլ միություն» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ):»:

    

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան