Գլխավոր տեղեկություն
Номер
N 1654-Ա
Տիպ
Որոշում
Тип
Հիմնական ակտ (19.12.2018-23.04.2019)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
18.12.2018
Подписан
Վարչապետի պաշտոնակատար
Дата подписания
18.12.2018
Дата вступления в силу
19.12.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

18 դեկտեմբերի 2018 թվականի N 1654-Ա

 

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասով՝

1. Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի ոլորտում ներդրումային ծրագրերի ուսումնասիրության, ինչպես նաև այդ ծրագրերի իրականացմանը խոչընդոտող գործոնների վերացմանն ուղղված առաջարկությունների (այդ թվում՝ օրենսդրական դաշտի կատարելագործման, գոյություն ունեցող նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերը միջազգային ստանդարտներին համապատասխանեցնելու վերաբերյալ) մշակման նպատակով ստեղծել աշխատանքային խումբ (այսուհետ՝ աշխատանքային խումբ):

2. Հաստատել աշխատանքային խմբի անհատական կազմը` համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի պաշտոնակատար

Ն. Փաշինյան


2018 թ. դեկտեմբերի 18
Երևան

 

 

Հավելված
ՀՀ վարչապետի 2018 թ.
դեկտեմբերի 18-ի N 1654-Ա
որոշման

 

Կ Ա Զ Մ

 

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ

 

Ա. էլոյան

 

- ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ (աշխատանքային խմբի ղեկավար)

      

Ա. Ղազարյան

 

- ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ

     

Հ. Սիմիդյան

 

- ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ

     

Ա. Ղուլարյան

 

- ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի աոաջին տեղակալ

     

Հ. Բադալյան

 

- ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության էներգետիկայի վարչության պետ

     

Ռ. Ստեփանյան

 

- ՀՀ կրթության և գիտության նախարարության զարգացման ծրագրերի և մոնիթորինգի վարչության պետ

     

Ն. Ավետյան

 

- ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության տարածքային ներդրումային քաղաքականության և ենթակառուցվածքների զարգացման վարչության պետ

     

Գ. Սուրենյան

 

- ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ

     

Ա. Նազարեթյան

 

- ՀՀ քաղաքաշինության կոմիտեի շինարարության և գիտատեխնիկական նորմավորման վարչության պետ

     

Տ. Արզումանյան

 

- ՀՀ քաղաքաշինության կոմիտեի բնակարանային ֆոնդի կառավարման և կոմունալ ենթակառուցվածքների վարչության պետ

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի պաշտոնակատար

Ն. Փաշինյան