Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (10.12.2018-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2019.04.10/23(1476).1 Հոդ.277.31
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
10.12.2018
Подписан
Նախագահող
Дата подписания
10.12.2018
Дата вступления в силу
10.12.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Սնանկության գործ թիվ ՇԴ1/0041/04/15
2018թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱԼԱՏԻ 12.11.2018 ԹՎԱԿԱՆԻ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԱՌԿԱ ՎՐԻՊԱԿՆ ՈՒՂՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 «10» դեկտեմբերի 2018 թ.

 ք. Երևան

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ` Վճռաբեկ դատարան),

 

նախագահող

Ռ. Հակոբյան

զեկուցող

Վ. Ավանեսյան

Ս. ԱՆՏՈՆՅԱՆ

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

քննարկելով  ըստ ՀՀ ֆինանսների նախարարության դիմումի ընդդեմ <<Ախուրյանի շինանյութեր>> ԲԲԸ-ի՝ սնանկ ճանաչելու պահանջի մասին, սնանկության գործով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 12.11.2018 թվականի որոշման մեջ առկա վրիպակն ուղղելու հարցը, 

 

Պ Ա Ր Զ Ե Ց 

 

ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 01.02.2016 թվականի վճռով դիմումը բավարարվել է:

ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 04.04.2016 թվականի որոշմամբ հաստատվել է պահանջների վերջնական ցուցակը:

ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը 10.05.2016 թվականի որոշմամբ որոշել է ՀՀ ֆինանսների նախարարությանը փոխարինել նրա իրավահաջորդով՝ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեով:

ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը (դատավոր՝ Ա. Խաչատրյան) (այսուհետ` Դատարան) 30.05.2017 թվականին որոշում է կայացրել կառավարչի ներկայացրած միջանկյալ բաշխման ծրագիրն անփոփոխ թողնելու մասին:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 21.12.2017 թվականի որոշմամբ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 30.05.2017 թվականի որոշումը թողնվել է օրինական ուժի մեջ:

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 12.11.2018 թվականի որոշմամբ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի վճռաբեկ բողոքը բավարարվել է` Վերաքննիչ դատարանի 21.12.2017 թվականի որոշումը բեկանվել է և գործը՝ <<Ախուրյանի շինանյութեր>> ԲԲԸ-ի սնանկության գործով կառավարիչ Արտակ Հարությունյանի ներկայացրած միջանկյալ բաշխման ծրագիրը քննարկելու մասով, ուղարկվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության:

 

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 407-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Վճռաբեկ դատարանի որոշման մեջ առկա վրիպակների, գրասխալների և թվաբանական սխալների ուղղումը կատարում է Վճռաբեկ դատարանը առանց դատական նիստ հրավիրելու՝ համապատասխան միջնորդությունը զեկուցող դատավորին հանձնելուց կամ դրա անհրաժեշտությունը ծագելուց հետո՝ մեկամսյա ժամկետում:

Տվյալ դեպքում անհրաժեշտություն է ծագել ուղղելու ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 12.11.2018 թվականի որոշման եզրափակիչ մասում առկա վրիպակը, որի արդյունքում Վերաքննիչ դատարանի 21.12.2017 թվականի որոշումը բեկանելուց հետո գործը ենթակա է ուղարկման նոր քննության ոչ թե  Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, այլ` այն քննած դատարան` ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան:

 

Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 407-րդ հոդվածով` Վճռաբեկ  դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Ուղղել թիվ ՇԴ1/0041/04/15 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 12.11.2018 թվականի որոշման մեջ առկա հետևյալ վրիպակը`

- եզրափակիչ մասում <<Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան>> բառերը փոխարինել ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան բառերով:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող

Ռ. Հակոբյան

Զեկուցող

Վ. Ավանեսյան

Ս. ԱՆՏՈՆՅԱՆ

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան