ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
8 մայիսի 2019 թվականի ք. Երևան |
N 132-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 13-Ի N 169-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2011 թվականի ապրիլի 13-ի «Ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվությունների տրամադրման կարգը հաստատելու մասին» N 169-Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածում՝ ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվությունների տրամադրման կարգի 4-րդ կետի 10-րդ և 18-րդ ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
1) «10) 5150-5250 ՄՀց, 5725-5875 ՄՀց ռադիոհաճախականությունների շերտերում աշխատող, մինչև 100 մՎտ հզորությամբ, լոկալ ցանցերի սարքավորումների օգտագործման համար (միայն շենքերի ներսում, ինչպես նաև օդանավերում` թռիչքի բոլոր փուլերում), 5250-5350 ՄՀց, 5470-5725 ՄՀց ռադիոհաճախականությունների շերտերում աշխատող, մինչև 100 մՎտ հզորությամբ, լոկալ ցանցերի սարքավորումների օգտագործման համար (օդանավերում` թռիչքի բոլոր փուլերում),».
2) «18) 10,7 - 12,75 ԳՀց, 14,0 - 14,5 ԳՀց ռադիոհաճախականությունների շերտերում աշխատող արբանյակային կապի երկրային կայանների (օդանավերում` երկրի մակերևույթից 3000 մետրից բարձր թռիչքի ժամանակ ինքնաթիռ-արբանյակ կապուղու կազմակերպման համար) և 19,7-20,2 ԳՀց, 29,5-30,0 ԳՀց ռադիոհաճախականությունների շերտերում աշխատող արբանյակային կապի երկրային կայանների (օդանավերում` թռիչքի բոլոր փուլերում, ինքնաթիռ-արբանյակ կապուղու կազմակերպման համար) օգտագործման համար,»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:
Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ՝ |
Գ. Բաղրամյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|