Գլխավոր տեղեկություն
Номер
N 511-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (11.05.2019-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
10.05.2019
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
10.05.2019
Дата вступления в силу
11.05.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

     

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

10 մայիսի 2019 թվականի N 511-Ա

    

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԼՅՈՒՔՍԵՄԲՈՒՐԳԻ ՄԵԾ ԴՔՍՈՒԹՅՈՒՆ, ԲԵԼԳԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՉԻՆԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

           

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝

1. 2019 թվականի մայիսի 12-ին՝ Լյուքսեմբուրգի Մեծ Դքսություն (Լյուքսեմբուրգ), մայիսի 13-ին՝ Բելգիայի Թագավորություն (Բրյուսել), իսկ մայիսի 14-ից 16-ը՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն (Պեկին) գործուղել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակություն` համաձայն NN 1 և 2 հավելվածների:

2. Սույն որոշման 1-ին կետում նշված գործուղումների մեջ գտնվելու ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության վարչապետի պարտականությունների կատարումը դնել Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանի վրա:

3. Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության` Լյուքսեմբուրգի Մեծ Դքսություն, Բելգիայի Թագավորություն և Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն գործուղման հետ կապված ծախսերը, այդ թվում՝ օդանավակայաններում սպասարկման ծախսերը՝ համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի, կատարել՝

1) Նիկոլ Փաշինյանինը, Արսեն Գասպարյանինը, Հրաչյա Թաշչյանինը, Վլադիմիր Կարապետյանինը, Վահե Հակոբյանինը, Մանվել Ավետիսյանինը, Արմեն Խաչատրյանինը, Տիգրան Մեհրաբյանինը, Կարեն Ազատյանինը, Արման Շահինյանինը, Հայարփի Հակոբյանինը և Սոֆյա Նավասարդյանինը, ինչպես նաև ներկայացուցչական, փոխադրամիջոցների վարձակալման և հուշանվերների ձեռքբերման ծախսերը` Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

2) Զոհրաբ Մնացականյանինը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության, իսկ Դավիթ Տեր-Մկրտչյանինը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայության միջոցների հաշվին.

3) Հակոբ Արշակյանինը (այդ թվում նաև՝ ճանապարհածախսը)՝ Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

4) Գևորգ Մովսեսյանինը, Հովհաննես Վարդանյանինը, Ղազար Ղազարյանինը, Արթուր Գասպարյանինը, Գարիկ Գրիգորյանինը, Վահագն Աբգարյանինը, Գրիգորի Առաքելյանինը և Գագիկ Վանոյանինը` պետական պահպանության ծառայության միջոցների հաշվին.

5) զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների գիշերավարձը և օդանավակայանում սպասարկման ծախսերը` Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ներկայացրած հաշվետվության:

4. Ընդունել ի գիտություն, որ՝

1) զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների օրապահիկի ծախսերը կատարվելու են համապատասխան գործուղող կազմակերպությունների միջոցների հաշվին.

2) Հասմիկ Հարությունյանի գործուղման ծախսերը կատարվելու են «Սիթի օֆ սմայլ» հիմնադրամի միջոցների հաշվին:

5. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարին` կազմակերպել հատուկ ինքնաթիռի չվերթեր` 2019 թվականի մայիսի 12-ին՝ Երևան-Լյուքսեմբուրգ, մայիսի 13-ին՝ Բրյուսել-Տյումեն-Պեկին, իսկ մայիսի 16-ին՝ Պեկին-Ալմաթի-Երևան երթուղիներով։

6. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվության տեխնոլոգիաների նախարարության քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահին` աջակցել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին սույն որոշման 5-րդ կետում նշված չվերթերի կազմակերպման հարցում:

7. Հատուկ ինքնաթիռի չվերթի կազմակերպման ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ներկայացրած հաշվետվության:

        

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

     

2019 թ. մայիսի 10

Երևան

              

      

Հավելված N 1

ՀՀ վարչապետի 2019 թվականի

մայիսի 10-ի N 511-Ա որոշման

  

Կ Ա Զ Մ

 

2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 12-ԻՆ ԼՅՈՒՔՍԵՄԲՈՒՐԳԻ ՄԵԾ ԴՔՍՈՒԹՅՈՒՆ ԵՎ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 13-ԻՆ ԲԵԼԳԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՄԵԿՆՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

 

Պաշտոնական պատվիրակություն

Ն. Փաշինյան

-

ՀՀ վարչապետ

Ա. Հակոբյան

-

 ՀՀ վարչապետի տիկին

Զ. Մնացականյան

-

 ՀՀ արտաքին գործերի նախարար

Ա. Գասպարյան

-

ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական

Հ. Թաշչյան

-

 ՀՀ վարչապետի օգնական

Վ. Կարապետյան

-

ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար

Մ. Ավետիսյան

-

ՀՀ վարչապետի աշխատակազմի արարողակարգի բաժնի պետ (05.05.2019-13.05.2019)

Վ. Հակոբյան

-

 ՀՀ վարչապետի աշխատակազմի արարողակարգի բաժնի գլխավոր մասնագետ

Ա. Խաչատրյան

-

ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի տեղակալ

Հ. Հակոբյան

-

 ՀՀ վարչապետի աշխատակազմի արարողակարգի բաժնի արարողակարգային միջոցառումների պատասխանատու

Ս. Նավասարդյան

-

 ՀՀ վարչապետի աշխատակազմի արարողակարգի բաժնի խորհրդական, կառուցվածքային ստորաբաժանումներում առանձին գործառույթներ համակարգող

Տ. Մեհրաբյան

-

 ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության գլխավոր մասնագետ

Կ. Ազատյան

-

 ՀՀ վարչապետի աշխատակազմի գլխավոր օպերատոր

Ա. Շահինյան

-

ՀՀ վարչապետի աշխատակազմի գլխավոր օպերատոր

Հ. Հարությունյան

-

«Սիթի օֆ սմայլ» հիմնադրամի մամուլի քարտուղար (համաձայնությամբ) Անվտանգություն

Գ. Մովսեսյան

-

ՀՀ պետական պահպանության ծառայության առաջին բաժնի պետ

Հ. Վարդանյան

-

 ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող

Ղ. Ղազարյան

-

 ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող

Ա. Գասպարյան

-

ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող

Գ. Գրիգորյան

-

 ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող (05.05.2019 թ.-14.05.2019 թ.)

Վ. Աբգարյան

-

ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող (05.05.2019 թ.-14.05.2019 թ.) Զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներ

Ա. Մուրադյան

-

 Հանրային հեռուստաընկերության թղթակից (համաձայնությամբ)

Ա. Անդրեասյան

-

 Հանրային հեռուստաընկերության օպերատոր (համաձայնությամբ)

Զ. Հարոյան

-

 «Արմենիա» հեռուստաընկերության թղթակից (համաձայնությամբ)

Վ. Հակոբյան

-

«Շանթ» հեռուստաընկերության թղթակից (համաձայնությամբ)

Ա. Գզիրյան

-

 «Արմենպրես» լրատվական գործակալության թղթակից (համաձայնությամբ)

Թ. Հակոբյան

-

 «Սիվիլնեթ» լրատվական կայքի թղթակից (համաձայնությամբ)

Դ. Գալստյան

-

 «Սպուտնիկ Արմենիա» լրատվական գործակալության թղթակից (համաձայնությամբ)

         

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

          

 

Հավելված N 2

ՀՀ վարչապետի 2019 թվականի

մայիսի 10-ի N 511-Ա որոշման

   

Կ Ա Զ Մ

 

2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 14-ԻՑ 16-Ը ՉԻՆԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՄԵԿՆՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

   

Պաշտոնական պատվիրակություն

Ն. Փաշինյան

-

ՀՀ վարչապետ

Ա. Հակոբյան

-

ՀՀ վարչապետի տիկին

Հ. Արշակյան

-

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար

Ա. Գասպարյան

 -

ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական

Հ. Թաշչյան

 -

ՀՀ վարչապետի օգնական

Վ. Կարապետյան

-

ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար

Մ. Ավետիսյան

 -

ՀՀ վարչապետի աշխատակազմի արարողակարգի բաժնի պետ

Վ. Հակոբյան

 -

 ՀՀ վարչապետի աշխատակազմի արարողակարգի բաժնի գլխավոր մասնագետ

Դ. Տեր-Մկրտչյան

-

ՀՀ արտաքին գործերի նախարարի պետական արարողակարգի ծառայության պաշտոնական այցերի բաժնի կցորդ (06.05.2019 թ. -16.05.2019 թ.)

Ա. Խաչատրյան

 -

 ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի տեղակալ

Հ. Հակոբյան

 -

 ՀՀ վարչապետի աշխատակազմի արարողակարգի բաժնի արարողակարգային միջոցառումների պատասխանատու

Ս. Նավասարդյան

-

ՀՀ վարչապետի աշխատակազմի արարողակարգի բաժնի խորհրդական, կառուցվածքային ստորաբաժանումներում առանձին գործառույթներ համակարգող

Տ. Մեհրաբյան

 -

ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության գլխավոր մասնագետ

Կ. Ազատյան

-

 ՀՀ վարչապետի աշխատակազմի գլխավոր օպերատոր

Ա. Շահինյան

-

ՀՀ վարչապետի աշխատակազմի գլխավոր օպերատոր

Հ. Հարությունյան

 -

«Սիթի օֆ սմայլ» հիմնադրամի մամուլի քարտուղար (համաձայնությամբ) Անվտանգություն

Գ. Մովսեսյան

 -

ՀՀ պետական պահպանության ծառայության առաջին բաժնի պետ

Հ. Վարդանյան

-

ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող

Ղ. Ղազարյան

-

ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող

Ա. Գասպարյան

-

ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող

Գ. Առաքելյան

-

ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող (06.05.2019 թ.-16.05.2019 թ.)

Գ. Վանոյան

-

ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող (06.05.2019 թ.-16.05.2019 թ.) Զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներ

Ա. Մուրադյան

 -

 Հանրային հեռուստաընկերության թղթակից (համաձայնությամբ)

Ա. Անդրեասյան

-

Հանրային հեռուստաընկերության օպերատոր (համաձայնությամբ)

Զ. Հարոյան

-

«Արմենիա» հեռուստաընկերության թղթակից (համաձայնությամբ)

Վ. Հակոբյան

 -

«Շանթ» հեռուստաընկերության թղթակից (համաձայնությամբ)

Ա. Գզիրյան

 -

«Արմենպրես» լրատվական գործակալության թղթակից (համաձայնությամբ)

Թ. Հակոբյան

 -

 «Սիվիլնեթ» լրատվական կայքի թղթակից (համաձայնությամբ)

Դ. Գալստյան

 -

«Սպուտնիկ Արմենիա» լրատվական գործակալության թղթակից (համաձայնությամբ)

      

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան