Գլխավոր տեղեկություն
Номер
N 322-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (11.04.2019-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2019.04.10/23(1476).1 Հոդ.277.13
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
29.03.2019
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
04.04.2019
Дата вступления в силу
11.04.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 մարտի 2019 թվականի N 322-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին և 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի N 2 աղյուսակում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1515-Ն որոշման NN 3 և 4 հավելվածներում, N 5 հավելվածի N 1 աղյուսակում, N 11 հավելվածի NN 11.14 և 11.52 աղյուսակներում և N 11.1 հավելվածի NN 11.1.14, 11.1.65 և 11.1.66 աղյուսակներում կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն NN 1, 2, 3 և 4 հավելվածների:

2. 2019 թվականի փետրվարի 2-ին Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Բերդի համայնքի Չինչին բնակավայրում տեղի ունեցած հրդեհի հետևանքով անասնապահական ֆերմային պատճառված վնասի մասնակի փոխհատուցում տրամադրելու նպատակով Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետարանին 2019 թվականի 1-ին կիսամյակում հատկացնել 23,500.0 հազ. դրամ՝ Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման Այլ նպաստներ բյուջեից» հոդվածով)։

3. Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետին՝ սույն որոշման 2-րդ կետով նախատեսված միջոցները տրամադրել 2019 թվականի փետրվարի 2-ին տեղի ունեցած հրդեհի հետևանքով տուժած Բերդի համայնքի Չինչին բնակավայրում գտնվող անասնապահական ֆերմային:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան


2019 թ. ապրիլի 4
Երևան

 

 

Հավելված N 1

 ՀՀ կառավարության 2019 թվականի

մարտի 29-ի N 322-Ն որոշման

 

 

Հավելված N 2

 ՀՀ կառավարության 2019 թվականի

մարտի 29-ի N 322-Ն որոշման

 

 

Հավելված N 3

 ՀՀ կառավարության 2019 թվականի

մարտի 29-ի N 322-Ն որոշման

 

 

Հավելված N 4

 ՀՀ կառավարության 2019 թվականի

մարտի 29-ի N 322-Ն որոշման