Գլխավոր տեղեկություն
Номер
N 330-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (18.04.2019-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2019.04.17/25(1478) Հոդ.299
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
29.03.2019
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
09.04.2019
Дата вступления в силу
18.04.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 մարտի 2019 թվականի N 330-Ն

 

ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին և 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին հատկացնել 26,506.3 հազ. դրամ՝ պայմանավորված «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով Մարդու իրավունքների պաշտպանի նոր լիազորությունների սահմանմամբ և առկա լիազորությունների շրջանակների ընդլայնմամբ:

2. «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի N 2 աղյուսակում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1515-Ն որոշման NN 3, 4, 5, 11, 11.1 և 12 հավելվածներում կատարել փոփոխություններ ու լրացումներ` համաձայն NN 1, 2, 3, 4 և 5 հավելվածների:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

   
2019 թ. ապրիլի 9
Երևան

 

 

Հավելված N 1

 ՀՀ կառավարության 2019 թվականի

մարտի 29-ի N 330-Ն որոշման

 

 

Հավելված N 2

 ՀՀ կառավարության 2019 թվականի

մարտի 29-ի N 330-Ն որոշման

 

 

Հավելված N 3

 ՀՀ կառավարության 2019 թվականի

մարտի 29-ի N 330-Ն որոշման

 

 

Հավելված N 4

 ՀՀ կառավարության 2019 թվականի

մարտի 29-ի N 330-Ն որոշման

 

 

Հավելված N 5

 ՀՀ կառավարության 2019 թվականի

մարտի 29-ի N 330-Ն որոշման

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան